Jump to content

Եսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եսոն
Ծնվել էօգոստոսի 24, 1984(1984-08-24)[1] (40 տարեկան)
ԾննդավայրՍեուլ, Հարավային Կորեա
ԿրթությունChungwoon University?
Քաղաքացիություն Հարավային Կորեա
Մասնագիտություներգիչ, կինոդերասան, դերասան, թատրոնի դերասան, երգերի հեղինակ, հեռուստատեսային դերասան և ստուդիական երաժիշտ
ԱշխատավայրSejong Cyber University?
Ժանրերքեյ փոփ
ԱնդամությունSuper Junior, Super Junior-K.R.Y.? և Super Junior-Happy?

ԿԻմ Չոնուն (կոր.՝ 김종운, 金鐘雲, օգոստոսի 24, 1984(1984-08-24)[1], Սեուլ, Հարավային Կորեա), հայտնի է Եսոն կեղծանունով, հարավկորեացի երգիչ և դերասան։ Դեբյուտը եղել է 2005 թվականին՝ որպես հարավկորեական Super Junior խմբի անդամ, իր ենթախմբերը Super Junior K.R.Y (2006) և Super Junior-H (2008), ինչպես նաև մասնակցել է S.M.Ent. SM The Ballad-ի նախագծերին (2014)։ Եսոն թարգմանաբար նշանակում է «Արվեստի ձայն»։ 2013 թվականի մայիսի 5-ին ողնաշարի ճողվածքի պատճառով անցավ այլընտրանքային զինծառայության։ 2005 թվականի մայիսի 4-ին Եսոնը պաշտոնապես ավարտեց զինծառայությունը։ Խմբի հետ ակտիվ լինելուց բացի, Եսոնը ձայնագրում էր նաև տարբեր դրամաների և ֆիլմերի սաունթրեքեր, նկարահանվում էր դրամաներում, ֆիլմերում, մյուզիքլներում նաև հաղորդավար էր ռադիոյում։

2016 թվականին նա ձայնագրեց իր «Here I Am» աջին մինի-ալբոմը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիմ Չոնուն ծնվել է 1984 թվականի օգոստոսի 24-ին Սեուլում[2]։ Նրա կրտսեր եղբոր անունը Կիմ Չոնջին է։ 10 տարի անց նա իր ընտանիքի հետ տեղափոխվում է Չեոնան։ Վաղ մանկությունից Եսոնը հետաքրքրություն էր ցուցաբերում երաժշտության հանդեպ։ 1999 թվականին նա մասնակցում է Չեոնյան երգարվեստի մրցույթին և գրավում առաջին տեղը։ 2001 թվականին Եսոնի մայրը հայտագրում է իր որդուն՝ SM Entertainment տաղանդների բացահայտման գործակալությունում, որտեղ նա իր գեղարվեստական ձայնով տպավորում է դատավորներին և, ի վերջո, ստանում ժամանակավոր պայմանագիր։

2005-2007. Դեբյուտ Super Junior-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի նոյեմբերի 6-ին Եսոնը մյուս 12 անդամների հետ պաշտոնապես հանդես եկավ SBS-ի «Հանրաճանաչ երգեր» ծրագրի «Super Junior 05»-ում։ Այնուհետև խումբը Super Junior05 (Twins)-ում ներկայացրեց իրենց առաջին սինգլը՝ Twins (Knock Out)[3][4]: Մեկ ամիս անց` 2005 թվականի դեկտեմբերի 5-ին թողարկվեց նրանց դեբյուտային ալբոմը, որին հաջողվեց MIAK ամսագրի K-pop չարտում հասնել երրորդ հորիզոնական։

2006 թվականի Մարտին SM Entertainment-ը սկսեց նոր անդամների որոնումը Super Junior 05-ի հաջորդ սերնդի համար։ Տասներեքերորդ անդամը դարձավ Կույոնն, և նորացված խումբը ստացավ նոր անուն` Super Junior (առանց" 05-ի"): Նրանց առաջին ձայնասկավառակը` «U» թողարկվեց 2006 թվականի հունիսի 7-ին և երկար ժամանակ մնաց խմբի ամենահաջողված սինգլը մինչև 2009 թվականի մարտ` «Sorry Sorry» սինգլի դուրս գալը։ 2007 թվականի աշնանը խումբը թողարկեց իրենց երկրորդ պաշտոնական ալբոմը՝ «Don’t Don», որը դարձավ տարվա երկրորդ ամենավաճառված ալբոմը Հարավային Կորեայում։

2006 թվականի Սեպտեմբերից մինչև 2007 թվականի Սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Եսոնը վարել է «M.I.R.A.C.L.E for You» իր սեփական ռադիոհաղորդումը, որտեղ Super Junior-ի անդամները ժամանակ առ ժամանակ հանդես էին գալիս որպես հյուրեր։ Գրեթե մեկ տարի աշխատելով այս ոլորտում, Եսոնը թողնում է իր աշխատանքը, որպեսզի կենտրոնանա Super Junior-ի երկրորդ` «Don’t Don» ալբոմի աշխատանքների վրա։ Ռադիոյի վերջին հեռարձակումը տեղի է ունեցել 2007 թվականի սեպտեմբերի 8-ին։

2006 թվականի նոյեմբերին Եսոնը Ռյոուկի և Կյուհյոնի հետ միասին ստեղծեցին առաջին ենթախումբը՝ Super Junior-K.R.Y., որը մասնագիտանում էր R&B բալլադների ոլորտում։ 2007 թվականին Եսոնը դարձավ Super Junior-H-ի անդամ։ 2007 թվականի հուլիսի 26-ին դուրս եկավ «Attack on Pin-Up Boys» ֆիլմը, որում նկարահանվել էին «Super Junior»-ի բոլոր անդամները (բացառությամբ Կյուհյոնի)։ Եսոնի համար սա դեբյուտ էր կինոյում։ Այստեղ նա խաղում է դպրոցական ռոք աստղի դեր, որը խորհրդավոր ուժիերի կողմից ենթարկվում է հարձակման։

2008—2009 Մյուզիքլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի մայիսի 9-ին Եսոնը և խմբի մյուս անդամները` Սինդոն, Սոնգմին, Իթհիք, Էյունհյուկ և Կանին, մասնակցել են «Հույսի մարաթոն» 70 կմ մրցավազքում։ Բարեգործական միջոցառումը անցկացվեց SBS հեռուստատեսության «Hope TV 24» հաղորդաշարի հովանավորությամբ և նպատակ ուներ գումար հավաքել Հարավային Կորեայի մոնղոլական դպրոցի համար, որը փակման վտանգի տակ էր։ Վնասվածքի պատճառով Եսոնը ստիպված էր ավելի վաղ ավարտել մարաթոնը, բայց նա գործընկերների հետ բեմում հայտնվեց հենակներով։ Նույն թվականի օգոստոսի 8-ին Եսոնը կրկին տեղափոխվել է հիվանդանոց և երկու շաբաթ հոսպիտալացվել՝ KBS հեռուստատեսության Music Bank ծրագրի փորձի ժամանակ 1,5 մետր բարձրությունից ընկնելու պատճառով։

2010 թվականին Եսոնը նկարահանվել է մյուզիքլում, Հոնգ Գիլ Դոնգում խմբի անդամներից մեկի՝ Սոնգմինի հետ միասին։ Մյուզիքլը տեղի է ունեցել Օլիմպիական այգում, 2010 թվականի փետրվարի 18-ից ապրիլի 18-ը։ 2010 թվականի Մարտի 31-ին Եսոնը ձայնագրել է «OST» երգը «Մոխրոտի քույրը» հեռուստաֆիլմի համար, որտեղ նկարահանվում էին հայտնի դերասաններ Մուն Գյունգոն և Չոն Մյունգ։ «It has To Be You» երգը բալլադ է, որը պատմում էր մի մարդու մասին, ով հրաժարվում է փնտրել իր սիրելիից բացի ուրիշ աղջկա։ Հունիսի 4-ին Եսոնն առաջին անգամ կատարել է այս երգը Musik Bank-ում, իր առաջին մենահամերգի ժամանակ։ K-Chart-ում «It Has To Be You» երգը զբաղեցրել է երրորդ հորիզոնական։

2010 թվականի հուլիսին Եսոնը Իթիքքի հետ (Super Junior խմբի ղեկավար) եղել է «Love Pursuer» շոուի հաղորդավար։ Սեպտեմբերի 4-ին Եսոնը եղել է MUZIT ծրագրի հաղորդավար։

2010 թվականի հոկտեմբերի 1-ից հոկտեմբերի 28-ը նա նկարահանվել է «Spamlot» մյուզիքլում։

2010 թվականի դեկտեմբերի 29-ին Եսոնը, f(x) խմբի Լունայի հետ միասին, երգել է «Loving You» երգը՝ KBS-ի «Նախագահ» դրամայում։

2011. DJ և K.R.Y. համերգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի Հունվարի 31-ին Եսոնը ձայնագրել է իր երրորդ երգը՝ «Waiting For You», SBS-ի «Paradise Ranch» դորամայի համար։ Այս բալլադը պատմում է մի մարդու մասին, ով սպասում էր, որ իր սիրեցյալը կվերադառնա իր մոտ։

2011 թվականի հունիսին նա մասնակցել է «Immortal Song 2» շոու ծրագրին, որտեղ երգիչները ցույց են տալիս հին երգերի իրենց տարբերակները, իսկ մրցույթի հաղթողը ընտրվում է հանդիսատեսի կողմից։ Նրան հաջողվեց հաղթել շոուի երրորդ էպիզոդը՝ կատարելով «The More I Love» երգը։

2011 թվականի օգոստոսի 21-ին, նա մի փոքր վնասվածք է ստանցել Dream Team 2-ը ձայնագրելու ժամանակ հարթակից ընկնելու պատճառով։

2012: Վերադարձ բեմ Super Junior-ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի Հունվարի 18-ին, կոմպոզիտոր Յուն Իլ Սանգի հոբելյանի պատվին, Super Junior K.R.Y- ն թողարկել է «Reminiscence» երգը, որը հետագայում դարձավ «I’m 21» ալբոմի մասը։

2012 թվականի հունիսի 4-ին Super Junior-ը թողարկել է վեցերորդ ստուդիական ալբոմը ՝ «Sexy, Free & Single»:

2013—2015: Զինվորական ծառայություն և SM Բալլադ, վերադարձ բեմ, դեբյուտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեուլում կայացած Super Show 5-ի համերգի ժամանակ, Եսոնը հայտարարել է, որ 2013 թվականին կմեկնի զինծառայության։ Ողնաշարի ճողվածքի պատճառով նրան թույլատրվել էր անցնել այլընտրանքային ծառայության։ Եսոնը մեկնել է զինծառայության 2013 թվականի մայիսի 6-ին, և արդյունքում նա չի կարողացել մասնակցել Super Show 5-ի հարավամերիկյան շրջագայությանը։

2014 թվականի փետրվարի 4-ին SM Entertainment-ը հայտարարել է, որ Եսոնը նույնպես ընդգրկված է SM The Ballad-ում։

2015-ի մայիսի 4-ին Եսոնը ավարտել է իր զինվորական ծառայությունը։ Ինչից հետո հայտարարվել է Super Junior-K.R.Y-ի Ճապոնիայի շրջագայությությունը, որը տևել է 2015 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 2-ը։

Հուլիսի 11-ին և 12-ին Եսոնը Super Junior-ի հետ միասին Super Show 6-ի շրջանակներում անցկացրել են իրենց վերջին համերգները։ Դա Եսոնի առաջին համերգն էր Super Junior-ի հետ երկու տարի անց։

Հուլիսի 15-ին Super Junior-ը թողարկել է «Devil» երաժշտական տեսահոլովակը, որը 10 ամյակի հատուկ ալբոմի գլխավոր երգն էր։ Իսկ հուլիսի 16-ին թողարկվել է ալբոմը։

2015 թվականի հուլիսի 17-ին հայտարարվել է Super Junior-K.R.Y ենթախմբի Ասիական «Phonograph» շրջագայությունը, որի առաջին կանգառը եղել է օգոստոսի 22-ին և 23-ին Կորեայի Սեուլ քաղաքում։

Օգոստոսի 3-ին թողարկվել է Եսոնի «Dreaming a Dream» OST-ը MBC-ի «Splendid Politics» դրամայի համար։

2015 թվականի հուլիսի 26-ին հայտնվեցին Եսոնի դեբյուտի մասին առաջին նորությունները։ Դեբյուտից 10 տարի անց Եսոնը նկարահանվել է JTBC- ի «Awl» դրամայում։ Եսոնը խաղացել է Հուանգ Չունջոլի դերը, որը ծովամթերքների ֆուրմսի շուկայի աշխատակից էր։ Դերը երկրորդական էր։ Դրամայի պրեմիերան կայացել է 2015 թվականի օգոստոսի 24-ին։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ալբոմ Երգ
2006 Hyena OST «The Night Chicago Died»
«The One I Love» (한 사람만을)
Snow Flower «Stop Walking By» (걸음을 멈추고)
2007 Billie Jean, Look at Me «Just You»
H.I.T OST «Success»
«H.I.T»
Attack on the Pin-Up Boys «Are you ready?»
2008 Tazza (타짜) «Love Really Hurts» (사랑 참 아프다)
2009 Partner «Dreaming Hero»
Namhansansung Musical «The Trap of North Gate»
2010 Cinderella’s Sister OST «It Has To Be You» (너 아니면 안돼)
Dream Come True (Movie) «Victory Korea»
The President OST «Loving You» (너를 사랑하고)
Paradise Ranch (파라다이스 목장) «Waiting For You» (널 기다리며)
2011 Superstar KTheme Song-Mnet «Fly»
«I Am Behind You» (그대뒤에 있습니다) «I Am Behind You»
Warrior Baek Dongsoo (무사 백동수) «For One Day» (단 하루만)
2012 Yoon Il Sang 21st Anniversary 'I’m 21' «Reminiscence»
I Do, I Do OST «She Over Flowers» (꽃보다 그녀)
To the Beautiful You OST (Part 3) «SKY»
The King of Dramas OST (Part 2) «Blind for Love» (사랑에 멀어서)
Ms Panda and Mr Hedgehog «Loving You»
2013 That Winter, The Wind Blows OST «Gray Paper» (먹지)
2015 Hwajung OST (Part 1) «Dreaming»
Awl OST «Really Miss You» (너무 그립다)

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ֆիլմի անվանում Դեր
2007 Attack on the Pin-Up Boys Ռոք աստղ
2010 Super Show 3 Խաղում է իր դերը
2012 I AM- SMTOWN Live World Tour in Madison Square Garden Խաղում է իր դերը
2013 Super Show 4 Խաղում է իր դերը

Հեռուստասերյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հեռուստասերյալի անվանում Դեր
2015 The Awl Հուանգ Չունջոլ
2017 The Voice О Հենհո
Տարի Մյուզիքլի Անվանում Դեր
2009 South Korean Mountain Fortress Jung Myung-soo
2010 Hong Gil Dong Hong Gildong
2010 Spamlot Sir Robin
Տարի Անվանում
2006-2007 M.I.R.A.C.L.E for You
2011 Super Junior’s Kiss the Radio

Տարբեր շոուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում
2006 Mystery 6 с Super Junior/Առեղծվածային վեցնյակ
Hello Chat с Super Junior
Super Mini-Drama
Թաքնված տեսախցիկ / Hidden camera
2007 Ուրախ օր / Happy Day
MNET Ռոքի դպրոց / MNET School of Rock
Մարդու մարմնի հետազոտողներ / Explorers of the Human Body
2008 Եկեք քնենք այսօր այստեղ / Let’s Sleep Here Tonight
Ոսկե զանգ Աստղ / Star Golden Bell
Կիմ Չոն Ին-ի Շոկոլադը / Kim Jung Eun’s Chocolate
2009 Հեռուստախաղ Super Junior-ի հետ / Game Show — Super-Junior
Yeoyoomanman-ի շոուն Super Junior-ի հետ / Yeoyoomanman with Super Junior
Զրույցի էստաֆետ Super Junior / Relay Talk Super Junior
Ոսկե զանգ Աստղ / Star Golden Bell
1000 երգի մարտահրավեր / 1000 Song Challenge
2010 5000 հարց Super Junior-ին / 5000 Questions with Super Junior
Աստղերի շոու Junior / Star Junior Show
Առաջ երազանքների թիմ 2 / LET’S GO DREAM TEAM S2
Ոսկե զանգ Աստղ / Star Golden Bell
100-ից 100 միավոր / 100 points out of 100
2011 Հայացք Super Junior / Super Junior Foresight
Սիրո խնդրանք։ Նվեր Super Junior-ից SNSD-ին / Request of Love-Gift от Super Junior & SNSD
Անմահության երգը 2/ Immortal Song 2
1000 երգի մարտահրավեր / 1000 Song Challenge
Առաջ երազանքների թիմ 2 / LET’S GO DREAM TEAM S2
Բիթլզի կոդը / The Beatles Code
2012 SHINHWA Հեռարձակումը / SHINHWA Broadcast
Շաբաթ երեկոյան ուղիղ եթեր / Saturday Night Live
1000 երգի մարտահրավեր / 1000 Song Challenge
GOshow
Եկեք խաղանք / Come to play

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի հանդիսավորություն Կարգավիճակ Անվանակարգ Արդյունք
2010 BGM Cyworld Hall of Fame «It Has To Be You» Հաղթանակ
Cyworld Digital Music Awards Ամսվա երգ (Ապրիլ) Հաղթանակ
25th Golden Disk Awards Digital Bonsang Առաջադրվել է
Հայտնիության պարգևատրում Առաջադրվել է
2nd Melon Music Awards Լավագույն սաունթրեք Առաջադրվել է
2011 Cyworld Digital Music Awards Լավագույն սաունթրեք Հաղթանակ

| The 5th Musical Awards || Լավագույն նորեկ || Spamalot || Առաջադրվել է

Եսոնի պաշտոնական էջերը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Yesung
  2. Mark Russell (2014 թ․ ապրիլի 29). K-Pop Now!: The Korean Music Revolution. Tuttle Publishing. էջ 39. ISBN 978-1-4629-1411-1.
  3. "2005 Super Junior's official debut" Ent.hunantv.com. Retrieved 2011-12-25
  4. "SM Unveils 12-Membered Boy Group Named Super Junior" Արխիվացված 2011-09-12 Wayback Machine Arirang.co.kr. 27 October 2005. Retrieved 2011-12-25
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եսոն» հոդվածին։