Jump to content

Բենհա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բենհա
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
ՄարզԿալյուբիա
ՀամայնքMarkaz Banhā?
ԲԾՄ17 ± 1 մ
Բնակչություն157 701 մարդ (2006)
Ժամային գոտիUTC+2
Հեռախոսային կոդ+20 13
Բենհա (Եգիպտոս)##
Բենհա (Եգիպտոս)

Բենհա[1] (արաբ․՝ بنها‎‎, ղպտ.՝ Ⲡⲁⲛⲁϩⲟ) Հարավային Եգիպտոսի Ալ-Կալյուբիա մարզի մարզկենտրոն (1960 թ․-ից)։ Գտնվում է Կահիրեից 48 կմ հեռավորության վրա, Դամիետա գետի արևելյան ափին (Նեղոսի դելտայի հարավային գուղատնտեսական գոտում)։ Բնակչությունը կազմում է 136 000 մարդ (1992 թ․):

Բենհան գտնվում է լավ ոռոգվող տարածքում, որտեղ փորված են բազմաթիվ ջրանցքներ։ Հոսանքից 30 կմ բարձրության վրա տեղադրված է պատնեշ։ Մշակում են ցորեն և թելատու բամբակենի։ Դեռևս հին ժամանակներից Բենհան հայտնի է վարդի՝ օծանելիքների անհրաժեշտ բաղադրիչի աճեցմամբ։ Ներկայումս քաղաքը Եգիպտոսի էլեկտրաէներգիայի արտադրության կենտրոնն է։ Բենհան նաև Կահիրեից դեպի հյուսիս տանող երկաթուղային տրանսպորտի կարևոր հանգույց է։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քազղաքի այժմյան անունը առաջացել է Եգիպտական Ղպտիերենի ⲡⲁⲛⲁϩⲟ՝բանահո բառից, ինչը թարգմանաբար նշանակում է «Սոսու հայրենիք»։

Տեսարժան Վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բենհայի համալսարանը հիմնադրվել է 1976 թվականի նոյեմբերին, որպես Զակազիկ համալսարանի մասնաճյուղ։ 2005 թ․-ին դարձել է ինքնուրույն համալսարան, և ունի 15 ֆակուլտետ։ Ամենաանհրաժեշտը բժշկական ֆակուլտետն է, որն էլ փաստորեն կառավարում է քաղաքի երկու գլխավոր հիվանդանոցները։
  • Քաղաքի թաղամասերի սահմաններում է գտնվում Նեղոս գետով անցնող կաուրջը, որի երկարությունը 5 կմ է, լայնությունը՝ 26 մ։
  • Հրեաների Էլ-Յախուդիա հողաթումբն իր անունը ստացել է տաճարի և քաղաքի մնացորդներից, որոնք կառուցվել են մ․թ․ա․ 2-րդ դարում՝ Օնիաս անունով հրեա հոգևորականի կողմից[2]։ Տաճարի կառուցման թույլատրումը, Երուսաղեմում գտնվող Սողոմոնի տաճարում կատարված մոդելավորմամբ, տեղի է ունեցել Պտղոմեոս 4-րդ-ի օրոք։
  • Պատմական քաղաք Լեոնտոպոլիսը գտնվում է Էլ-Յախուդիա շրջանում, Բենհայից մոտ 20 կմ դեպի հարավ-արևմուտք։ Լեոնտոպոլիսը Հին Եգիպտոսի 11-րդ նոմի մայրաքաղաքն է եղել, և հայտնի է դարձել իր ապակե սալիկներով։
Բենհայի համալսարանը
  • Տրանսպորտային հանգույց, որ կապում է քաղաքը հանրապետության այլ քաղաքների և մարզերի հետ։

Քաղաքի կենտրոնում է գտնվում առաջին հարյուրտոկոսանոց եգիպտական դեղատունը՝ հիմնադրված 1907 թ․-ին Ահմեդ Մ․ էլ Նայուբի՝ առաջին եգիպտացի մուսուլման սեփականատիրոջ կողմից։ Այժմ այդ բրենդը հայտնի է պետության բոլոր եգիպտացի դեղագործներին։ Այս պահին կան 5 դեղատներ, որոնք պատկանում են բժիշկ Նեբիլ Ա․ Էլ Նայուբին և բժիշկ Մեգդի Ա․ Էլ Նայուբին։ Վերջինս օրիգինալ դեղատունը պապից որպես ժառանգություն է ստացել, և շարունակել դրա 103-ամյա պատմությունը։

Բենհայից հյուսիս ընկած են մի քանի հին եգիպտական բնակավայրեր Արթիբիս անվամբ, որը մ․թ․ մոտ 1500 տարի առաջ հարավեգիպտական Կեմ-ուր նոմի մայրաքաղաքն է եղել։ Տեղանքը այդպես էլ չի հետախուզվել հնէաբանների կողմից։ Տարիներ անց այս շրջանում տեղի գյուղացիների կողմից հայտնաբերվել է մեծ քանակությամբ արծաթ։

Հայտնի բնիկներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Египет. Справочная карта (масштаб 1:2 000 000). — ГУКГ, 1981.
  2. «Ониас». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենհա» հոդվածին։