Թոնի Մորիսոն
Թոնի Մորիսոն (անգլ.՝ Toni Morrison, ծննդյան անունը՝ Քլոե Արդելիա Ուոֆորդ, անգլ.՝ Chloe Ardelia Wofford, փետրվարի 18, 1931[2][3][4][…], քաղաքական գործիչ[1] - օգոստոսի 5, 2019[5][1][6][…], Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[5][1]), ամերիկացի գրող, խմբագիր և պրոֆեսոր, գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր՝ որպես գրող, «ով իր երազանքով ու քնարականությամբ հարուստ վեպերում կենդանի կերպով պատկերել է ամերիկյան իրականության կարևոր բնագավառները» (1933), Ազատության նախագահական մեդալի դափնեկիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թոնի Մորիսոնը ծնվել է Լորեյնում։ Աշխատավոր ընտանիքի չորս երեխաներից երկրորդն էր[32]։ Մանկուց սիրում էր կարդալ, նրա սիրելի գրողներից էին Ջեյն Օսթինը և Լև Տոլստոյը։ Հայրը, որ աշխատում էր որպես զոդող, ազատ ժամանակ սիրում էր պատմել Ամերիկայի սևամորթների մասին, ինչը հետագայում իր արտացոլումը գտավ գրողի գրքերում[33]։
1949 թվականին Մորիսոնն ընդունվել է Հովարդի համալսարանի «անգլերեն լեզու և գրականություն» բաժինը։ Այնտեղ նա ձեռք է բերում «Թոնի» մականունը, որն ստացվել էր նրա երկրորդ՝ Էնթոնի անունից։ Վերջինս նրան տրվել էր 12 տարեկանում՝ կաթոլիկություն ընդունելիս[32][34]։ 1953 թվականին Մորիսոնն ավարտել է համալսարանի բակալավրիատը, իսկ 1955 թվականին, պաշտպանելով ինքնասպանություններն Ուիլյամ Ֆոլքների և Վիրջինիա Վուլֆի վեպերում թեմայով մագիստրոսական թեզը, ստացել է Կորնելի համալսարանի մագիստրոսի աստիճան[35]։ Ուսումն ավարտելուց հետո Մորիսոնն անգլերեն է դասավանդել Տեխասի նահանգի Հյուստոն քաղաքում գտնվող Հարավային Տեխասի համալսարանում (1955-1957), այնուհետև վերադարձել աշխատելու Հովարդում։
1958 թվականին ամուսնացել է իր համակուրսեցու՝ ջամայկացի ճարտարապետ Հարոլդ Մորիսոնի հետ (անգլ.՝ Harold Morrison)։ Թոնին ու Հարոլդն ունեցան 2 դուստր՝ Հարոլդն ու Սլեյդը։ 1964 թվականին նրանք ամուսնալուծվեցին[35]։ Դրանից հետո Թոնին մեկնել է Սիրակյուս, որտեղ որպես խմբագիր աշխատել է «Random House» ընկերությունում։ Մեկ տարուց քիչ ավելի աշխատելուց հետո ստացել է Նյու Յորքի Random House հրատարակչության գլխավոր գրասենյակի խմբագրի պաշտոնը։ Բացի դա, այդ տարիներին դասավանդել է Եյլի համալսարանում և Բարդի քոլեջում (անգլ.՝ Bard College)[36]: Աշխատելով որպես խմբագիր՝ նա նպաստեց աֆրո-ամերիկյան գրականության, մասնավորապես Հենրի Դումասի (անգլ.՝ Henry Dumas)[37], Թոնի Քեյդ Բամբարայի (անգլ.՝ Toni Cade Bambara), Անժելա Դևիսի և Գեյլ Ջոնսի (անգլ.՝ Gayl Jones)[38] ստեղծագործությունների ժողովրդականացմանը։
1983 թվականին Թոնին հեռացել է հրատարակչությունից։ 1984 թվականին պրոֆեսոր է նշանակվել Օլբանիի համալսարանում (Նյու Յորքի նահանգ)։ 1989 թվականից աշխատել է Պրիստոնի համալսարանի Ռոբերտ Ֆ. Գոենի անվան ամբիոնում[35]։ 2006 թվականին անցել է թոշակի։
Գրական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրական կարիերայի սկզբում Մորիսոնը եղել է Հովարդի համալսարանի գրողների և բանաստեղծների ոչ պաշտոնական շրջանակի անդամ, որ հավաքվում էր քննարկելու իր անդամների ստեղծագործությունները։ Հանդիպումներից մեկին նա ներկայացրել է սևամորթ աղջկա մասին պատմվածք, ով երազում էր կապույտ աչքեր ունենալ մասին։ Ավելի ուշ այդ պատմվածքը հիմք հանդիսացավ Մարիսոնի առաջին վեպի՝ «Ամենակապույտ աչքեր» (անգլ.՝ The Bluest Eye, 1970) համար[36]։
1972 թվականին լույս է տեսել «Սուլա» (անգլ.՝ Sula) վեպը, որը նույնպես նվիրված է սևամորթ կանանց դժվարին կյանքին։ 1973 թվականին «Սուլա» վեպն առաջադրվել է ԱՄՆ-ի ազգային գրքի մրցանակի[35]։
1987 թվականին հրատարակվել է «Սիրվածը» (անգլ.՝ Beloved) վեպը, որը 1988 թվականին արժանացել է Պուլիցերյան մրցանակի[35]։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան գրողների 2-րդ կոնգրեսի ժամանակ Մորիսոնը կոչ է արել ակտիվորեն պայքարել զանգվածային մշակույթի դեմ ուղղված ճնշումների դեմ, դեմոկրատական բոլոր ուժերը միավորել ամերիկյան գրականության շուրջ և այդ առիթով քննադատել ամերիկյան իրականությունը՝ «Հերոսական շարժումների համար» («For tne Heroic Movement, 1981»)։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բարեսրտություն (անգլ.՝ A Mercy) (2008; ISBN 978-0-307-26423-7)
- Սեր (անգլ.՝ Love) (2003; ISBN 0-375-40944-0)
- Դրախտ (անգլ.՝ Paradise) (1999; ISBN 0-679-43374-0)
- Ջազ (անգլ.՝ Jazz) (1992; ISBN 1-4000-7621-8)
- Սիրվածը (անգլ.՝ Beloved) (1987; ISBN 1-4000-3341-1, Պուլիցերյան մրցանակ) — ներառված է «Time» ամսագրի կազմած լավագույն 100 անգլերեն վեպերի շարքում, որոնք լույս են տեսել 1923-2005 թվականներին[39]
- Ձյութե տիկնիկ (անգլ.՝ Tar Baby) (1981; ISBN 1-4000-3344-6)
- Սողոմոնի երգը (անգլ.՝ Song of Solomon) (1977; ISBN 1-4000-3342-X) — Գրական քննադատների ազգային ասոցիացիայի, Արվեստների և գրականության ամերիկյան ակադեմիայի մրցանակներ։
- Սուլա (անգլ.՝ Sula) (1973; ISBN 1-4000-3343-8)
- Ամենակապույտ աչքեր (անգլ.՝ The Bluest Eye) (1970; ISBN 0-452-28706-5)
Մանկական գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Who’s Got Game?: The Mirror or the Glass?
- Who’s Got Game?: Poppy or the Snake?, (2004)
- Who’s Got Game?: The Ant or the Grasshopper, (2003)
- Who’s Got Game?: The Lion or the Mouse?, (2003)
- The Book of Mean People, (2002)
- The Big Box, (2002)
Պատմվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Recitatif» (1983)
Բեմականացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dreaming Emmett (performed 1986)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 https://www.nytimes.com/2019/08/06/books/toni-morrison-dead.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Toni Morrison, Towering Novelist of the Black Experience, Dies at 88
- ↑ 4,0 4,1 BD Gest' (ֆր.)
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://www.theguardian.com/books/2019/aug/06/toni-morrison-author-and-pulitzer-winner-dies-aged-88
- ↑ 6,0 6,1 6,2 AlKindi (Դոմինիկյան Արևելագիտության ինստիտուտի առցանց կատալոգ)
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ 8,0 8,1 https://www.neh.gov/about/awards/national-humanities-medals/toni-morrison
- ↑ https://pr.princeton.edu/news/96/q4/1025toni.htm
- ↑ http://www.nobelprize.org/nobel_prizes/literature/laureates/1993/morrison-facts.html
- ↑ https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
- ↑ https://nmcenter.org/mailer-prize/
- ↑ https://news.vanderbilt.edu/2013/05/09/toni-morrison-address/
- ↑ https://www.penoakland.com/awards-winners/
- ↑ https://rochester.edu/college/wst/SBAI/recipients.html
- ↑ http://www.anisfield-wolf.org/winners/winners-by-year/#year-1989
- ↑ https://www.pulitzer.org/news/memoriam-toni-morrison-1931-2019
- ↑ http://helmerichaward.org/winners.php
- ↑ https://www.chronicle.com/article/Toni-Morrison-to-Deliver-NEHs/96746
- ↑ https://www.theguardian.com/books/2012/apr/30/toni-morrison-presidential-medal-freedom
- ↑ https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/toni-morrison/
- ↑ https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
- ↑ https://www.ccny.cuny.edu/lhf/medallion-recipients
- ↑ https://www.brown.senate.gov/imo/media/doc/Final%20TextMorrison%20.pdf
- ↑ https://www.chipublib.org/chicago-public-library-foundation-awards/
- ↑ Recipients // Coretta Scott King Award - Wikipedia
- ↑ https://www.spelman.edu/docs/honorary-degrees/honorary-degree-recipients---1977-present---as-of-november-2022---revised-(012023).pdf?sfvrsn=f4347e51_2
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
- ↑ https://www.ens.psl.eu/actualites/toni-morrison-0
- ↑ https://www.theguardian.com/books/2019/aug/06/toni-morrison-obituary
- ↑ 32,0 32,1 Dreifus, Claudia (1994 թ․ սեպտեմբերի 11). «CHLOE WOFFORD Talks about TONI MORRISON» (անգլերեն). The New York Times. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ Larson, Susan (2007 թ․ ապրիլի 11). «Awaiting Toni Morrison». The Times-Picayune. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «Toni Morrison: Words Of Love». CBS News. 2004 թ․ ապրիլի 4. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 11-ին.
- ↑ 35,0 35,1 35,2 35,3 35,4 Մորիսոն Թոնի
- ↑ 36,0 36,1 Grimes, William (October 8, 1993). "Toni Morrison Is '93 Winner Of Nobel Prize in Literature". The New York Times.
- ↑ Toni Morrison, "On behalf of Henry Dumas", Black American Literature Forum, Vol. 22, No. 2, Henry Dumas Issue (Summer, 1988), pp. 310-312.
- ↑ Verdelle, A. J. (February 1998). "Paradise found: a talk with Toni Morrison about her new novel - Nobel Laureate's new book, 'Paradise' - Interview". Essence Magazine.
- ↑ «Beloved (1987), by Toni Morrison — ALL TIME 100 Novels — TIME». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 27-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Моррисон Т. Песнь Соломона: Роман. Пер. с англ. — М.: Прогресс, 1982.
- Моррисон Т. Нобелевская лекция 1993 // Иностранная литература. —М., 1994. — № 7.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոնի Մորիսոն» հոդվածին։ |
|
- Փետրվարի 18 ծնունդներ
- 1931 ծնունդներ
- Օգոստոսի 5 մահեր
- 2019 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Հովարդի համալսարանի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ազատության նախագահական մեդալով պարգևատրվածներ
- Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Կին ակադեմիկոսներ
- Նոբելյան մրցանակի կին դափնեկիրներ
- 20-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Թոքաբորբից մահացածներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Ամերիկացի ֆեմինիստ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի քննադատներ
- Ֆեմինիստ գրողներ
- 21-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի խմբագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Անիսֆիլդ Վուլֆ գրքային մրցանակի դափնեկիրներ