Դափնու տերև
Դափնու տերև, դափնեծառի (Laurus nobilis) տերևների հավաքական անվանումը, որն օգտագործում են խոհարարության մեջ որպես համեմունք[1]։ Պատրաստի ուտեստների միջից դափնու տերևը հեռացնում են, քանի որ դրանք կոշտ են։ Խոհարարության մեջ օգտագործում են նաև դափնու տերևի փոշին։
Դափնու տերևը նաև բուժական հատկություններ ունի։ Այն միզամուղ է, ունի հանգստացնող և արյան ճնշումն իջեցնող հատկություն։
Դափնու տերևը չի կարելի պահել մեկ տարուց ավելի, քանի որ այն կկորցնի իր բույրն ու համը։
Համ և բյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դափնու տերևն ունի սուր, կծու համ։ Ինչպես շատ համեմունքներ, այնպես էլ դափնու տերևն ավելի շատ առանձնանում է իր բույրով, քան համով։ Չորացրած տերևն ունի ծաղկային հոտ, որն ավելի շատ նման է խնկածաղիկի բույրին։ Այն պարունակում է նաև եթերային յուղեր (էվգենոլ)[2]։
Անվտանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան դափնու տերևի մի քանի տեսակներ, որոնք թունավոր են մարդկանց և ընտանի կենդանիների համար։ Բոլոր երկրներում չէ, որ դափնետերևը վաճառվում է խոհարարական նպատակներով։ Դա հանգեցրել է նրան, որ ուտեստի պատրաստումից հետո, այն անպայման պետք է հանել ուտեստից, քանի որ թունավոր է։ Սակայն իրականում դափնու տերևը եփելիս չի փափկում և շատ կոշտ է մնում, այն ուտելիս կարող է վտանգավոր լինել աղեստամոքսային համակարգի համար և վնասել[3][4]։ Այսպիսով, բոլոր բաղադրատոմսերում, որտեղ օգտագործում են դափնու տերև, խորհուրդ է տրվում ուտեստի պատրաստումից հետո դափնու տերևը հանել[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лавровый лист // Краткая энциклопедия домашнего хозяйства. — М.: Государственное Научное издательство «Большая Советская энциклопедия», 1959.
- ↑ «Encyclopedia of Spices: Bay Leaf». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ Lingenfelser, T; Adams, G; Solomons, D; Marks, I. N. (1992). «Bay leaf perforation of the small bowel in a patient with chronic calcific pancreatitis». Journal of Clinical Gastroenterology. 14 (2): 174–6. PMID 1556436.
- ↑ Bell, C. D.; Mustard, R. A. (1997). «Bay leaf perforation of Meckel's diverticulum». Canadian Journal of Surgery. 40 (2): 146–7. PMC 3952980. PMID 9126131.
- ↑ «Straight Dope: Are Bay Leaves Poisonous?». Վերցված է 2009 թ․ ապրիլի 11-ին.