Jump to content

Բուդվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բուդվա
չեռնBudva / Будва
Դրոշ Զինանշան

ԵրկիրՉեռնոգորիա Չեռնոգորիա
Ենթարկումվարչական կենտրոն
ՇրջանԲուդվանի շրջան
ՀամայնքԲուդվա
ՔաղաքապետԼազար Լաջենովիչ
Հիմնադրված էՄ.թ.ա. 5-րդ դար թ.
Տվյալ կարգավիճակում1135 թվականից
Մակերես122 կմ²
ԲԾՄ0 մ
Խոսվող լեզուներչեռնոգորերեն
Բնակչություն13 338 մարդ (2011)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+382 33
Փոստային ինդեքս85310
Փոստային դասիչ85310
Ավտոմոբիլային կոդBD
Պաշտոնական կայքbudva.me
Բուդվա (Չեռնոգորիա)##
Բուդվա (Չեռնոգորիա)

Բուդվա (չեռն.՝ Budva / Будва), քաղաք Չեռնոգորիայում, երկրի արևմտյան ափամերձ շրջանում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը։

Բուդվա քաղաքը հիմնադրվել է մոտ 2500 տարի առաջ և համարվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող հնագույն բնակավայրերից մեկը։ Բուդվան Չեռնոգորիայի ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։

Այն հայտնի է իր ավազե լողափներով, գիշերային կյանքով և յուրօրինակ միջերկրածովային ճարտարապետությամբ։

Բուդվա քաղաքի մասին առաջին հիշատակումները եղել են դեռևս մ.թ.ա. 5-րդ դարում։ Ըստ լեգենդի, քաղաքը հիմնադրել է Կադմոսը, ով սպանելով տիրակալ Վիշապ հրեշին՝ Արեսի որդուն, փախչել է Հունաստանից։ Հաստատվելով հյուսիսում՝ նա բնակվել է այնտեղ իր կնոջ՝ Հարմոնիի հետ։

Քաղաքը իրենից ներկայացնում է երկու քաղաքակրթությունների (հունական և հռոմեական) ներդաշնակություն։

Արևմտյան Հռոմեական կայսրության անկումից և Հռոմեական կայսրության պառակտումից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի, որտեղ մի մասում սկսեցին կառավարել բարբարոսական ցեղերի ստեղծած իշխանությունները, իսկ արևելյան հատվածը անցավ Բյուզանդիային։

Միջնադարի ժամանակահատվածում Բուդվա քաղաքը եղել է Դուկլայի թագավորության, Սերբիայի և սլովանական Զետայի իշխանության ներքո։ 1420-1797 թվականներին քաղաքում իշխել են վենետիկցիները։

Այս ժամանակահատվածում քաղաքը ստացավ Բուդվա անվանումը։ Այն համարվում է վենետիկյան Ալբանիայի խոշոր քաղաքներից մեկը։ Այս շրջանում քաղաքի հարևանությամբ՝ Բալկանյան թերակղզում, զարգանում էր Օսմանյան կայսրությունը։

Միջնադարի կեսերին՝ վենետիկյան տիրապետության շրջանում, քաղաքը փոքր էր և նրա բնակչությունը չէր գերազանցում 1000 մարդը։

1815 թվականին կայացած Վիեննայի վեհաժողովի արդյունքում իտալացիները քաղաքից նահանջեցին և այս հողերը տրվեցին Ավստրիային։ 1815-1867 թվականներին Բուդվան համարվում էր Ավստրիայի թագավորության մասը։

1867 թվականին Ավստրիան դարձավ երկիշխանություն՝ Ավստրո-Հունգարիայի թագավորություն անվան տակ և քաղաքում հաստատվեցին նոր իշխանություններ։

Առաջին համաշխարհային պատերազմից հետո Բուդվան միացել է Սերբերի, խորվաթների և սլովենների թագավորությանը, իսկ արդեն 1929 թվականից Հարավսլավիային։

1930-ական թվականներին քաղաքը աստիճանաբար սկսեց զարգանալ որպես առողջարան։ 1941 թվականին քաղաքը ռազմակալեց Ֆաշիստական Իտալիան։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածությունների հետրևանքով քաղաքի բնակչության ավելի քան կեսը մահացան, սակայն 1944 թվականի նոյեմբերի 22-ին քաղաքը ազատագրվեց նացիստներից։

1970-80-ականներին քաղաքում կտրուկ զարգացել է զբոսաշրջային արդյունաբերությունը։ Բուդվան սկսեց ձեռք բերել արևմտյան զբոսաշրջային առողջարանի կարգավիճակ։ 1979 թվականի ապրիլի 15-ին քաղաքում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի արդյունքում ավերվեց քաղաքի մեծ մասը։ Սակայն հիմա դժվար է գտնել հետքեր, թե ինչ է տեղի ունեցել, քանի որ բոլոր շենքերը վերականգնվել են։

2006 թվականին քաղաքը ազատագրվեց Սերբիա և Չերնոգորիա պետությունից և անցավ Չեռնոգորիա անկախ պետության կազմ։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդվա քաղաքը զբաղեցնում է 122 քառակուսի կիլոմետր տարածք։ Ափամերձ շրջանները արագ փոխվում են լեռնային լանդշաֆտի։ Լեռները՝ կազմված նստվածքային ապարներից, ծածկված են նոսր, ծակող մացառուտներով։

Քաղաքը, որը գտնվում է ծովափի երկայնքում գտնվող փոքրիկ ծովախորշի հարակից տարածքներում, գտնվում է հրվանդանի վրա։

Բուդվանը գտնվում է ծովի մակարդակից 0 մետր բարձրության վրա՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը գտնվում է UTC+1 ժամային գոտում, իսկ ամառը՝ UTC+2: Բուդվան քաղաքը ավտոմայրուղիներով միացած է Հունաստանի, Ալբանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Խորվաթիայի և Չեռնոգորիայի շատ քաղաքների հետ։

Բուդվան քաղաքին բնորոշ է Միջերկրածովյան կլիմային տաք կլիման՝ տաք ամառներով և մեղմ ձմեռներով։ Ամբողջ տարվա օրերից 297-ը արևոտ են։ Այն համարվում է Միջերկրական ծովի ամենաջերմ և արևոտ քաղաքներից մեկը։

Տարվա ամենացուրտ ամսին՝ հունվարին, ջերմաստիճանը միջինում հասնում է 8 °C-ի։ Իսկ ամենատաք ամսին՝ հուլիսին ջերմաստիճանը գտահատվում է միջինում մինչև 23,9 °C:

Միջին ամառային ջերմաստիճանը՝ 23,1 °C, իսկ ձմռանը՝ - 9,3 °C: Ծովի ջրի ջերմաստիճանը ամռանը հասնում է 24.7 °C-ի։ Հարաբերական խոնավությունը՝ 63 %:

Բուդվաի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 18
(64)
22
(72)
26
(79)
31
(88)
33
(91)
38
(100)
43
(109)
46
(115)
39
(102)
30
(86)
24
(75)
19
(66)
46
(115)
Միջին բարձր °C (°F) 9.5
(49.1)
11.3
(52.3)
14.9
(58.8)
19.1
(66.4)
24.2
(75.6)
28.2
(82.8)
31.7
(89.1)
31.6
(88.9)
27.4
(81.3)
22.7
(72.9)
15.4
(59.7)
8.0
(46.4)
20.33
(68.61)
Միջին օրական °C (°F) 5.5
(41.9)
7.3
(45.1)
10.4
(50.7)
14.1
(57.4)
18.9
(66)
22.8
(73)
26.0
(78.8)
25.9
(78.6)
22.0
(71.6)
16.7
(62.1)
11.1
(52)
7.0
(44.6)
15.64
(60.15)
Միջին ցածր °C (°F) 1.4
(34.5)
3.2
(37.8)
5.8
(42.4)
9.1
(48.4)
13.5
(56.3)
17.3
(63.1)
20.3
(68.5)
20.2
(68.4)
16.5
(61.7)
11.6
(52.9)
6.8
(44.2)
2.9
(37.2)
10.72
(51.28)
Ռեկորդային ցածր °C (°F) −11
(12)
−10
(14)
−8
(18)
0
(32)
4
(39)
10
(50)
12
(54)
11
(52)
7
(45)
0
(32)
−4
(25)
−10
(14)
−11
(12)
Տեղումներ մմ (դյույմ) 192
(7.56)
167
(6.57)
159
(6.26)
145
(5.71)
88
(3.46)
63
(2.48)
39
(1.54)
66
(2.6)
120
(4.72)
164
(6.46)
238
(9.37)
217
(8.54)
1658
(65,27)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 12.2 11.9 11.6 12.5 9.8 8.9 5.7 6.0 6.8 10.1 13.8 13.1 122.4
Միջին ամսական արևային ժամ 120.9 127.1 170.5 195.0 248.0 276.0 341.0 313.1 249.0 195.0 126.0 111.6 2473,2
Աղբյուր #1: Hydrological and Meteorological Service of Montenegro[1]
Աղբյուր #2: BBC Weather:Podgorica

Քաղաքը ունի ավտոկայան, ինչպես նաև տարածաշրջանային, միջքաղաքային եւ միջազգային ավտոբուսային երթուղիներ։ Ավտոբուսային երթուղիները կապում են Բուդվա քաղաքը Չեռնոգորիայի այլ զբոսաշրջային քաղաքների հետ (օրինակ՝ «Հերցեգ-Նովի» երթուղի)։

Բուդվայի ափամերձ շրջանում կա Ադրիատիկ ծովի մայրուղին, որով կապված են Ադրիատիկ ծովի մի շարք ծովային քաղաքներ։

Բուդվա քաղաքից 20-25 կմ հեռավորության վրա գտնվում է Տիվատի օդանավակայանը։ Դեպի օդանավակայան կարելի է շարժվել ավտոբուսներով ու տաքսիներով։

Քաղաքից 60-70 կմ հեռավորության վրա գտնվում է Պոդգորիցայի միջազգային օդանավակայանը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդվա քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը և ամենաշատ բնակչություն ունեցող քաղաքը։ Ըստ 2003 թվականի մարդահամարի տվյալների, քաղաքի բնակչությունը կազմում է 15.909 մարդ։

Քաղաքի բնակչությունը աճում է մեծ տեմպերով։ Օրինակ՝ 1981 թվականին քաղաքի բնակչությունը կազմում էր ընդամենը 4,684, սակայն արդեն 1991 թվականին քաղաքում ապրում էր 7,178 մարդ։

Դրանից հետո քաղաքի բնակչության թիվը կրկնապատկվել է՝ ի թիվս արտագաղթի մեջ ցուցանիշի։

Ժամանակի ընթացքում Բուդվայի բնակչությունը ևս ենթարկվել է զգալի փոփոխությունների։ Վերջին տարիներին քաղաքում աճել է սերբերի թիվը։

Ազգ Բնակչության մասնաբաժինը, 1991, % Բնակչության մասնաբաժինը, 2003, %
Չեռնոգորցիներ 62,52 % 45,56 %
սերբեր 22,47 % 40,45 %
մուսուլման սլավոններ 1,49 % 1,30 %
խորվաթներ 1,21 % 1,07 %

Բուդվա քաղաքի կրոնական կազմը միանման է։ Բնակչության ճնշող մեծամասնությունը դավանում է ուղղափառություն։ Քաղաքում կան բազմաթիվ ուղղափառ եկեղեցիներ և վանքեր։

Քաղաքում գործում է նաև կաթոլիկ համայնք, որը ունի երկար տարիների պատմություն։

Կան մի շարք կաթոլիկ կրոնական կառույցներ, որոնցից ամենանշանավորներից է Սուրբ Հովհաննես Մկրտչի տաճարը։

Զբոսաշրջություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուդվան հաճախ անվանում են Չեռնոգորիայի զբոսաշրջային մայրաքաղաք։ Միայն 2005 թվականի ամռանը այցելել են 250 հազար մարդ։ Զբոսաշրջիկները հիմնականում գալիս են Սերբիայից և Ռուսաստանից, սակայն որոշ թվով զբոսաշրջիկներ գալիս են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և Ֆինլանդիայից։

Օտարերկրացիներին Բուդվայում հրապուրում են բազմաթիվ առողջարանները, ինչպես նաև բազմաթիվ պատմական վայրեր։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Climatology». Hydrological and Meteorological Service of Montenegro. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
  2. https://www.banskabystrica.sk/zivot-v-meste/o-meste/partnerske-mesta/
  3. https://www.gradbijeljina.org/en/1914.budva-montenegro.html
  4. https://novisad.rs/eng/links
  5. https://ohrid.gov.mk/%D0%BF%D1%80%D0%B8%D1%98%D0%B0%D1%82%D0%B5%D0%BB%D1%81%D0%BA%D0%B8-%D0%B8-%D0%B7%D0%B1%D1%80%D0%B0%D1%82%D0%B8%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8-%D0%B3%D1%80%D0%B0%D0%B4%D0%BE%D0%B2%D0%B8/#1550493792804-9dd50839-cc473bde-e13530e7-072b
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուդվա» հոդվածին։