Դավիդ Սիլվա
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 8, 1986[1][2] (38 տարեկան) | ||
Ծննդավայր | Arguineguín, Mogán, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա | ||
Հասակ | 1.70 մ. | ||
Քաշ | 67 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Սոսիեդադ ՖԱ | ||
Համար | 21 | ||
| |||
| |||
Ազգային հավաքական | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2006 - 2018 | Իսպանիա | 45 (11) | |
| |||
|
Դավիդ Սիլվա (իսպ.՝ David Josué Jiménez Silva, հունվարի 8, 1986[1][2], Arguineguín, Mogán, Լաս Պալմաս, Կանարյան կղզիներ, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ «Ռեալ Սոսիեդադ» ակումբի խաղացող և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին խաղացող։
Սիլվայի կարիերան սկսվել է «Էյբար»-ում, որտեղ նա տեղափոխվել էր Վալենսիայից՝ վարձավճարով։ 2005-2006 մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սելտա»-ում, որից հետո վերադարձավ «Վալենսիա»։
Սիլվան կարող է խաղալ կիսապաշտպանության աջ և ձախ թևերում, ինչպես նաև կենտրոնում։ Նրան հաճախ համեմատում են Պաբլո Այմարի հետ, ում նա փոխարինել է «Վալենսիա»-ում։
2010 թվականին Սիլվան տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», տրանսֆերի արժեքը կազմեց 28 միլիոն։
Սիլվան առաջին խաղը Իսպանիայի հավաքականի կազմում անց է կացրել 2006 թվականին։ Նա մասնակցել է նաև Եվրո-2008-ին և կիսաեզրափակիչ Ռուսաստանի դեմ խաղում դարձել վերջին գոլի հեղինակ (3-0)։ Սիլվան ազգային հավաքականի կազմում դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի կրկնակի (2008, 2012) չեմպիոն։
Երիտասարդ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դավիդ Սիլվան ծնվել է 1986 թվականի հունվարի 8-ին, Գրան-Կանարիա կղզու հարավում տեղակայված, փոքրիկ Արգինեգին քաղաքում։ Նրա հայրը, Ֆեռնանդո Խիմենեսը, համարվում է Կանարյան կղզիներում ծնված բնիկ[3]։ Նա աշխատել է ոստիկանությունում և երիտասարդ տարիքում խաղացել է սիրողական ֆուտբոլ, պրոֆեսիոնալ թիմում, որտեղ և հանդես է եկել Իսպանիայի հավաքականի ապագա ֆուտբոլիստ Խուան Կարլոս Վալերոնը[4][5]։ Դավիդի մայրը, Եվա Սիլվան, ունի ճապոնական ծագում։ Իր ասիական ծագման համար Դավիդը փոքր ժամանակ ստացել է «Չինացի» (իսպ.՝ El Chino) անվանումը։
Ֆուտբոլով Սիլվան սկսել է հետաքրքրվել հոր շնորհիվ, փոքր տարիքում նա հաճախել է հոր խաղերին ու պարապմունքներին, խաղում էր գնդակով դաշտի սահմաններից դուրս և շատ ժամանակ էր անցկացնում, բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղալով։ Մանկական թիմում, Սիլվան սկսեց խաղալ դարպասապահի դիրքում, հետո նոր դարձավ խաղադաշտի ֆուտբոլիստ։ Ի շնորհիվ իր կուռք, Միքայել Լաուդրուպի, Դավիդը իրենգտավ վինգերի դիրքում[6].:
14 տարեկան հասակում Սիլվային հրավիրում են Մադրիդի Ռեալ՝ դիտելու իր խաղը։ Նա կատարեց մեծ ճանապարհորդություն մայրաքաղաքում, այցելեց մի քանի գործակալություններ, որտեղ նրանով էր լուրջ հետաքրքրված էր, Վիսենտե դել Բոսկեն, սակայն նա ակումբ չտեղափոխվեց ոչ բարձրահասակ լինելու պատճառով։ Մի քանի ամիս հետո Դավիդը հայտնվեց Վալենսիայի երիտասարդական թիմ, որից հետո նա մասնակցեց մի քանի երիտասարդական գավաթներ։ Հայրը տեղափոխվեց Վալենսիա և սկսեց աշխատել մարզադաշտում, որպես՝ թիկնապահ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենսիա
[խմբագրել | խմբագրել կոդը]2004 թվականին Սիլվայի համար Վալնեսիայի հիմնական կազմում տեղ չկար, քանի որ նա չէր կարողանում դիմանալ բարձր մրցակցությանը։ Որպեսզի, երիտասարդը ֆուտբոլիստը ստանար խաղային պրակտիկա, նա վարձավճարով տեղափոխվեց «Էյբար», որը հանդես էր գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում։ Նա լավ հարմարվեց թիմի խաղին և մրցաշրջանում անցկացրեց 35 խաղ, որում խփեց 5 գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում Սիլվան կրկին տրվեց վարձավճարով, վերադառնալով Իսպանիայի առաջին դիվիզիոն, այս անգամ «Սելտա»[7]։ Այնտեղ նա կրկին կարևոր դերում էր, խաղալով 34 խաղ և խփեց նրանցում, 4 գոլ։ Սելտան անսպասելի հայտնվեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում[8]։
Դեբյուտային մրցաշրջանից հետո Պրիմերայում Սիլվան համարվում էր ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստ։ 2006 թվականին 22-ամյա Դավիդ Սիլվան, արդեն առանց որևէ խնդիրների սկսեց հադնես գալ Վալենսիայի հիմնական կազմում[9]։ Դեյուտային մրցաշրջանը Վալենսիայում, Կիկե Սանչես Գլորեսի գլխավորությամբ, Սիլվան անցացրեց բարձր մակարդակի վրա, նա խաղում էր Պրիմերայի, Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի գրեթե բոլոր խաղերում։ Ընդհանուր առմամբ Սիլվան անցկացրեց 49 խաղ, որտեղ աչքի ընկավ խփված գոլերով։ 2007 թվականի հունիսի 21-ին նա երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ 7 տարով[8][10]։
2007/2008 մրցաշրջանը Վալենսիայի և Սիլվայի համար եղավ դժվար։ Թիմը խաղում էր ցածրորակ ֆուտբոլ, ունեցավ շատ խայտառակ պարտություններ, իսկ թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կոնֆլիկտներ ունեցավ թիմի ֆուտբոլիստների հետ, որի պատճառով պատճառով թիմից հեռացան Կանիսարեսան, Անգուլոն և Ալբելդուն[11]։ «Վալենսիան» առաջնություն ավարտեց 10-րդ հորիզոնականով, սակայն 2008 թվականի ապրիլին կարողացավ հաղթել Իսպանիայի գավաթը, որը դարձավ առաջին տիտղոսը, Սիլվայի պրոֆեսիոնալ կարիերայում։ Չնայած նրան, որ մրցաշրջանը ձախողվեց թիմի համար, Սիլվան մասնակցեց գրեթե բոլոր խաղերին և դարձավ այն ֆուտբոլիստներից մեկը, որ կարողացավ ձեռք բերել լավ մարզավիճակը, որը նրան հնարավորություն տվեց Իսպանիայի հավաքականի հետ մասնակցելու Եվրոպայի առաջնությունում[12]։
2008 թվականի ամռանը, «Վալենսիան» ձախողված առաջնությունից հետո, ունեցավ ֆինանսական պրոբլեմներ, որի պատճառով Կումանը հեռացավ թիմից և կասեցվեց թիմի նոր մարզադաշտի կառուցումը։ Սպասված էր այն, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Սիլվան, իրենց լավ ցուցադրելով Եվրոպայի առաջնությունում, տեղափոխվեցին այլ ակումբ[13]։ Ֆուտբոլիստով հիմնականով հետաքրքրված էր Պրեմիեր Լիգան։ Կային տեղեկություններ այն մասին, որ «Վալենսիան» մերժել է Մանչեսթեր Յունայթեդի առաջարկը, հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ նա կարող տեղափոխվել «Լիվերպուլ» կամ «Լևանտե»։ Վերջիվերջո օգոստոսին Դավիդը նոր, ավելի շահավետ պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ, երկարաձգելով պայմանագիրը 5 տարով[14]։
2008 թվականի օգոստոսի 30-ին, Պրիմերայի առաջին խաղում, Սիլվա ստացավ ձախ կոճի վնասվածք։ Ֆիզիոթերապիան չկարողացավ օգնել նրան, և սեպտեմբերին ֆուտբոլիստը օպերացիայի ենթարկվեց, որից հետո վերականգնվեց 3 ամիս[15]։ 2009 թվականի հունվարի 3-ին, առաջին անգամ վնասվածքից հետո հայտնվելով «Վալենսիայի» մեկնարկային կազմում, Սիլվան խփեց երկու գնդակ Ատլետիկո Մադրիդի դարպասը, որը օգնեց թիմին հաղթել 3:1 հաշվով։ Marca պարբերականը գրեց, որ Սիլվան հանդիսանում է «Վալենսիայի» դեմքը, իսկ El País-ը այն մասին, որ Սիլվայի շնորհիվ հաղթեց Վալենսիան[16]։ Դավիդը արագ վերականգնեց մարզավիճակը և մրցաշրջանի մնացած հատվածում հանդես եկավ «Վալենսիայի» հիմնական կազմում։ 2009 թվականի ամռանը «Վալենսիայի» նախագահ Մանուել Լյորենտը հայտարարեց այն մասին, որ Սիլվան չի վաճառվում։ Բոլոր ակումբներից ամենահետաքրքրվածը «Լիվերպուլն» էր, որոնք Սիլվայի համար պատրաստ էին վճարել 25 մլն ֆունտ[17]։
Մանչեսթեր Սիթի
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի հունիսի 30-ին, հայտարարվեց, որ Սիլվան տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի։ Տրանսֆերի արժեքը կազմեց 28.5 միլիոն եվրո։ Պայմանագիրը կնքվեց 5 տարով[18]։ Տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի», Սիլվան միանգամից կարողացավ գրավել երկրպագուների սրտերը։ Տեվեզ-Սիլվա զույգը դարձավ Պրեմիեր-լիգայի ամենաահարկուներից մեկը, ողջ Պրեմիեր-Լիգայում։
2011/12 մրցաշրջանում «Սիթի» եկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սերխիո Ագուերոն և Սամիր Նասրին, սակայն Դավիդը չկորցրեց իր տաղանդը և 2011 թվականի սեպտեմբերին արժանացավ Պրեմիեր-լիգայի «Ամսվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին։
Մանչեսթեր Սիթիյում Դավիդը դարձավ վճռական խաղացող։ Լավ գործելով հարձակվողությունում, նա կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ։
Հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]2003 թվականի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ Դավիդը դարձավ «Բրոնզե գնդակ» մրցանակի մրցանակակիր և օգնեց թիմին հասնել եզրափակիչ։ 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Սիլվան խփեց 4 գնդակ և օգնեց Իսպանիայի հավաքականին հասնել 1/8 եզրափակիչ փուլ։
Դավիդը դեբյուտը Իսպանիայի հավաքականում տեղի ուենցավ 2006 թվականի նոյեմբերի 15-ին, Ռումինիայի հավաքականի դեմ՝ ընկերական խաղի ժամանակ։ Նա մասնակցեց նաև Անգլիայի դեմ հաղթական խաղին։ Ցուցադրելով լավ խաղ առաջին խաղերում, Սիլվան պահպանեց տեղը Իսպանիայի հավաքականում։ 2007 թվականի օգոստոսի 22-ին Հունաստանի դեմ ընկերական խաղի ժամանակ, հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով, Սիլվան խփեց 2 գնդակ։ Մասնակցելով 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, կիսաեզրափակչում Ռուսաստանի դեմ խաղի ժամանակ, Սիլվան խփեց 3-րդ գնադկը 82-րդ րոպեին։ Այդ խաղը ավարտվեց 3:0 հաշվով։
Դավիդը չկարողացավ ակտիվ հանդես գալ 2010 թվականի աշխարհի առաջնությունում և իսպանացի գլխավոր մարզիչ ՎԻսենտե դել Բոսկեն, 24-ամյա ֆուտբոլիստին շանս տվեց ուղղելու նախորդ խաղերում թույլ տված սխալները։ Սիլվան մասնակցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղին, որը ավարտվեց Իսպանիայի պարտությամբ՝ 0:1: Դավիդն այդ խաղից հետո ասաց. «Երբ մենք պարտվեցինք Շվեյցարիային, բոլորը պարտության մեջ սկսեցին մեղադրել ինձ, կարելի է ասել զոհը ես էի։ Եթե այնպիսին իրավիճակ լիներ, որ ես խաղայի Բարսելո՞նայում կամ Ռեալու՞մ։ Անկեղծ ասած, ինձ մոտ այլ զգացողություններ կլինեյին, եթե ես կարողանայի տեղափոխվել այդ ակումբերից որևէ մեկը»։
2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ժամանակ Սիլվան ուղղակի փայլեց խփելով 4 գնդակ՝ 7 խաղում։ Բացի այդ, կատարեց մի քանի գոլային փոխանցւմներ։ Այդ ցուցանիշով Դավիդ Սիլվան դարձավ երկրորդ լավագույն ռմբարկուն որակավորման փուլում, զիջելով միայն՝ Դավիդ Վիլյային։ Նա գոլերի ցուցանիշով անգամ առաջ անցավ Ֆեռնանդո Տոռեսից և Ֆեռնանդո Լյորենտեյից, որոնք ի տարբերություն՝ Դավիդ Սիլվայի՝ հարձակվողներ էին։
Եվրո-2012-ի եզրափակչում Սիլվան խփեց առաջին գնդակը Իտալիայի դարպասին։ Խաղն ավարտվեց հօգուտ իսպանացիների՝ 4:0 հաշվով։ Նաև աչքի ընկան Ժորդի Ալբան, Ֆեռնանդո Տոռեսը և Խուան Մատան։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Իսպանիայի գավաթակիր՝ 2008
- Անգլիայի չեմպիոն՝ 2012, 2014
- Անգլիայի գավաթակիր՝ 2011
- Անգլիայի սուպերգավաթակիր՝ 2012
- Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթակիր՝ 2013/14
- Եվրոպայի չեմպիոն՝ 2008, 2012
- Աշխարհի չեմպիոն՝ 2010
Անձնական ձեռքբերումներ
- Պրեմիեր-լիգայի լավագույն ասիստենտ՝ 2011/12
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2015 թվականի նոյեմբերի 17-ի-ի դրությամբ
Ակումբ | Մրցաշրջան | Ազգային առաջնություն | Ազգային գավաթ | Եվրագավաթներ | Բոլորը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Լիգա | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Էյբար | 2004/2005 | Սեգունդա | 35 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 4 |
Սելտա | 2005/2006 | Պրիմերա | 34 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 34 | 4 |
Վալենսիա | 2006/2007 | Պրիմերա | 36 | 4 | 2 | 1 | 11 | 3 | 49 | 8 |
2007/2008 | Պրիմերա | 34 | 5 | 8 | 1 | 6 | 0 | 48 | 6 | |
2008/2009 | Պրիմերա | 19 | 4 | 3 | 0 | 3 | 1 | 25 | 5 | |
2009/2010 | Պրիմերա | 30 | 8 | 2 | 1 | 7 | 1 | 39 | 10 | |
Ամբողջը Վալենսիայում | 119 | 21 | 15 | 3 | 27 | 5 | 161 | 29 | ||
Մանչեսթեր Սիթի | 2010/2011 | Պրեմիեր Լիգա | 35 | 4 | 8 | 1 | 10 | 1 | 53 | 6 |
2011/2012 | Պրեմիեր Լիգա | 36 | 6 | 3 | 0 | 10 | 2 | 49 | 8 | |
2012/2013 | Պրեմիեր Լիգա | 32 | 4 | 5 | 1 | 3 | 0 | 40 | 5 | |
2013/2014 | Պրեմիեր Լիգա | 27 | 7 | 6 | 0 | 6 | 1 | 39 | 8 | |
2014/2015 | Պրեմիեր Լիգա | 32 | 12 | 4 | 0 | 6 | 0 | 42 | 12 | |
2015/2016 | Պրեմիեր Լիգա | 5 | 1 | 0 | 0 | 2 | 0 | 7 | 1 | |
Ամբողջը Մանչեսթեր Սիթիյում | 167 | 34 | 26 | 2 | 37 | 4 | 232 | 40 | ||
Ամբողջը կարիերայի ընթացքում | 352 | 62 | 41 | 5 | 62 | 9 | 451 | 76 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ Lakey, Max; Taylor, Josh. (2010 թ․ հուլիսի 1). «Manchester City new boy David Silva: The Prada-wearing Japanese machete fighter who started life in goal...» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Player Biography: David Silva // World Soccer. — IPC Inspire, May 2012. — С. 50—55.
- ↑ Woitalla, Mike. (2012 թ․ հունիսի 26). «Nani & David Silva: When they were children» (անգլերեն). SoccerAmerica. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Kay, Alex. (2011 թ․ հոկտեմբերի 20). «David Silva: From a childhood in a Spanish fishing village to Premier League superstar...» (անգլերեն). DailyMail. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «El delantero David Silva, noveno refuerzo del club celeste» (իսպաներեն). AS.com. 2005 թ․ օգոստոսի 8. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ 8,0 8,1 Горин, Станислав. (2009 թ․ օգոստոսի 14). «"Азиат" для грандов». Soccer.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «David Silva - Profile» (անգլերեն). UEFA.com. 2013 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ Lyon, Sam. (2009 թ․ հունիսի 12). «Who can replace Ronaldo?» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Koeman adds Angulo to Valencia blacklist» (անգլերեն). The Globe and Mail. 2007 թ․ դեկտեմբերի 19. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ KS Leong. (2008 թ․ դեկտեմբերի 24). «The Goal.com 50: David Silva (44)» (անգլերեն). Goal.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Liverpool linked to Valencia's David Villa and David Silva» (անգլերեն). Daily Post. 2008 թ․ հունիսի 7. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ «Silva opts to stay with Valencia» (անգլերեն). BBC Sport. 2008 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2015 թ․ մայիսի 10-ին.
- ↑ «Silva resigned to three-month absence» (անգլերեն). UEFA.com. 2008 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Lowe, Sid. (2009 թ․ հունվարի 5). «Sparkling Silva, Valencia's gem, leaves Atlético in the shade» (անգլերեն). The Guardian. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Donaldson, Stephen. (2009 թ․ հուլիսի 31). «Valencia President: David Silva Will Not Be Leaving The Club» (անգլերեն). Goal.com. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 17-ին.
- ↑ Официально: Давид Сильва подписал контракт с Манчестер Сити Արխիվացված 2010-07-07 Wayback Machine footbolla.net.ru 30.06.2010 г.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դավիդ Սիլվա» հոդվածին։ |
|
|
- Հունվարի 8 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Իսպանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Էյբարի ֆուտբոլիստներ
- Իսպանացի տղամարդ ֆուտբոլիստներ
- Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Իսպանիայի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Սոսիեդադի ֆուտբոլիստներ
- Սելտայի ֆուտբոլիստներ
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոններ
- Ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ