Լայու
Բնակավայր | ||
---|---|---|
Լայու | ||
չինարեն՝ 莱芜市 | ||
Երկիր | Չինաստան | |
Համայնք | Շանդուն | |
Ներքին բաժանում | Laiwu District? և Gangcheng District? | |
Հիմնադրված է | 1992 թ. | |
Մակերես | 2246,21 կմ² | |
Բնակչություն | 1 248 636 մարդ (2006) | |
Ժամային գոտի | UTC+8 | |
Հեռախոսային կոդ | 634 | |
Փոստային դասիչ | 271100 | |
Ավտոմոբիլային կոդ | 鲁S | |
Պաշտոնական կայք | laiwu.gov.cn | |
| ||
Լայու (չինարեն՝ 莱芜), նախկին քաղաքային շրջան Չինաստանի Շանդուն նահանգում։ Քաղաքի թաղամասն անվանակոչվել է Լայգուի կիրճի անունով, որով անցնում է Ցզիշույ գետը[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սին կայսրության ժամանակ այստեղ ստեղծվում է Յինգ շրջանը (嬴县): Արևմտյան Հան կայսրության ներքո ստեղծվում են Մուսիան (牟 县) և Լայու (莱芜 县) կոմսություններ։
Հյուսիսային Վեյ կայսրության ներքո Լայու շրջանը լուծարվում է։ Հյուսիսային մասը դառնում է Բեյցու շրջանի մի մասը, իսկ հարավային մասը՝ բաժանվում է Յինգ և Մուսիան նահանգների միջև։ 556 թվականին Հյուսիսային Քի կայսրության ներքո Մուսիան շրջանը միանում է Բոպին շրջանին (博平县):
Սուի կայսրության օրոք 596 թվականին վերահիմնադրվում է Մուչեն շրջանը (牟 城县), իսկ 7-րդ դարի սկզբին այն միանում է Յինգի շրջանին։ 627 թվականին Տանգ կայսրության օրոք Յինգ շրջանը միանում է Բոպին շրջանին։ 704 թվականինին Լայու շրջանը վերահաստատվում է Յինգ շրջանի նախկին կենտրոնում։ 820 թվականին Լայու շրջանը միանում է Ցյանֆեն շրջանին (乾封 县): Լայու շրջանը վերահաստատվում է 827 թվականին։
1940 թվականին կոմունիստները ստեղծում են Թայշանի հատուկ մարզը (泰山), որի մաս դառնում է Լայու շրջանը։ 1950 թվականին Տայշանի և Տայսի հատուկ շրջանները (泰西) միանում են Տայանի հատուկ տարածաշրջաններին (泰安 专区): 1958 թվականին Թայանի հատուկ շրջանը լուծարվում է, իսկ Լայու շրջանը հայտնվում է Ցիզան քաղաքի իրավասության տակ, սակայն 1961 թվականին Թայանի հատուկ շրջանը վերահաստատվում է։ 1967 թվականին Թայանի հատուկ շրջանը վերանվանվում է Թայանի շրջան (泰安 地区):
1983 թվականի օգոստոսին Լայու շրջանը վերափոխվում է քաղաքային շրջանի, իսկ Թայան շրջանը՝ 1985 թվականին։
1992 թվականի նոյեմբերին, Չինաստանի ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի որոշմամբ, Լայու քաղաքային վարչաշրջանը հանվում է Թայան քաղաքի շրջանի կազմից և վերափոխվում է առանձին Լայու քաղաքային շրջանի։
2019 թվականին Լայու քաղաքային շրջանը միանում է Ցզինանին, Հայչեն թաղամասի անունը պահպանվում է, իսկ Լայչեն թաղամասը դառնում է Լայուի շրջան։
Վարչական բաժանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լայու քաղաքային շրջանը բաժանվում է 2 շրջանի։
Քարտեզ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|
# | Կարգավիճակ | Անուն | Հիերոգլիֆներ | Փինյին | Բնակչություն (2007) |
Տարածք (км²) | Բնակչության խտություն (/км²) |
1 | շրջան | Լայչեն | 莱城区 | Láichéng qū | 960 000 | 1929 | |
2 | շրջան | Հայչեն | 钢城区 | Gāngchéng qū | 290 000 | 500 |
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ականներից ի վեր Լայուն հանդիսանում է Չինաստանի պողպատե արդյունաբերության ամենակարևոր կենտրոնը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «国务院批复同意山东省调整济南市莱芜市行政区划». Xinhua News Agency (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լայու» հոդվածին։ |
|