Ֆուտբոլով զբաղվել սկսել է 10 տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է Վալերի Գենադևիչ Զայնուլինը[2]։ Նկատվել է Սանկտ Պետերբուրգի «Զենիթ» ակումբի սելեկցիոներների կողմից և 2011 թվականից սովորել ակումբի ակադեմիայում, 2 անգամ դարձել է Ռուսաստանի առաջնության բրոնզե մեդալակիր, քաղաքի չեմպիոն և գավաթակիր։ Մարզվել է Անվեր Կոնեևի և Դմիտրի Դավիդովի մոտ։ Սկզբում խաղացել է հարձակվողի, 2014 թվականից՝ աջ պաշտպանի դիրքում[3]։
Երիտասարդական առաջնությունում Բոգաևն իր նորամուտը կատարել է 2012 թվականին՝ 3-րդ տուրի՝ «ԲԿՄԱ» ակումբի դեմ խաղում փոխարինելով Ալեքսեյ Պանֆիլովին։ 2013 թվականի օգոստոսից եղել է «Զենիթ-2» ակումբի խաղացող, որը հանդես էր գալիս 2-րդ դիվիզիոնում։ 2005 թվականին Անդրե Վիլլաշ-Բոաշը Բոգաևին վերցրել է հիմնական թիմ, և սեպտեմբերի 23-ին նա կատարել է իր նորամուտը մեկնարկային կազմում Ռուսաստանի գավաթի խաղարկությունում՝ Տվերի «Վոլգա» ակումբի դեմ խաղի 78-րդ րոպեին փոխարինելով Ալեքսանդր Ռյազանցևին։ Դեկտեմբերի 9-ին Չենպիոնների լիգայի խմբային փուլի վեցերորդ՝ «Գենտի» դեմ խաղի 82-րդ րոպեին փոխարինել է Ալեքսանդր Անյուկովին։ Հուլիսի 5-ին հեռացել է ակումբից պայմանագրի ժամկետի ավարտվելու պատճառով[4]։
2016 թվականի օգոստոսի 24-ին մինչև մրցաշրջանի ավարտը Լիտվայի երկրորդ դիվիզիոնի «Պալանգա» ակումբից վարձավճարով տեղափոխվել է ռուսական «Տոսնո»[5], որտեղ հանդես է եկել կիսապաշտպանի դիրքում[6]։ Նույն օրը նա կատարել է իր նորամուտը Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչի՝ «Դոլգոպրուդնի» ակումբի դեմ արտագնա խաղում (1:0)։
Հունիսի 15-ին վերադարձել է «Զենիթ»՝ ակումբի հետ կքնելով եռամյա պայմանագիր[7]։