Թեյնիկ
Թեյնիկ, ոչ մեծ փակ աման, որն ունի քիթ, կափարիչ (որպես կանոն այդպես է, կան նաև բացառություններ) և բռնակ՝ նախատեսված ջրի տաքացման և եռացնելու համար։ Սովորաբար թեյնիկները պատրաստված են մետաղներից։
Թեյնիկի տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյնիկ օջախների համար
[խմբագրել | խմբագրել կոդը]Սալօջախի և գազօջախի համար նախատեսված թեյնիկը[1] խոհանոցային սարքավորանք է, որը սովորաբար իրենից ներկայացնում է բռնակով մետաղական տարա, որը դնում են օջախին՝ ջուրը տաքացնելու կամ եռացնելու նպատակով։ Հաճախ այդպիսի թեյնիկների քթերին տեղադրում են հատուկ սուլիչներ, որոնք աշխատում են գոլորշու ուժով և հատուկ ձայնով «տեղեկացնում» են, որ ջուրն արդեն եռում է։
Էլեկտրական թեյնիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլեկտրական թեյնիկներում ջուրը տաքացնելու համար տեղադրված են հատուկ էլեկտրատաքուցիչներ, որոնք հաճախ լինում են նաև պարույրաձև[2]։ Ջուրը տաքանում է էլեկտրատաքուցիչի կողմից, որը միացված է էլեկտրական հոսանքին[3]։ Այդպիսի թեյնիկներում տեղադրված է սարք, որը ջուրը եռալիս, ինքնաբերաբար անջատում է թեյնիկը։ Կան նաև թեյնիկներ, որոնք ապահովում են ջրի անհրաժեշտ ջերմաստիճան (սովորաբար 90 աստիճան C): Այդպիսի թեյնիկները կարող են երկար պահել ջուրը տաք վիճակում։ Շատ հաճախ էլեկտրական թեյնիկները պատրաստվում են պլաստմասսայից, հազվադեպ մետաղից, ավելի հազվադեպ՝ ապակուց և կերամիկայից։
Կախովի թեյնիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն օգտագործվում է տարածք խնայելու համար և կախվում է պատից։ Զտիչի միջով անցնելով՝ ջուրը թեյնիկի մեջ է լցվում ուղիղ ջրատարի միջից։ Ծորակը տեղադրված է թեյնիկի ներքևի հատվածում, ինչը թույլ է տալիս թեյնիկը ամբողջովին դատարկել։
Արշավային թեյնիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արշավային թեյնիկը (խարույկային) ի տարբերություն օջախային թեյնիկի, տաքացվում է խարույկի վրա և կիրառվում է հիմնականում արշավների ժամանակ։
Տեցուբին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեցուբինը ճապոնական թեյնիկի տարատեսակ է, որը հիմնականում պատրաստում են թուջից[4]։
Թրմելու թեյնիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թեյը թրմելու համար նախատեսված թեյնիկները հիմնականում պատրաստված են կերամիկայից, հախճապակուց, ճենապակուց, ապակուց և այլն[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Electric Tea Kettle». MadeHow.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ Max Cryer (2010 թ․ հոկտեմբերի 8). The Godzone Dictionary: Of Favourite New Zealand Words and Phrases. ReadHowYouWant.com. էջ 64. ISBN 978-1-4587-7952-6. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ Leon Reznik (1997 թ․ օգոստոսի 21). Fuzzy Controllers Handbook: How to Design Them, How They Work. Newnes. էջ 10. ISBN 978-0-08-050716-3. Վերցված է 2014 թ․ մարտի 25-ին.
- ↑ Genshoku Chadō Daijiten 原色茶道大辞典: Tankosha, 1975. Japanese illustrated encyclopedia of "the way of tea", entry for "tedorigama".
- ↑ Gleeson, Janet. The Arcanum, an accurate historic novel on the greed, obsession, murder and betrayal that led to the creation of Meissen porcelain. Bantam Books, London, 1998.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Stevenson, Seth (Nov. 8, 2005). "A Watched Pot". Slate.
- Copeland, Paul L. (2000). Engineering Studies: The Definitive Guide. Allawah, New South Wales: Anno Domini. ISBN 9780646394596.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Թեյնիկ կատեգորիայում։ |