Ժան Ֆոտրիե
Ժան Ֆոտրիե ֆր.՝ Jean Fautrier | |
---|---|
Ծնվել է | մայիսի 16, 1898[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Վախճանվել է | հուլիսի 21, 1964[1][2][3][…] (66 տարեկան) |
Մահվան վայր | Շատնե-Մալաբրի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Գեղարվեստի թագավորական ակադեմիա և Académie de La Palette? |
Մասնագիտություն | նկարիչ, քանդակագործ, նկարազարդող, գծանկարիչ և գծանկարիչ |
Ոճ | ինֆորմալիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն[5], իլյուստրացիա[5], գրաֆիկա[5] և քանդակագործություն[5] |
Ուշագրավ աշխատանքներ | Hurluberlu? և Round box? |
Ժան Ֆոտրիե ( ֆր.՝ Jean Fautrier. մայիսի 16, 1898[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - հուլիսի 21, 1964[1][2][3][…], Շատնե-Մալաբրի), ֆրանսիացի նկարիչ, փորագրանկարիչ, պատկերազարդող և քանդակագործ, ինֆորմալիզմի, տաշիզմի խոշորագույն ներկայացուցիչներից մեկը։
Կյանք և ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արվեստի գործերի լոնդոնցի առևտրականի արտաամուսնական կապից ծնված որդին՝ Ժան Ֆոտրիեն իր մանկությունն անցկացրել է Իռլանդիայում՝ տատի տանը։ 15 տարեկան հասակում, հոր ու տատի մահից հետո, նա մոր հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հաջորդ տարում ընդունվել է գեղարվեստի թագավորական ակադեմիա։ 1917 թվականին զորակոչվել է ֆրանսիական բանակ, Առաջին համաշխարհային պատերազմի մարտերից մեկում ծանր վիրավորվել կրծքից։ 1920-ականների սկզբին վերադարձել է Փարիզ։ Առաջին անհատական ցուցահանդեսը կազմակերպվել է 1927 թվականին, Բեռնհայմի պատկերասրահում։ Սկսվել է համաշխարհային ճգնաժամը, և նկարչի կտավները վատ են վաճառվել։ Մինչև 1930-ականների վերջը նա ապրել է Իտալիայում ՝ Հարավային Տիրոլում, որտեղ կլիման բարենպաստ էր նրա անառողջ թոքերի համար։
Գերմանացիների կողմից Փարիզի գրավումից հետո Ֆոտրիեն վերադարձել է Ֆրանսիա, որտեղ մասնակցել է Դիմադրության շարժմանը։ 1943 թվականին անցել է ընդհատակ, թաքնվել Շատնե-Մալաբրիում։ 1945 թվականին, պատերազմական ժամանակաշրջանում ստեղծած «Պատանդներ» ( Otages ) նկարաշարի ցուցադրությունից հետո, ճանաչում ու համբավ է ձեռք բերել։ Մինչև 1954 թվականը Ժան Ֆոտրիեն զբաղվել է վերատպությունների թողարկմամբ, այնուհետև նորից անցել է կերպարվեստի նոր գործեր ստեղծելուն։ Նա մասնակցել է ժամանակակից արվեստի կասելյան Documenta 2 ցուցահանդեսին ( 1959 թ. ):
Ֆոտրիեի ստեղծագործություններին բնորոշ է խորը, երբեմն դրամատիկ լրջությունը, որը բխում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նրա ապրածից ու տեսածից։
Մեծարում
[խմբագրել | խմբագրել կոդը]1960 թվականին նա Հանս Հարթունգի հետ արժանացել է Վենետիկի բիենալեի Գրան պրիին։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Michel Ragon. Fautrier / Միշել Ռագոն . Ֆոտրիե. P., 1957 թ.
- Pierre Cabanne. Jean Fautrier / Պիեռ Կաբան . Ժան Ֆոտրիե. P., 1957 թ.
- Fautrier, Jean, and André Malraux. 1945. Les otages: peintures et sculptures de Fautrier, du vendredi 26 octobre au samedi 17 novembre 1945 à la Galerie René Drouin ... Paris. Paris: Galerie René Drouin.
- Stiles, Kristine and Peter Selz. 2012. Theories and Documents of Contemporary Art: A Sourcebook of Artists' Writings, pp. 215–216. University of California Press. 9780520257184
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Jean Fautrier (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Jean Fautrier (դան.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #11853212X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Jean--Fautrier.com
- Jean Fautrier Works Online
- Review by Donald Goddard
- Jean Fautrier-Wikipaintings page
- Jean Fautrier: artnet
- Ժան Ֆոտրիե(Ֆրանսերեն)
|