Կիրան Տիրնի
Տիրնին Սելտիկի կազմում 2016 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը |
Շոտլանդիա Մեն կղզի | ||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 5, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Դուգլաս, Մեն | ||
Հասակ | 178 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Արսենալ | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2015 | Սելտիկ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2015-2019 | Սելտիկ | 102 | (5) |
2019-ներկա | Արսենալ | 2 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2014-2015 | Շոտլանդիա Մ18 | 1 | (1) |
2015-2016 | Շոտլանդիա Մ19 | 4 | (0) |
2016-ներկա | Շոտլանդիա | 12 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Կիրան Տիրնի (անգլ.՝ Kieran Tierney, հունիսի 5, 1997[1][2], Դուգլաս, Մեն), շոտլանդացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Արսենալի և Շոտլանդիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է ձախ պաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սելտիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրնին Սելտիկի ակադեմիայի սան է[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի ապրիլի 22-ին՝ փոխարինման մտնելով Դանդիի դեմ խաղում[5]։ Իր առաջին հանդիպումը Սելտիկի մեկնարկային կազմում անցկացրեց մայիսի 15-ին՝ Սենտ Ջոնստոնի դեմ խաղում[6]։ Իր դեբյուտը Եվրոպայի Լիգայում նշեց 2015 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ֆեներբահչեի դեմ խաղում[7]։ 2016 թվականի ապրիլի 9-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Մոտերուելի դեմ խաղում՝ օգնելով Սելտիկին հաղթել 2-1 հաշվով[8]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2016 թվականի մայիսի 15-ին՝ Մոտերուելի դեմ խաղում[9]։ 2015-16 մրցաշրջանում Տիրնին անցկացրեց 33 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ[10]։ Այս մրցաշրջանում Սելտիկը հաղթեց Շոտլանդիայի առաջնությունը[11], իսկ Տիրնին ճանաչվեց Սելտիկի և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12], ինչպես նաև՝ ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[13]։ 2016 թվականի հունիսի 24-ին նա 5 տարով երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ[14][15]։
2016-17 մրցաշրջան
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում Տիրնին անցկացրեց 2016 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Բարսելոնայի դեմ 7-0 հաշվով ավարտված խաղում[16]։ Հոկտեմբերի 27-ին նա ծանր վնասվածք ստացավ մարզման ժամանակ՝ բաց թողելով 2 ամիս[17]։ Շոտլանդացին խաղադաշտ վերադարձավ 2017 թվականի հունվարի 22-ին՝ Շոտլանդիայի գավաթի Ալբիոն Ռովերսի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ[18][19]։ Հունվարի 29-ին Տիրնին 2 գոլային փոխանցում տվեց Հարթ օֆ Միդլոտիանի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-0 հաշվով[20]։ 2016-17 մրցաշրջանում նա անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ[21]։ Այս մրցաշրջանում Սելտիկը ազգային տրեբլ նվաճեց՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[22], Շոտլանդիայի գավաթը[23] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[24], իսկ Տիրնին 2-րդ անգամ ճանաչվեց Սելտիկի[25] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[26] և ընդգրկվեց Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքականում[27]։
2017-18 մրցաշրջան
2017 թվականի օգոստոսի 8-ին՝ Շոտլանդիայի լիգայի գավաթի Կիլմարնոկի դեմ խաղում Տիրնին առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Սելտիկի ավագի թևկապով[28]։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[29]։ Հոկտեմբերի 25-ին շոտլանդացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աբերդինի դեմ խաղում[30]։ 5 օր անց՝ հոկտեմբերի 30-ին Տիրնին երկարաձգեց իր պայմանագիրը Սելտիկի հետ մինչև 2023 թվականը[31][32]։ 2017-18 մրցաշրջանում նա անցկացրեց 55 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 4 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ[33]։ Նա 3-րդ անգամ անընդմեջ ճանաչվեց Սելտիկի[34] և Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[35]՝ օգնելով Սելտիկին 2-րդ տարին անընդմեջ ազգային տրեբլ նվաճել՝ հաղթելով Շոտլանդիայի առաջնությունը[36], Շոտլանդիայի գավաթը[37] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[38]։
2018-19 մրցաշրջան
2018 թվականի աշնանը Տիրնին Շոտլանդիայի առաջնության 4 խաղում անընդմեջ դարձավ գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել Սենտ-Ջոնսթոնի, Հիբերնիանի, Դանդիի և Հարթ օֆ Միդլոտիանի դեմ հանդիպումներում[39][40][41][42]։ Նոյեմբերի 8-ին նա գոլ խփեց Եվրոպայի Լիգայի խմբային փուլի ՌԲ Լայպցիգի դեմ խաղում, իսկ Սելտիկը հաղթեց 2-1 հաշվով[43]։ Դեկտեմբերի 2-ին Տիրնին թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Շոտլանդիայի լիգայի գավաթի եզրափակչի Աբերդինի դեմ խաղում[44]՝ օգնելով ակումբին նվաճել գավաթը[45][46]։ 2018-19 մրցաշրջանում Սելտիկը կրկին ազգային տրեբլ հաղթեց՝ նվաճելով Շոտլանդիայի առաջնությունը[47][48], Շոտլանդիայի գավաթը[49][50] և Շոտլանդիայի լիգայի գավաթը[45][46]։ Ակումբի կազմում Տիրնին անցկացրեց 170 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 37 գոլային փոխանցման հեղինակ[51][52]։
Արսենալ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 8-ին Տիրնին 25 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվեց Արսենալ[53][54][55][56]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 24-ին՝ Անգլիայի լիգայի գավաթի Նոթինգհեմ Ֆորեստի դեմ խաղում[57][58]։ Առաջին հանդիպումը Պրեմիեր Լիգայում անցկացրեց հոկտեմբերի 27-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Քրիսթալ Փելասի դեմ խաղում[59][60]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիրնին ներկայացրել է Շոտլանդիան մինչև 18 և մինչև 19 տարիքային երիտասարդական հավաքականներում[61]։ Շոտլանդիայի ազգային հավաքական առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի մարտի 10-ին՝ Չեխիայի և Դանիայի դեմ խաղերի համար[62]։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մարտի 29-ին՝ Դանիայի դեմ ընկերական խաղում[63][64]։ Առաջին հանդիպումը հավաքականի ավագի թևկապով անցկացրեց 2017 թվականի նոյեմբերի 9-ին՝ Նիդերլանդների դեմ խաղում[65][66]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Սելտիկ | 2014–15 | Պրեմիերշիպ | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2015–16 | 23 | 1 | 4 | 0 | 4 | 0 | 2 | 0 | 33 | 1 | ||
2016–17 | 24 | 1 | 5 | 1 | 9 | 0 | 2 | 0 | 40 | 2 | ||
2017–18 | 32 | 3 | 5 | 0 | 14 | 0 | 4 | 1 | 55 | 4 | ||
2018–19 | 21 | 0 | 2 | 0 | 14 | 1 | 3 | 0 | 40 | 1 | ||
Ընդհանուր | 102 | 5 | 16 | 1 | 41 | 1 | 11 | 1 | 170 | 8 | ||
Արսենալ | 2019–20 | Պրեմիեր Լիգա | 2 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 7 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 104 | 5 | 16 | 1 | 44 | 1 | 13 | 1 | 177 | 8 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի նոյեմբերի 22-ի դրությամբ[67]
Շոտլանդիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 2 | 0 |
2017 | 7 | 0 |
2018 | 3 | 0 |
Ընդհանուր | 12 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սելտիկ
- Շոտլանդիայի առաջնություն․ 2015–16[11], 2016–17[22], 2017–18[36], 2018–19[47]
- Շոտլանդիայի գավաթ․ 2016–17[23], 2017–18[37], 2018–19[49]
- Շոտլանդիայի լիգայի գավաթ․ 2016–17[24], 2017–18[38], 2018–19[45]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՊՖԱ Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16[12], 2016–17[26], 2017–18[35]
- ՍՖՎԱ Շոտլանդիայի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16[68], 2016–17[69], 2017–18[70]
- Սելտիկի տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ․ 2015–16, 2016–17[25], 2017–18[34]
- Շոտլանդիայի առաջնության խորհրդանշական հավաքական․ 2015–16[13], 2016–17[27], 2017–18[71]
- Շոտլանդիայի առաջնության ամսվա լավագույն ֆուտբոլիստ․ հոկտեմբեր 2017[72]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Scotland - K. Tierney - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Who is Kieran Tierney? The best defensive mind in the UK wanted by Man Utd & Arsenal | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Dundee FC - Celtic FC, Apr 22, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «St. Johnstone FC - Celtic FC, May 15, 2015 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic FC - Fenerbahce SK, Oct 1, 2015 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Motherwell FC - Celtic FC, Apr 9, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic FC - Motherwell FC, May 15, 2016 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 11,0 11,1 «Celtic celebrate fifth straight Scottish title with thumping win over Motherwell». Eurosport UK. 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 12,0 12,1 «Leigh Griffiths: Celtic forward named PFA Scotland Player of the Year». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 1. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 13,0 13,1 «PFA Scotland Teams of the Year 2016». PFA Scotland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic: Kieran Tierney signs five-year contract extension». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հունիսի 24. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney signs five-year contract extension with Celtic». Evening Times (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «FC Barcelona - Celtic FC, Sep 13, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney: Celtic and Scotland defender ruled out for two months». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Albion Rovers FC - Celtic FC, Jan 22, 2017 - SFA Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Albion Rovers 0-3 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic FC - Heart of Midlothian FC, Jan 29, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 22,0 22,1 «Celtic secure sixth-successive Scottish Premiership title with eight games to spare». The Independent (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 23,0 23,1 «Celtic 2-1 Aberdeen: Brendan Rodgers' side win Scottish Cup and the domestic treble». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 27. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 24,0 24,1 «Aberdeen 0-3 Celtic: Rodgers wins first trophy as Hoops boss». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 25,0 25,1 «Tierney is Celtic's best young player again». Manx Radio. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 26,0 26,1 «Celtic seal a treble of awards at PFA Scotland ceremony». STV Sport (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 27,0 27,1 Evans, Michelle. «PFA Scotland Teams of the Year 2017». PFA Scotland (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic 5-0 Kilmarnock». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic FC - Kilmarnock FC, Aug 8, 2017 - Scottish League Cup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Aberdeen FC - Celtic FC, Oct 25, 2017 - Scottish Premiership - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ Cuddihy, Paul. «Delight as Kieran Tierney signs new six-year deal with Celtic» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney: Celtic left-back signs new six-year contract». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ հոկտեմբերի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney | Football Stats | Celtic | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 34,0 34,1 Staff, Newsroom. «Captain is a treble winner at Celtic Player of the Year event» (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 35,0 35,1 «BREAKING: PFA Scotland's Young Player of the Year winner revealed». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 36,0 36,1 «Celtic 5-0 Rangers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ ապրիլի 29. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 37,0 37,1 «Celtic 2-0 Motherwell». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 38,0 38,1 «Motherwell 0-2 Celtic». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «St. Johnstone FC - Celtic FC, Oct 7, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic FC - Hibernian FC, Oct 20, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Dundee FC - Celtic FC, Oct 31, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic FC - Heart of Midlothian FC, Nov 3, 2018 - Scottish Premiership - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic FC - RB Leipzig, Nov 8, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic FC - Aberdeen FC, Dec 2, 2018 - Scottish League Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 45,0 45,1 45,2 «Celtic claim Scottish League Cup after Ryan Christie strike denies Aberdeen». The Guardian (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 46,0 46,1 «Scottish League Cup final: Celtic 1-0 Aberdeen - Rodgers leads holders to seventh straight trophy» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 47,0 47,1 Butler, Michael (2019 թ․ մայիսի 4). «Celtic seal eighth straight Scottish Premiership title – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic wins 8th straight Scottish league title». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ 49,0 49,1 Murray, Scott (2019 թ․ մայիսի 25). «Hearts 1-2 Celtic: 2019 Scottish Cup final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Celtic win historic treble-treble with Scottish Cup win». The Star Online (անգլերեն). 2019 թ․ մայիսի 26. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Simpson, Christopher. «Arsenal Reportedly Close to Agreeing £25M Kieran Tierney Deal with Celtic». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ Andrew Allen (2019 թ․ օգոստոսի 8). «Confirmed: Kieran Tierney signs for Arsenal». Arseblog News - the Arsenal news site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Kieran Tierney joins on long-term deal». www.arsenal.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Kieran Tierney: Celtic defender completes £25m Arsenal move» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Kieran Tierney: Arsenal sign Celtic defender on Deadline Day». SkySports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Arsenal Confirm Signing of Kieran Tierney From Celtic for £25m». 90min.com (անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Arsenal FC - Nottingham Forest, Sep 24, 2019 - EFL Cup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal 5-0 Nottingham Forest: Unai Emery praises Gabriel Martinelli after League Cup brace» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ սեպտեմբերի 24. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «Arsenal FC - Crystal Palace, Oct 27, 2019 - Premier League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Stadium, Nick Ames at the Emirates (2019 թ․ հոկտեմբերի 27). «Granit Xhaka turns on jeering Arsenal fans as Crystal Palace hit back to draw». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ Jones, Adam (2018 թ․ հուլիսի 1). «Everything Everton fans needs to know about Kieran Tierney». liverpoolecho. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Scotland: Six new call-ups for Czech Republic and Denmark friendlies». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 10. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Scotland - Denmark, Mar 29, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Scotland 1-0 Denmark: McGinn and Tierney shine on debuts». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մարտի 30. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Scotland - Netherlands, Nov 9, 2017 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Scotland 0-1 Netherlands». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ 67,0 67,1 «Kieran Tierney». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Kieran Tierney hasn't forgotten his roots after hitting big-time with Celtic». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2016 թ․ մայիսի 15. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Celtic's Kieran Tierney wins writers' young player of the year award». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ մայիսի 17. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «It's a hat-trick for KT». SFWA (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
- ↑ «Premiership Team of the Season | SPFL». spfl.co.uk. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Kieran Tierney: Best role for Scotland is left-back insists Brendan Rodgers». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2017 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիրնիի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Տիրնիի պաշտոնական Տվիտերի էջը
- Տիրնիի պաշտոնական Ինստագրամի էջը
- Տիրնին transfermarkt-ում
- Տիրնին soccerbase.com-ում
- Տիրնին WhoScored.com կայքում
- Տիրնին Արսենալի պաշտոնական կայքում
- Տիրնին Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Տիրնին ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Տիրնին Շոտլանդիայի ֆուտբոլի ասոցիացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիրան Տիրնի» հոդվածին։ |
|
|
- Հունիսի 5 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Շոտլանդացի ֆուտբոլիստներ
- Շոտլանդիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Սելտիկի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ