Լորա Դերն
Լորա Դերն անգլ.՝ Laura Dern | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 10, 1967[1][2][3][…] (57 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ, Ուիլյամ Ֆլոյդի ավագ դպրոց և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, կինոպրոդյուսեր, ձայնային դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, սցենարիստ և կինոռեժիսոր |
Ծնողներ | հայր՝ Բրյուս Դերն, մայր՝ Դայան Լադ |
Ամուսին(ներ) | Ben Harper? |
Համատեղ ապրող(ներ) | Քայլ Մաքլախլեն, Նիկոլաս Քեյջ, Ռեննի Հարլին, Ջեֆ Գոլդբլյում և Բիլի Բոբ Թորնթոն |
Երեխա(ներ) | Ellery Harper? և Jaya Harper? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լորա Էլիզաբեթ Դերն (անգլ.՝ Laura Elizabeth Dern, փետրվարի 10, 1967[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, որը հայտնի է ռեժիսոր Դեյվիդ Լինչի հետ «Կապույտ թավիշ», «Սրտով վայրի», «Ներքին կայսրություն», «Թվին Փիքս» ֆիլմերում իր բազմամյա համագործակցությամբ, ինչպես նաև «Յուրայի ժամանակաշրջանի այգին» բլոկբաստերում և նրա շարունակություններում խաղացած դերերով։ «Օսկար»[4] (2020), BAFTA (2020), հինգ «Ոսկե գլոբուս» (1993, 2009, 2012, 2018, 2020), «Էմմի» (2017) և ԱՄՆ կինոդերասանների գիլդիա մրցանակների (2020) դափնեկիր։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորա Դերնը այն սակավաթիվ դերասանուհիներից է, որոնք ծնունդյամբ պատկանում են ամերիկյան ընտրախավին։ Նրա ծնողներ Դայան Լադը և Բրյուս Դերնը հաջողակ դերասաններ են, որոնք մինչև Լորայի ծնվելը նկարահանվել են «Վայրի հրեշտակ» ֆիլմում և տարբեր տարիների առաջադրվել են «Օսկար» մրցանակի։ Նրա հոր պապը՝ Ջորջ Դերնը, 1933-1936 թվականներին զբաղեցրել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի, իսկ մինչ այդ՝ 8 տարի Յուտայի մարզպետի պաշտոնը։ Հոր հորեղբայրը՝ բանաստեղծ Արչիբալդ Մաքլիշը, մի ժամանակ գլխավորել է Կոնգրեսի գրադարանը։ Մոր հարազատներից են թատերագիր Թենեսի Ուիլյամսը և բանաստեղծ Սիդնեյ Լանեն։
Կիոկարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լորան կինոյում նկարահանվել է վեց տարեկանից։ Մասնավորապես նրան կարելի է տեսնել իր մոր մասնակցությամբ նկարահանված Սկորսեզեի «Ալիսան այստեղ այլևս չի ապրում» (1975) ֆիլմի էպիզոդիկ դերերում։ 1980-ականների սկզբին Լի Ստրասբերգի հեղինակավոր կինոդպրոցում ուսումնասիրել է Ստանիսլավսկու համակարգը։ Հայտնիություն է ձեռք բերել 1980-ականների կեսին, երբ կատարել է պարզամիտ աղջկա դերեր, դրա վառ օրինակն է «Կապույտ թավիշ» (1986) ֆիլմում Դեյվիդ Լինչի գլխավոր դերը։
1990 թվականին Լինչը Լորա Դերնին նկարահանել է «Սրտով վայրի» ֆիլմի գլխավոր դերում, որտեղ նրա խաղընկերն էր այդ ժամանակվա բոյֆրենդ Նիկոլաս Քեյջը։ Չնայած քննադատություններին՝ ֆիլմը արժանացել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին։ Հաջորդ՝ «Թեթևամիտ Ռոզան» և «Սրտով վայրի» ժապավենում Լորան նկարահանվել է մոր հետ։ Այդ աշխատանքի համար երկուսն էլ առաջադրվել են «Օսկար» մրցանակի։
«Ֆորսաժ» հեռուստաֆիլմի նկարահանումներից հետո, որը նրան բերել է առաջին «Ոսկե գլոբուս»-ը, Դերնի կարիերան հասել է իր գագաթնակետին։ Սթիվեն Սփիլբերգի հրավերով Լորանը նկարահանվել է «Յուրայի ժամանակաշրջանի այգի» ֆիլմի գլխավոր դերում, իսկ Քլինթ Իսթվուդը նրան նկարահանել է «Կատարյալ աշխարհ» պատկերում։ Դրան հաջորդել են ևս երկու խոշոր դերասանական աշխատանքներ «Քաղաքացի Ռուդ» (1996) և «Հոկտեմբերյան երկինք» (1999) ֆիլմերում։ Միաժամանակ Լորենը փորձել է իր ուժերը որպես ռեժիսոր։
Լինչի հետ վերամիավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործական ճգնաժամի մի հատվածից հետո, երբ Դերնը նկարահանվել է գրեթե էպիզոդիկ դերերում, դերասանուհին կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել Լինչի «Ներքին կայսրություն» ֆիլմի թողարկմամբ (2006)։ Ռեժիսորի խոսքով պատկերի մտահղացումը ծնվել է Դերնի հետ հանդիպումից հետո, որը հաստատվել է նրա կողքին, որպեսզի վերականգնի ծանոթությունը։ Քննադատները նշել են դերասանուհու բացառիկ պլաստիկությունը և նրան կանխատեսել են «Օսկար» մրցանակի անվանակարգ։ Ռեժիսորն ինքն էլ է մղել նրան առաջադրման համար և կինոակադեմիկների ուշադրությունը հրավիրելու նպատակով նույնիսկ հոլիվուդյան Սանսեթ ծառուղիում կով է արածեցրել[5], այնուամենայնիվ կինոակադեմիկոսներն անտեսել են «Ներքին կայսրություն» ֆիլմը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005-2013 թվականներին ամուսնացած է եղել երաժիշտ Բեն Հարպերի հետ։ Զույգն ունի երկու երեխա՝ որդին Էլերի Ուոկեր Հարպերը և դուստրը՝ Ջեյն Հարպերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1973 | ֆ | Սպիտակ կայծակ | White Lightning | Շերոն Էն, Մեգիի դուստր |
1974 | ֆ | Ալիսան այստեղ այլևս չի ապրում | Alice Doesn't Live Here Anymore | պաղպաղակով աղջիկ |
1980 | ֆ | Աղվեսներ | Foxes | Դեբի |
1981 | ս | Շենոն | Shannon | |
1982 | ֆ | Տիկնայք և պարոնայք, Հեքիաթային կետեր | Ladies and Gentlemen, The Fabulous Stains | Դեսիկա ՄաքՆեյլ |
1983 | հֆ | Երջանիկ ավարտ | Happy Endings | Օդրի Կոնստանտին |
1984 | հֆ | Ուսուցչուհին | Teachers | Դայան Ուորեն |
1984 | հֆ | Բիլի Գրիրի երեք ցանկությունները | The Three Wishes of Billy Grier | Քրիսի |
1985 | ֆ | Դիմակ | Mask | Դիանա Ադամս |
1985 | ֆ | Հաճելի զրույց | Smooth Talk | Քոնի ՈՒայթ |
1986 | ֆ | Կապույտ թավիշ | Blue Velvet | Սենդի Ուիլյամս |
1987 | ֆ | Գրիզլի 2։ Գիշատիչը | Grizzly II: The Predator | Թինա |
1989 | ֆ | Գեր տղամարդը և փոքր տղան | Fat Man and Little Boy | Քեթլին Ռոբինսոն |
1989 | ս | Դասական մղձավանջ | Nightmare Classics | Ռեբեկա |
1990 | հֆ | Արդյունաբերական սիմֆոնիա № 1 | Industrial Symphony No. 1 | կոտրված սրտով աղջիկ |
1990 | ֆ | Սրտով վայրի | Wild at Heart | Լուլա Ֆորչուն |
1991 | ֆ | Թեթևամիտ Ռոզան | Rambling Rose | Վարդ |
1992 | հֆ | Ֆորսաժ | Afterburn | Ժանեթ Հարդյուբել |
1993 | ֆ | Ընկած հրեշտակներ | Fallen Angels | Աննա Էինսլի |
1993 | ֆ | Կատարյալ աշխարհ | A Perfect World | Սալի Գերբեր |
1995 | հֆ | Եվ իջավ ագռավը | Down Came a Blackbird | Հելեն Մակնուլթի |
1995 | հֆ | Ֆրեյզեր | Frasier | Ջուն |
1996 | ս | Քաղաքացի Ռութ | Citizen Ruth | Ռուտ Ստուպս |
1996 | ֆ | Սրիկան Կարոլինայից | Bastard Out of Carolina | պատմող |
1997 | ֆ | Էլեն | Ellen | Սյուզան |
1998 | հֆ | Մանկական պար | The Baby Dance | Վանդա Լե Ֆոուվ |
1999 | ֆ | Հոկտեմբերյան երկինք | ուսուցչուհի միս Ֆրիդա Ռայլի | |
1999 | հֆ | Հրաշքների սեզոն | A Season for Miracles | Բերի Թոմպսոն |
2000 | ֆ | Դոկտոր Թ-ն և կինը | Dr. T & the Women | Պեգի |
2001 | ֆ | Հայրիկը և մյուսները | Daddy and Them | Ռուբի Մոնթգոմերի |
2001 | ֆ | Նովոկաին | Novocaine | Ջին Նոուբլ |
2001 | ֆ | Ֆոկուս | Focus | Գերտրուդա «Գերտ» Հարթ |
2001 | ֆ | Ես Սեմն եմ | I Am Sam | Ռենդի Կարպենթեր |
2002 | ֆ | Միամիտ | Goose | պատմող |
2002 | հֆ | Վնասակար մտահոգություն | Damaged Care | Լինդա Պինո |
2002 | ս | Արևմտյան թևը | The West Wing | Թաբոր Ֆորտիս ԱՄՆ բանաստեղծ դափնեկիր |
2002-2003 | մս | Բլրի արքան | King of the Hill | Քեթրին |
2004 | ֆ | Մենք այլևս այստեղ չենք ապրում | We Don't Live Here Anymore | Թերի Լինդեն |
2005 | ֆ | Հաղթող կինը | The Prize Winner of Defiance, Ohio | Դորսա Շեյֆեր |
2006 | ֆ | Միայնակ սրտեր | Lonely Hearts | Ռենե Ֆոդի |
2006 | ֆ | Ներքին կայսրություն | Inland Empire | Նիկի Գրեյս / Սյուզան բլյու |
2007 | ֆ | Շան տարի | Year of the Dog | Բրետ |
2008 | հֆ | Վերահաշվարկ | Recount | Քեթրին Հարիս |
2009 | ֆ | Քնքշություն | Tenderness | Թերեզա, Էրիկի մորաքույր |
2010 | ֆ | Ամբողջ ճանապարհը | Everything Must Go | Դալայլա |
2010 | ֆ | Ծանոթացեք Ֆաքերների հետ 2 | Little Fockers | դպրոցի տնօրեն |
2011-2013 | ֆս | Լուսավորյալը | Enlightened | Էմի Ջելիկո |
2012 | ֆ | Վարպետը | The Master | Հելեն Սալիվան |
2014 | ֆ | Աստղերն են մեղավոր | The Fault In Our Stars | Հեյզել մամա |
2014 | ֆ | Վայրին | Wild | Բարբարա Գրեյ |
2014 | ֆ | Խաղը բարձունքում | When the Game Stands Tall | Բեվերլի Լեյդոկար |
2014 | ֆ | Մայրերի օր | Mothers Day | |
2014 | ֆ | 99 տներ | 99 Homes | Լին Նաշ |
2017 | ս | Մեծ փոքր ստեր | Big Little Lies | Ռենատա Քլեյն |
2017 | ֆ | Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեդին | Star Wars: Episode VIII | փոխծովակալ Էմիլի Հոլդոն |
2018 | հֆ | Պատմություն | The Tale | Ջենիֆեր |
2019 | ֆ | Ձյունահավաքը | Cold Pursuit | Գրեյս Քոքսման |
2019 | ֆ | Ամուսնական պատմություն | Marriage Story | Նորա Ֆենշոու |
2019 | ֆ | Փոքրիկ տիկնայք | Little Women | Մարմի Մարչ |
Մրցանակներ և անվանակարգեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցանակներ և անվանակարգեր | ||||
---|---|---|---|---|
Մրցանակներ | Տարի | Կատեգորիա | Աշխատանք | Արդյունք |
Օսկար | 1992 | Լավագույն կանացի դեր | Թույլ վարդ | Առաջադրված |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վայրին | Առաջադրված | |
2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Հաղթանակ | |
Ոսկե գլոբուս | 1992 | Դրամայում լավագույն կանացի դեր | Թեթևամիտ Ռոզան | Առաջադրված |
1993 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Ֆորսաժ | Հաղթանակ | |
1999 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Մանկական պար | Առաջադրված | |
2009 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վերահաշվարկ | Հաղթանակ | |
2012 | Հեռուստատեսային սերիալի՝ կատակերգության կամ մյուզիքլի լավագույն կանացի դեր | Lwusavw8jaly | Հաղթանակ | |
2018 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Հաղթանակ | |
2019 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Պատմություն | Առաջադրված | |
2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Հաղթանակ | |
BAFTA | 2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Հաղթանակ |
Էմմի | 1993 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Ֆորսաժ | Առաջադրված |
1994 | Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Ընկած հրեշտակներ | Առաջադրված | |
1997 | Լավագույն հրավիրված դերասանուհի դրամատիկական հեռուստասերիալում | Էլեն | Առաջադրված | |
2014 | Հեռուստատեսային սերիալի լավագույն կանացի դեր | Լուսավորյալը | Առաջադրված | |
2017 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Հաղթանակ | |
2018 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Պատմություն | Առաջադրված | |
Critic's Choice Movie Awards | 2012 | Կատակերգական սերիալի լավագույն կանացի դեր | Լուսավորյալը | Առաջադրված |
2018 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Հաղթանակ | |
2019 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Պատմություն | Առաջադրված | |
2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Հաղթանակ | |
Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Առաջադրված | ||
ԱՄՆ-ի կինոդերասանների գիլդիա մրցանակ | 2009 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վերահաշվարկ | Առաջադրված |
2018 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Առաջադրված | |
2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Հաղթանակ | |
Լավագույն դերասանական կազմ դրամատիկական կամ կատակերգական սերիալում | Մեծ փոքր ստեր | Առաջադրված | ||
Ուղեկից | 1997 | ԹՎ-ում մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Ռուբի Ռիջ։ Ամերիկյան ողբերգություն | Առաջադրված |
2008 | Մինի սերիալի կամ հեռուստասերիալի երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վերահաշվարկ | Առաջադրված | |
2012 | Հեռուստատեսային սերիալի` կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Լուսավորյալը | Առաջադրված | |
2014 | Հեռուստատեսային սերիալի` կատակերգությունում կամ մյուզիքլում լավագույն կանացի դեր | Պայծառ | Առաջադրված | |
2015 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Վայրին | Առաջադրված | |
2018 | Մինի սերիալի, հեռուստաֆիլմի կամ հեռուստասերիալի լավագույն կանացի դեր | Մեծ փոքր ստեր | Առաջադրված | |
2019 | Մինի սերիալի կամ հեռուստաֆիլմի լավագույն կանացի դեր | Պատմություն | Առաջադրված | |
2020 | Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր | Ամուսնական պատմություն | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ 3,0 3,1 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ «Лора Дерн получила "Оскар" как лучшая актриса второго плана». ТАСС. Վերցված է 2020 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Дэвид Линч поддерживает Лору Дёрн в выдвижении на «Оскар»». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորա Դերն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 10 ծնունդներ
- 1967 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոս Անջելես քաղաքում ծնվածներ
- «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրներ
- Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Օսկարի մրցանակակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 20-րդ դարի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի դերասանուհիներ
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- «Էմմի» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի կինոպրոդյուսերներ
- Ամերիկացի կինոռեժիսորներ
- Ամերիկացի հեռուստապրոդյուսերներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Ամերիկացի սցենարիստներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Աուդիոգիրք կարդացողներ
- Ամերիկացիներ գերմանական սերմամբ
- Հոլիվուդյան փառքի ծառուղի
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ