Կինեսկոպ
Կինեսկոպ (կազմված հին հունարեն՝ κινέω «շարժում եմ» և σκοπέω - «տեսնում եմ» բառերից), էլեկտրա-լուսային սարք, որը էլեկտրական ազդակները ձևափոխում է լուսայինի։ Օգտագործվում է հեռուստացույցների արտադրությունում՝ հեռուսատացույցները մինչև 1990-ական թթ. պատրաստվում էին բացառապես կինոսկոպների միջոցով։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոսկոպային հեռուստացույցները այլ կերպ հայտնի են նաև էլեկտրոնաճառագայթային խողովակով հեռուստացույցներ անվամբ։ Սրանց աշխատանքը հիմնված է կինոսկոպի վրա, որոնք գոյություն են ունեցել շատ վաղուց։ Դեռևս 1879 թվականին անգլիացի հայտնի քիմիկոս և ֆիզիկոս Վիլյամ Կրուկսը ստեղծեց էլեկտրոնային խողովակի նախատիպը և հաստատեց, որ կատոդային ճառագայթները տեղաբաշխվում են գծորեն, բայց կարող են վանվել մագնիսական դաշտի կողմից։ Նա նաև հայտնաբերեց, որ երբ կատոդային ճառագայթները ընկնում են որոշ առարկաների վրա, սկսում են լուսավորվել։ 1895 թվականին Կրուկսի այս հայտնագործությունների հիման վրա գերմանացի ֆիզիկոս Կարլ Ֆերդինանտ Բրաունը ստեղծեց կատոդային խողովակը, որն էլ իր պատվին ստացավ Բրաունի խողովակ անվանումը։ Ըստ այդմ ճառագայթը էլեկտրոմագնիսի օգնությամբ վանվում է մի ուղղությամբ, իսկ մյուս ուղղությամբ պտտվում էր շնորհիվ պտտվող հայելու։ Բրաունի խողովակը հետագայում տարբեր գիտնականների կողմից կատարելագործվեց, իսկ ահա 1903 թվականին Արթուր Վենելտը խողովակի մեջ տեղադրեց ցիլինդրային էլեկտրոդներ, որոնք հնարավորություն են տալիս փոխել էլեկտրոնային ճառագայթների ինտեսիվությունը, հետևաբար նաև լյումինաֆորի լուսավորման պայծառության աստիճանը։ Այս հայտնագործությունները հետագայում ուսումնասիրվեցին և որոշակի փոփոխությունների ենթարկվեցին։ Այդ բոլոր ուսումնասիրությունները հանգեցին հետևյալին, որ էլեկտրոնաճառագայթային խողովակով հեռուստացույցների աշխատանքը հիմնված է կինոսկոպի վրա, և առհասարակ մինչև 1990-ական թվականները օգտագործվում էին բացառապես կինոսկապի աշխատանքի վրա հիմնված հեռուստացույցներ։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինոսկոպն իրենից ներկայացնում է մակերևույթը լյումինաֆորով պատված մակերես, որն ունի էլեկտրոնաճառագայթային խողովակ, որոնք լուսարձակում են ճառագայթները, վառվում են բազմերանգ լյումինաֆորով և ստեղծվում է պատկերը։ Սակայն այս հեռուստացույցների թերությունն այն է, որ երբ շատ ենք մոտենում հեռուստացույցին, ապա կարող ենք տեսնել պատկերի թարթումը, ինչը լյումնիաֆորների վատ լուսավորման արդյունք է, որի հետևանքով էլ ստացվում են երկրաչափական շեղումներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կինեսկոպ կատեգորիայում։ |
- С. В. Новаковский. 90 лет электронному телевидению // Электросвязь № 6, 1997
- П. Соколов. Мониторы // iXBT, 1999
- Mary Bellis. The History of the Cathode Ray Tube(չաշխատող հղում) // About։Inventors
- Электронно-лучевые трубки // Кругосвет
- Евгений Козловский. Старый друг лучше Արխիվացված 2010-06-22 Wayback Machine «Компьютерра» № 692, 27 июня 2007
- Мухин И. А. Как выбрать ЭЛТ-монитор Компьютер-бизнес-маркет № 49(286), ноябрь-декабрь 2004. С. 366 - 371
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 432)։ |