1992 թվականից հատուկ պահպանվող էկոլոգո-առողջարանային Կովկասյան հանքային ջրեր շրջանի վարչական կենտրոնն է։ 2006 թվականից քաղաքը դաշնային նշանակության առողջարանային քաղաք է[4]։ Քաղաքում է գտնվում երկաթգծի Եսենտուկի կայարանը, «Հանքային ջրեր» - Կիսլովոդսկ գիծը։
Քաղաքը գտնվում է Ստավրոպոլի երկրամասի հարավային հատվածում, Պոդկումոկ գետ հովտում, Բորգուստային միանալու հատվածում։ Եսենտուկին Պյատիգորսկ քաղաքից 17 կմ արևմուտք է, իսկ Ստավրոպոլից՝ 200 կմ հարավ-արևելք։ Տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 600-650 մետր է[5]։
Կլիմա
Կլիման մայրցամաքային, լեռնային-տափաստանային է։ Միջին ջերմաստիճանը հուլիսին +20,4 °C է[5][6], առավելագույնը հասնում է +37 °C։ Ձմեռը ցուրտ չէ, հաճախ դրական ջերմաստիճանով, սակայն կարող է լինել սառնամանիք մինչև −33 °C[7]։ Հունվարին միջին ջերմաստիճանը −4,2 °C է[5][6]։ Հաճախ նկատվում են մառախլապատ օրեր (նոյեմբերին և դեկտեմբերին 13-ից 14 օր)։ Աշունը երկար է ու տաք, սառը գիշերներով։ Սառեցման առաջին օրերը լինում են հոկտեմբերին։ Ողջ աշունը շատ կարճ է, իսկ արդեն ապրիլինի ջերմաստիճանը կտրուկ բարձրանում է։ Սառեցման վերջին օրերը ապրիլի կեսերին են[6]։ Ամառը տաք է, մեծաքանակ չոր և շոգ օրերով։ Տարեկան միջին տեղումները 536 մմ է[6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 525)։