Jump to content

Բեն Աֆլեք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեն Աֆլեք
անգլ.՝ Ben Affleck
Ծնվել էօգոստոսի 15, 1972(1972-08-15)[1][2][3][…] (52 տարեկան)
ԾննդավայրԲերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՕքսիդենթալ քոլեջ, Վերմոնտի համալսարան և Cambridge Rindge and Latin School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասան, սցենարիստ, կինոռեժիսոր, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, կինոդերասան, պոկեր խաղացող, գրող, հնչյունավորող, գործադիր պրոդյուսեր, պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Ծնողներհայր՝ Timothy Byers Affleck?[4], մայր՝ Christine Anne Boldt?[4]
Ամուսին(ներ)Ջենիֆեր Գարներ և Ջենիֆեր Լոպեզ[5]
Համատեղ ապրող(ներ)Գվինեթ Փելթրոու, Ջենիֆեր Գարներ, Աննա դե Արմաս, Lindsay Shookus?, Shauna Sexton? և Ջենիֆեր Լոպեզ
Երեխա(ներ)Violet Affleck?, Seraphina Affleck? և Sam Affleck?
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Բենջամին Գիզա Աֆլեք-Բոլդ (անգլ.՝ Benjamin Geza «Ben» Affleck-Boldt, օգոստոսի 15, 1972(1972-08-15)[1][2][3][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, սցենարիստ և կինոռեժիսոր։

«Օսկար» մրցանակի կրկնակի դափնեկիր՝ «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարի (Մեթ Դեյմոնի հետ համատեղ) և ««Արգո» գործողությունը» ֆիլմի (Ջորջ Քլունիի և Գրանտ Հեսլովի հետ համատեղ) համար։

Հանդիսացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակի դափնեկիր, որպես վատագույն դերասան «Ջիլի», «Թոկից փախածը» և «Հատուցման ժամը» ֆիլմերում։ «Ոսկե ազնվամորի» մրցանակի անվանակարգված է եղել նաև «Արմագեդոն» և «Պեռլ Հարբոր» ֆիլմերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեն Աֆլեքը ծնվել է 1972 թվականի օգոստոսի 15ին Բերքլիում, բժշկի և ուսուցչուհու ընտանիքում։

Տասներկու տարեկան հասակում կատարել է փոքրիկ դեր «Միմիի ճանապարհորդությունը» (1984 թվական) հեռուստատեսային սերիալում, մոիտավորապես հանց նույն ժամանակ նա ծանոթանում է Մեթ Դեյմոնի հետ, ով ժամանակի ընթացքում դառնում է նրա լավագույն ընկերը։ Ավարտելով դպրոցը, Աֆլեքը ընդունվում է Վերմոնտի համալսարան, սակայն շուտով թողնում է ուսումը և տեղափոխվում է Հոլիվուդ։

Դերասանի առաջին աշխատանքները «Սուպերմարկետի քեֆչիները» («Mallrats», 1995 թվական), «Փառքի փայլը» («Glory Daze», 1996 թվական) և «Մրցարշավ Էմիի հետևից» («Chasing Amy», 1997 թվական) ֆիլմերը նրան փառք չեն բերում։ Կոտրել իրադարձությունների ընթացքը Աֆլեքին հաջողվում է Մեթ Դեյմոնի հետ ուժերը միավորելուց հետո։ Միասին նրանք գրում են «Հանճար Ուիլ Հասթինգսը» ֆիլմի սցենարը, որի երկու դերերը գրում են «իրենց համար»։ Սցենարը, որի վաճառքի պայմաններից մեկը տանդիսանում էր երկու երիտասարդ և անհայտ դերասանների մասնակցությունը ֆիլմում, ընկերներին հաջողվում է վաճառել ոչ միանգամից։ Այնուամենայնիվ, վերջ ի վերջո, գնորդը հայտնվում է, այն հանդիսանում է «Միրամաքս» (անգլ.՝ Miramax Films) ստուդիան, որը ֆիլմի վրա աշխատանքները հանձնարարում է ռեժիսոր Հաս վան Սենտին, իսկ գլխավոր դերի համար հրավիրում են Ռոբին Ուիլյամսին։

1997 թվականին վարձույթ դուրս եկած ֆիլմը, ընդամենը 10 միլիոն դոլար բյուջեով, վարձույթում հավաքում է ավելի քան 200 միլիոն։ Այդ ֆիլմի սցենարի համար Բենը և Մեթը արժանանում են «Օսկար» և «Ոսկե Գլոբուս» մրցանակների, որոնք էլ հանդիսանում են նրանց տոմսերը դեպի մեծ կինոյի աշխարհ։

Մեկ տարի չանցած էկրան է բարձրանում Աֆլեքի մասնակցությամբ հերթական ֆիլմը՝ Մայքլ Բեյի «Արմագեդոն» բարձրաբյուջետային ֆիլմը, որում գլխավոր դերը կատարում է Բրյուս Ուիլիսը։ Կինոնկարը, որը վարձույթում հավաքում է ավելի քան կես միլիարդ դոլար, ավելացնում է սկսնակ դերասանի հանրաճանաչությունը։ 1999 թվականին վարձույթ է բարձրանում բացահայտ թույլ «Բնության ուժերը» («Forces of Nature») մելոդրաման, որում Բենը նկարահանվում է Սանդրա Բուլոքի հետ միասին և հերթական համատեղ աշխատանքը վաղեմի ընկեր Մեթ Դեյմոնի հետ՝ «Դոգմա» («Dogma», 1999 թվական, որը հաջողություն է ունենում, չնայած նրա հետ կապված բազմաթիվ սկանդալների։

Երիտասարդ դերասանի առանց այն էր երկրպագուների բազմաթիվ բանակը մի քանի անգամ ավելանում է «Պեռլ Հարբոր» («Pearl Harbor», 2001 թվական) բլոկբաստերի էկրաններ բարձրանալուց հետո, որում դերակատարումը նախանշում էր դերասանի համար անհաջող դերերի շարքը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Վախի գինը» («The Sum of All Fears», 2002 թվական), «Թոկից փախածը» («Daredevil», 2003 թվական), «Հատուցման ժամը» («Paycheck», 2003 թվական), «Հաղթաթղթային տուզ» («Smokin' Aces», 2006 թվական) և ուրիշներ։

2013 թվականին արժանանում է «Օսկար» մրցանակի «Տարվա լավագույն ֆիլմի համար», որպես ««Արգո» գործողությունը» («Argo») ֆիլմի պրոդյուսեր[6]։

2013 թվականի օգոստոսի 22-ին հայտնի է դառնում, որ Բեն Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը «Մարդը պաղպատից» ֆիլմի սիքվելում[7][8], որը կոչվում է «Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին»[9] և էկրան կբարձրանա 2016 թվականի մարտի 25-ին[10]։ Կոմիքսների սիրահարները առանց ոգևորության ընդունեցին այն լուրը, որ Աֆլեքը կկատարի Բեթմենի դերը, բողոքի խնդրագիրը, որի հեղինակն էր հանդիսանում Ջոն Ռոդենը, ստորագրում են 78 հազար մարդ։ Այն դեպքում, եթե խնդրագիրը հավաքի 150 հազար ստորագրություն, այն պետք է քննարկի կինոընկերությունը[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերին Աֆլեքը սիրավեպ ուներ Գվինեթ Փելթրոուի հետ, սակայն «Սիրահարված Շեքսպիր» (1998 թվական) ֆիլմում համատեղ աշխատանքից հետո հարաբերությունները սկսում են վատանալ։ Շուտով Փելթրոուն և Բենը բաժանվում են։

Հետագայում ռոմանտիկ հարաբերություններ եղել են երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի հետ։ 2002 թվականին նրանք նշանվում են, իսկ 2004 թվականին բաժանվում։

2005 թվականին նա ամուսնանում է դերասանուհի Ջենիֆեր Գարների հետ, ով ամուսնության ընթացքում ծննդաբերում է երկու դուստր և մեկ որդի՝ Վայոլեթ Էնն Աֆլեք (ծնված 2005 թվականի դեկտեմբերի 1-ին)[12], Սերաֆինա Ռոուզ Էլիզաբեթ Աֆլեք (ծնված 2009 թվականի հունվարի 6-ին)[13] և Սեմյուել Գարներ Աֆլեք (ծնված 2012 թվականի փետրվարի 27-ին)[14][15]։ 2015 թվականի հունիսի 30-ին, իրենց ամուսնության 10-ամյա տարեդարձից մեկ օր անց, Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Գարները պաշտոնապես հայտարարում են ամուսնալուծության մասին[16][17]։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկյան «Արմատների որոնում» շոուում մասնակցության ժամանակ դերասանը խնդրում է չբացահայտել այն փաստը, որ նրա նախնիներից մեկը ունեցել է ստրուկներ[18]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1972-1995 ԱԲԳ հատուկ դպրոցից հետո ABC Afterschool Specials Դեննի Քոլեման Սերիալ,
Դրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան
Լերի Իլայկեն
Արթուր Ալան Սեյդելման
Ռիչարդ Ս.
Լենս Կերվին,
Սամարիա Գրեhեմ,
Ալեքսա Քենին,
Մարա Հոբել,
Բեթի Բեյարդ
1981 Փողոցի մութ կողմը The Dark End of the Street Թոմմի Դրամա Յան Էգլսոն Լորա Խերինգտոն,
Գենրի Թոմաշևսկի,
Միշել Գրին,
Լենս Հենրիքսեն,
Պամելա Պեյթոն-Ռայթ
1984 Միմիի ճանապարհորդությունը The Voyage of the Mimi Կ. Թ. Գրանվիլ Սերիալ,
Արկածային,
Ընտանեկան,
Պատմական
Մերի Տեններ,
Էդվին Դե Ազիզ,
Վիկտորիա Գեդսդեն,
Մարկ Գրեհեմ
1987 Անծանոթի ձեռքերը Hands of a Stranger Բիլի Հերն Դրամա,
Քրեական
Լերի Իլայկենն Արմանդ Ասանտե,
Բլեր Բրաուն,
Բևերլի Դ’Անջելո,
Մայքլ Լերներ,
Ֆիլիպ Կասնոֆ
1988 Միմիի երկրորդ ճանապարհորդությունը The Second Voyage of the Mimi Կ. Թ. Գրանվիլ Սերիալ Փիթեր Մարսթոն,
Կարլա Դոուգին,
Ռոջեր Կադնի,
Մարտա Հիլ
1991 Հայրիկը Daddy Բեն Ուոթսոն Դրամա,
Մելոդրամա
Մայքլ Միլեր Փաթրիկ Դաֆի,
Քեյթ Մալգրյու,
Ջոն Անդերսոն,
Ջեննի Լյուիս
1992 Դպրոցական կապեր School Ties Չեստի Սմիթ Դրամա,
Սպորտային
Ռոբերտ Մենդել Բրենդեն Ֆրեյզեր,
Մեթ Դեյմոն,
Քրիս Օ’Դոնել,
Ռենդոլ Բատինկոֆ,
Էնդրյու Լոուրի
1993 Համարյա տանը Almost Home Քևին Ջոնսոն Սերիալ,
Կատակերգություն
Արլին Սանֆորդ
Պատրիկ Մալոնի
Լինդա Դեյ
Կոնի Ռեյ,
Օլիվիա Բերնեթ,
Լի Նորիս,
Ռեյչել Դունկան,
Բրիթանի Մերֆի
1993 Հաճույք շփոթմունքի մեջ Dazed and Confused Ֆրեդ Օ'Բանիոն Դրամա,
Կատակերգություն
Ռիչարդ Լինկլեյթեր Ջեյսոն Լոնդոն,
Ջոի Լորեն Էդամս,
Միլա Յովովիչ,
Շոն Էնդրյուս,
Ռորի Կոկրեյն
1995 Սուպերմարկետի քեֆչիները Mallrats Շանոն Համիտոն Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Ջերեմի Լոնդոն,
Ջեյսոն Լի,
Շենեն Դոերտի,
Կլեր Ֆորլանի,
Ջեյսոն Մյուզ
1995 Փառքի փայլը Glory Daze Ջեք Կատակերգություն Ռիչ Ուիլքս Սեմ Ռոկուել,
Մեգան Ուորդ,
Ֆրենչ Ստյուարտ,
Վեն Հոնգ
1997 Մրցարշավ Էմիի հետևից Chasing Amy Հոլդեն ՄակՆեիլ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Ջոի Լորեն Էդամս,
Ջեյսոն Լի,
Իտան Սափլի,
Սկոթ Մոժեր
1997 Մարդասպանի գրասենյակը Office Killer գրասենյակի մարդը (տեսարանը ջնջել են) Սարսափ,
Թրիլեր,
Կատակերգություն
Սինդի Շերման Քերոլ Կեյն,
Մոլի Ռինգուոլդ,
Ջին ՏրիփլՀորն,
Բարբարա Զուկովա,
Մայքլ Իմպերիոլի
1997 Ճանապարհակիցները Going All the Way Թոմ Կասելման Դրամա,
Կատակերգություն
Մարկ Պելինգթոն Ջերեմի Դևիս,
Էմի Լոկեյն,
Ռոուզ ՄակԳոուն,
Ռեյչել Ուայզ
1997 Հանճարեղ Ուիլ Հասթինգսը Good Will Hunting Չաքի Սալիվան Դրամա Գաս Վան Սենտ Ռոբին Ուիլյամս,
Մեթ Դեյմոն,
Ստելան Սկարսգարդ,
Միննի Դրայվեր
1998 Ֆանտոմները Phantoms շերիֆ Բրյուս Համոնդ Սարսափ,
Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Ջո Չափել Փիթեր Օ’Տուլ,
Ռոուզ ՄակԳոուն,
Ջոեննա Գոուինգ,
Լիվ Շրայբեր
1998 Արմագեդոն Armageddon Ա. Ջ. Ֆրոսթ Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Արկածային
Մայքլ Բեյ Բրյուս Ուիլիս,
Լիվ Թայլեր,
Ուիլ Պեթոն,
Բիլի Բոբ Տորնտոն,
Մայքլ Կլարկ Դունկան,
Սթիվ Բուշեմի,
Օուեն Ուիլսոն
1998 Սիրահարված Շեքսպիրը Shakespeare in Love Նեդ Ալեյն Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ջոն Մեդեն Ջոզեֆ Ֆայնս,
Գվինեթ Փելթրոու,
Ջեֆրի Ռաշ,
Թոմ Ուիլկինսոն
1999 200 սիգարետ 200 Cigarettes Բարթենդեր Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ռիսա Բրամոն Գարսիա Քեյթ Հադսոն,
Քրիստինա Ռիչի,
Գաբի Հոֆմանն,
Քեթրին Կելներ,
Քորտնի Լավ
1999 Բնության ուժերը Forces of Nature Բեն Հոլմես Մելոդրամա,
Կատակերգություն
Բրոնուեն Հյուզ Սանդրա Բուլոկ,
Մորա Տիրնի,
Սթիվ Զան,
Բլայտ Դաններ
1999 Դոգմա Dogma Բարթլեբի Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Քևին Սմիթ Մեթ Դեյմոն,
Լինդա Ֆիորենտինո,
Սալմա Հայեկ,
Ջեյսոն Լի
2000 Բոյլերի դահլիճը Boiler Room Ջիմ Յանգ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բեն Յանգեր Ջովաննի Ռիբիզի,
Վին Դիզել,
Նիա Լոնգ,
Նիքի Քեթ,
Սքոթ Կաան
2000 SNL ֆանատիկ SNL Fanatic Յասոն Կարճամետրաժ,
Կատակերգություն
Պոլ Թոմաս Անդերսոն Ջիմի Ֆելոն,
Մոլի Շենոն
2000 Ազարտային խաղեր Reindeer Games Ռուդի Դունկան Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջոն Ֆրանկենհայմեր Գերի Սինիզ,
Շարլիզ Թերոն,
Դենիս Ֆարինա,
Ջեյմս Ֆրեյն
2000 Ջոզեֆ. Երազների արքան Joseph։ King of Dreams Ջոզեֆ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Երաժշտական,
Դրամա,
Արկածային,
Ընտանեկան,
Կենսագրական,
Պատմական
Ռոբ ԼաԴուկա
Ռոբերտ Ս. Ռամիրեզ
Մարկ Հեմիլ,
Ռիչարդ Հերդ,
Մորին ՄակԳովերն,
Ջոդի Բենսոն
2000 Ուրիշի տոմսը Bounce Բադի Ամարալ Դրամա,
Մելոդրամա
Դոն Ռուս Գվինեթ Փելթրոու,
Նատաշա Հենսթրիջ,
Էդվարդ Էդվարդս,
Ջենիֆեր Գրեյ
2001 Պեռլ Հարբոր Pearl Harbor Կապիտան Ռաֆ ՄակԿաուլեյ Մարտական,
Դրամա,
Մելոդրամա,
Ռազմական
Մայքլ Բեյ Ջոշ Հարթնեթ,
Քեյթ Բեքինսեյլ,
Քյուբա Գուդինգ Կրտսեր,
Ալեք Բոլդուին,
Ջենիֆեր Գարներ
2001 Հայրիկը և ուրիշները Daddy and Them Լոուրենս Բոուեն Դրամա,
Կատակերգություն
Բիլի Բոբ Տորնթոն Բիլի Բոբ Տորնթոն,
Լորա Դերն,
Դայան Լեդ,
Քելլի Փրեսթոն,
Էնդի Գրիֆիտ
2001 Ջեյը և լռակյաց Բոբտ հասցնում են պատասխան հարված Jay and Silent Bob Strike Back Հոլդեն ՄակՆեյլ / խաղում է ինքն իրեն Կատակերգություն Քևին Սմիթ Ջեյսոն Մյուզ,
Քևին Սմիթ,
Շենոն Էլիզաբեթ,
Ուիլ Ֆերել,
Էլիզա Դուշկու
2002 Ուրիշի շարքերում Changing Lanes Գավին Բանեք Թրիլեր,
Դրամա
Ռոջեր Միշել Սեմյուել Ջեքսոն,
Քիմ Ստոնթոն,
Թոնի Կոլեթ,
Սիդնի Պոլակ
2002 Վախի գինը The Sum of All Fears Ջեք Ռայան Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Ֆիլ Օլդեն Ռոբինսոն Մորգան Ֆրիման,
Բրիջետ Մոյնեխեն,
Ջեյմս Կրոմուել,
Լիվ Շրայբեր
2002 Երրորդն ավելորդ է The Third Wheel Մայքլ Մելոդրամա,
Կատակերգություն
Ջորդան Բրեյդի Լյուկ Ուիլսոն,
Դենիզ Ռիչարդս,
Ջեյ Լակոպո,
Ֆիլ Լյուիս
2003 Թոկից փախածը Daredevil Մեթ Մարդոք / Համարձակ Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Մարկ Սթիվեն Ջոնսոն Քոլին Ֆարել,
Ջենիֆեր Գարներ,
Մայքլ Կլարկ Դունկան,
Ջոն Ֆավրո
2003 Ջիլի Gigli Լարի Գիգլի Մելոդրամա,
Կատակերգություն,
Քրեական
Մարտին Բրեսթ Ջենիֆեր Լոպեզ,
Ջասթին Բարտա,
Քրիստոֆեր Ուոկեն,
Ալ Պաչինո
2003 Հատուցման ժամը Paycheck Ջենինգս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դետեկտիվ
Ջոն Վու Ումա Թուրման,
Աարոն Էկհարթ,
Փոլ Ջամատի,
Կոլմ Ֆիոր
2004 Աղջիկը Ջերսիից Jersey Girl Օլի Տրինկի Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Լիվ Թայլեր,
Ռակել Կաստրո,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Բիգզ
2004 Դիմանալ Սուրբ Ծննդին Surviving Christmas Դրյու Լաթամ Մելոդրամա,
Կատակերգություն
Մայք Միտչել Ջեյմս Գանդոլֆինի,
Քրիստինա Էփլգեյթ,
Քեթրին Օ’Հարա,
Ջոշ Ցուքերման
2006 Կյանք վատնողները Man About Town Ջեք Գիամորո Դրամա,
Կատակերգություն
Մայկ Բայնդեր Ռեբեքա Ռոմեյն,
Ջոն քլիզ,
Սեմյուել Բոլ,
Մայք Բայնդեր
2006 Գրագիրները 2 Clerks II թրև գալացող տղա Կատակերգություն Քևին Սմիթ Բրայան Օ’Հելորան,
Ջեֆ Անդերսոն,
Ռոզարիո Դոուսոն,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Մյուզ
Հաղթաթղթային տուզ Smokin' Aces Ջեք Դուպրի Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Ջո Կարնահան Ռայան Ռեյնոլդս,
Ռեյ Լիոթա,
Ջերեմի Պիվեն,
Մարտին Հենդերսոն,
Տարաջի Պ. Հենսոն
2009 Խոստանալը դեռ ամուսնանալ չի նշանակում He's Just Not That Into You Նեյլ Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քեն Կուոպիս Ջենիֆեր Էնիսթոն,
Ջենիֆեր Քոնելի,
Բրեդլի Կուպեր,
Ջասթին Լոնգ
2009 Մեծ խաղը State of Play Stephen Collins Դրամա,
Դետեկտիվ
Քևին ՄակԴոնալդ Ռասսել Քրոու,
Ռեյչել ՄակԱդամս,
Հելեն Միրեն,
Ռոբին Ռայթ
2009 Էքստրակտ Extract Դին Մելոդրամա,
Կատակերգություն
Մայկ Ջաջ Ջեյսոն Բեյթման,
Միլա Կունիս,
Քրիստեն Ուիգ,
Ջ.Կ. Սիմոնս
2010 Տղամարդկանց շրջապատում The Company Men Բոբի Ուոլկեր Դրամա Ջոն Ուելս Քրիս Կուպեր,
Քրեյգ Տ. Նելսոն,
Քևին Քոսթներ,
Թոմի Լի Ջոնս
2010 Գողերի քաղաքը The Town Դագ ՄակՌեյ Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բեն Աֆլեկ Ռեբեքա Հոլ,
Ջոն Հեմ,
Ջերեմի Ռեներ,
Բլեյք Լայվլի
2012 «Արգո» գործողությունը Argo Թոնի Մենդեզ Թրիլեր,
Դրամա,
Պատմական
Բեն Աֆլեկ Բրայան Կրենսթոն,
Ալան Արկին,
Ջոն Գուդմեն,
Վիկտոր Գարբեր
2012 Դեպի հրաշքը To the Wonder Նեյլ Դրամա,
Մելոդրամա
Տերենս Մալիկ Հավեր Բարդեմ,
Ռեյչել ՄակԱդամս,
Օլգա Կուրիլենկո,
Չարլզ Բեյքեր
2013 Վա-Բանկ Runner, Runner Իվան Բլոք Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Բրեդ Ֆուրման Ջեմմա Արտերտոն,
Ջասթին Թիմբեռլեյք,
Էնթոնի Մակի,
Սեմ Պալադիո
2014 Կորածը Gone Girl Նիք Դան Թրիլեր,
Դրամա
Դևիդ Ֆինչեր Ռոզամունդ Փայկ,
Նիլ Պատրիկ Հարիս
2016 Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին Batman v Superman: Dawn of Justice Բրյուս Ուեյն/ Բեթմեն մարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Զաք Սնայդեր Հենրի Քավիլ,
Էմի Ադամս
2016 Ինքնասպանների ջոկատ (ֆիլմ) Suicide Squad Բրյուս Ուեյն/ Բեթմեն մարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Դեյվիդ Այեր Ուիլ Սմիթ,
Ջարեդ Լետո,
Մարգո Ռոբի
2016 Հաշիվ The Accountant Քրիստիան Վոլֆ մարտաֆիլմ,
թրիլեր
Գեյվին Օ'Քոնոր Աննա Քենդրիկ,
Ջոնաթան Քիմբլ Սիմոնս
2016 Ապրել մինչև գիշեր Live by Night Ջո Քոգլին դրամա Ինքը Էլ Ֆեննինգ
2017 Արդարության լիգա (ֆիլմ) Justice League Բրյուս Ուեյն/ Բեթմեն մարտաֆիլմ,
ֆանտաստիկ ֆիլմ
Զաք Սնայդեր Հենրի Քավիլ,
Էմի Ադամս,
Գալ Գադոտ
2019 Եռակի սահման Triple Frontier Թոմ Դեվիս մարտաֆիլմ,
թրիլեր
Ջեյ սի Չենդոր Օսկար Այզեկ

Չարլի Հանեմ

2019 Ջեյը և Լռակյաց Բոբ Րենութը Jay and Silent Bob Reboot Հոլդեն ՄաքՆիլ Կատակերգություն Քևին Սմիթ Հարլի Քուին Սմիթ

Մեթ Դեյմոն

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2001 Քուղերի հատում Crossing Cords
2002 Գողացված ամառ Stolen Summer
2002 Երրորդն ավելորդ է The Third Wheel
2002 Հրում, Նեվադա Push, Nevada
2002 Գաղտնի գարեջրատուն Speakeasy
2003 Քելլիի զինվորի մարտը The Battle of Shaker Heights
2003 Բոլորը մեծացել են All Grown Up
2005 Խրախճանք Feast
2009 Լրահաղորդը Reporter
2012 «Արգո» գործողությունը Argo
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1993 Ես սպանել եմ իմ լեզբի կնոջը, կախել եմ նրան մսի կեռիկի վրա և հիմա Դիսնեյի հետ երեք ֆիլմի պայմանագիր ունեմ I Killed My Lesbian Wife, Hung Her on a Meat Hook, and Now I Have a...
2007 Ցտեսություն, մանկիկ, ցտեսություն Gone Baby Gone
2008 Ջիմմի Շելտեր Gimme Shelter
2010 Գողերի քաղաքը The Town
2012 «Արգո» գործողությունը Argo
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1997 Հանճարեղ Ուիլ Հասթինգսը Good Will Hunting
2002 Հրում, Նեվադա Push, Nevada
2007 Ցտեսություն, մանկիկ, ցտեսություն Gone Baby Gone
2010 Գողերի քաղաքը The Town

Հարցազրույցներ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Casey N. S. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
  5. https://www.eonline.com/news/1338320/jennifer-lopez-shares-first-photos-from-wedding-to-ben-affleck-we-did-it
  6. Никита Карцев (2013 թ․ փետրվարի 26). «Оскар провернул «Операцию «Арго»». Московский комсомолец (ռուսերեն). mk.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 4-ին.
  7. «Бен Аффлек станет новым Бэтменом». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  8. Ben Affleck to Play Batman in Man of Steel Sequel
  9. Comic-Con: Man of Steel Sequel Likely Called Batman Vs. Superman
  10. BEN AFFLECK REVEALED AS BATMAN IN WARNER BROS. PICTURES’ NEW SUPER HERO FEATURE FILM, NOW SLATED TO OPEN JULY 17, 2015
  11. «Любители комиксов не одобрили кандидатуру Бена Аффлека на роль Бэтмена». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. 2013 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 18-ին.
  12. «Ben & Jen's Baby Violet Settles In». People. 2005 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 15-ին.
  13. «Ben Affleck and Jennifer Garner name daughter Seraphina». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 13-ին.
  14. «Jennifer Garner and Ben Affleck Welcome Third Child». People. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  15. «Jennifer Garner, Ben Affleck Name Son Samuel Garner Affleck!». Us Weekly. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 29-ին.
  16. Christie D'Zurilla. (2015 թ․ հուլիսի 1). «Ben Affleck, Jennifer Garner are getting a divorce after 10 years of marriage» (անգլերեն). Los-Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 1-ին.
  17. «Бен Аффлек и Дженнифер Гарнер объявили о разводе». 7days.ru. 01.07.2015.
  18. THR Staff. «Ben Affleck Requested His Slave Owner Ancestor Be Censored From PBS' 'Finding Your Roots».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեն Աֆլեք» հոդվածին։