Բելատրիքս
Հետազոտման տվյալներ | |||
---|---|---|---|
Տեսակ | suspected variable?, optical double?, նավիգացիոն աստղ, near-IR source? և UV-emission source? | ||
Հեռավորություն | 121 ± 10 պկ[1] | ||
Տեսանելի աստղային մեծություն | 1,64[2] (V) | ||
Համաստեղություն | Հայկ | ||
Աստղաչափություն | |||
Ճառագայթային արագություն (Rv) | 350,42 ± 1,84 km/s[3] | ||
Պարալաքս | 12,92 ± 0,52 մավ[4] | ||
Բացարձակ աստղային մեծություն | −2,8 | ||
Բնութագիր | |||
Սպեկտրալ դասակարգում | B2V[5][6] | ||
Գույնի ցուցանիշ | −0,22 | ||
Փոփոխականություն | eruptive variable star? | ||
Ֆիզիկական տվյալներ | |||
Զանգված | 1,670256E+31 կիլոգրամ | ||
Շառավիղ | 6 արևային շառավիղ | ||
Լուսավորություն | 6400 արեգակնային լուսատվություն | ||
Պտույտ | 53 km/s[7][8] | ||
Ուղեծրի էլեմենտներ | |||
|
Բելատրիքս (լատին․՝ Bellātrix, γ Ori, γ Orionis, 24 Ori), գիշերային երկնակամարի ամենապայծառ աստղերից մեկը, պայծառությամբ երրորդը՝ Օրիոնի համաստեղությունում (Հայկ համաստեղություն)։
ֆիզիկական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելատրիքսը B2III սպեկտրալ դասի սպիտակաերկնագույն հսկա է, որը 25-րդն է երկնքի ամենապայծառ աստղերի ցանկում, հնում 57 նավարկության կողմնորոշիչ աստղերից մեկը։ Բելատրիքսի տեսանելի մեծությունը 1.64 է։ Դա անզեն աչքով տեսանելի ամենապայծառ աստղերից մեկն է, որի մակերևույթի ջերմաստիճանը գնահատվում է 21500 Կ, իսկ լուսատվությունը ավելի քան 4000 անգամ մեծ է Արեգակի լուսատվությունից։ Չնայած մակերևույթի բավականին բարձր ջերմաստիճանի և լուսավորության, Բելատրիքսի շառավղը ընդամենը 5,7 անգամ է մեծ Արեգակի շառավղից, իսկ զանգվածը 8-ից 9 արեգակնային զանգված է։
Որոշ ժամանակ համարվում էր, որ Բելատրիքսը, ինչպես է Օրիոնի համաստեղության պայծառ աստղերի մեծ մասը, պատկանում է նույն աստղասփյուռին (Օրիոն OB1), բայց ըստ Hipparcos աստղադիտակի եռանկյունաչափական պարալաքսի, ճշգրտելով աստղի հեռավորությունը, պարզվել է, որ Բելատրիքսը շատ ավելի մոտ է Արեգակին, քան Օրիոնի աստղասփյուռը։ Աստղից հեռավորությունը գնահատվում է 243 լուսատարի, մինչդեռ Օրիոն OB1 աստղասփյուռի աստղերը գտնվում են ավելի քան 1000 լուսատարի հեռավորության վրա։
Բելատրիքսը աստղագետների կողմից երկար տարիներ օգտագործվել է որպես չափանիշ՝ որոշելու այլ աստղերի փոփոխական պայծառությունը։ Ինչպես հետագայում պարզվեց, Բելատրիքսի պայծառությունը նույնպես կայուն չէ։ Այն էրուպտիվ փոփոխական աստղ է (ժայթքող), որն անկանոն կերպով փոխում է իր պայծառությունը ավելի քիչ, քան 6%-ով։ Աստղի պայծառությունը տատանվում է 1.59մ- 1,64մ սահմաններում։
Բելատրիքսի հասարակածից աստղային նյութը հսկայական արագությամբ դուրս է ժայթքում (մոտ 1600 կմ/վրկ), որն ամենայն հավանականությամբ պայմանավորված է աստղի սեփական պտույտի բարձր արագությամբ (մոտ 59 կմ/վրկ)։ Հաշվի առնելով սա, Բելատրեքսին կարելի է դասել B դասի աստղերի շարքին։
Բելատրիքսը երիտասարդ աստղ է (մոտ 10 միլիոն տարեկան), և մի քանի միլիոն տարի հետո այն կսպառի իր ներքին այրման ռեսուրսները և կիվերածվի կարմիր հսկայի։
Բելատրիքսը իր բնութագրերով նման է Սպիկային, Ադարային և Շաուլային։
Անուն և դիցաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բելատրիքս լատիներենից թարգմանաբար նշանակում է «կին մարտիկ», «ամազոնուհի», նրան անվանում են նաև «ամազոնուհիների աստղ»։ Անվան արաբերեն թարգմանությունն է (արաբ․՝ النجید, Al Nâjed) «նվաճող», «հաղթող»։ Բելատրիքս անունը առաջին անգամ օգտագործվել է 1252 թվականի Ալֆոնսյան աղյուսակներում։ Ուզբեկ աստղագետ Ուլուգբեկը աստղի համար հիշատակել է մեկ այլ արաբական անուն՝ (արաբ․՝ المرزم النجید, Al Murzim al Nâjed), որը թարգմանվում է «մռնչացող ռազմիկ» կամ «Առյուծ մարտիկ»։ Արաբները հավատում էին, որ Բելատրիքսը համաստեղության մեջ հայտված առաջին աստղերից մեկն է, որը «առյուծի մռնչոցով» ազդարարում է իր հայտնվելը, ողջունում Ռիգելի ծագելը և Հսկայի հայտնվելը երկնքում (Օրիոնի անունը արաբական աստղագիտության մեջ)։ Պարսիկ աստղագետ և մաթեմատիկոս Ալ Սուֆիի «Անշարժ աստղեր» գրքում Գամմա Օրիոնի մեկ այլ անուն ևս կա (արաբ․՝ الروزه م, Al Ruzam):
Հետազոտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի Հուլիսի 14-ին Կասինի տիեզերական ապարատը նկատեց Սատուրնի արբանյակ Էնցելադի կողմից Բելատրիքսի խավարումը։ Դիտարկումները օգնեցին որոշել Էնցելադի մթնոլորտի կազմը և խտությունը։
Հիշատակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բելատրիքս Լեսթրեյնջ (անգլ.՝ Bellatrix Lestrange) չար կախարդ՝ Հարի Փոթեր վիպաշարի բացասական կերպարներից մեկը։ Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգի վիպաշարում ընդունված էր երեխաներին աստղերի անուններ տալ (Այդ թվում՝ Սիրիուս, Ռեգուլուս, Արկտուրուս), ուստի անունն ուղղակի հղում է այս աստղին։
- «Բելատրիքս» է կոչվել ԱՄՆ ռազմածովային նավատորմի նավերից մեկը։
- «Բելատրիքս» անունով գոյությու ունի Իսլանդական ռոք խումբ։
- 1968 թվականի «Կապիկների մոլորակ» ֆիլմում վթարի ենթարկված տիեզերագնացները սխալմամբ ենթադրում են, որ գտնվում են Բելատրիքս աստղի մոլորակներից մեկի վրա։
- «Tera-The Next» առցանց խաղում գիլդիաներից մեկը կոչվում է Բելատրիքս անունով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Megier A., Strobel A., Galazutdinov G. A., Krełowski J. The interstellar Ca II distance scale // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2009. — Vol. 507, Iss. 2. — P. 833–840. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/20079144
- ↑ Ducati J. R. Catalogue of Stellar Photometry in Johnson's 11-color system — 2002. — Vol. 2237.
- ↑ Latham D. W. Rotational and radial velocities for a sample of 761 Hipparcos giants and the role of binarity // Astron. J. / J. G. III, E. Vishniac — NYC: IOP Publishing, AAS, University of Chicago Press, AIP, 2007. — Vol. 135, Iss. 1. — P. 209–231. — ISSN 0004-6256; 1538-3881 — doi:10.1088/0004-6256/135/1/209
- ↑ Leeuwen F. v. Validation of the new Hipparcos reduction // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2007. — Vol. 474, Iss. 2. — P. 653–664. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361:20078357 — arXiv:0708.1752
- ↑ Levenhagen R. S., Leister N. V. Spectroscopic analysis of southern B and Be stars // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 2006. — Vol. 371, Iss. 1. — P. 252–262. — 11 p. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1111/J.1365-2966.2006.10655.X — arXiv:astro-ph/0606149
- ↑ Sharma K., Kembhavi A., Kembhavi A., Sivarani T., Abraham S., Vaghmare K. Application of convolutional neural networks for stellar spectral classification // Mon. Not. R. Astron. Soc. / D. Flower — OUP, 2020. — Vol. 491, Iss. 2. — P. 2280—2300. — ISSN 0035-8711; 1365-2966 — doi:10.1093/MNRAS/STZ3100 — arXiv:1909.05459
- ↑ Simón-Díaz S., Castro N., Herrero A., Aerts C. The IACOB project. III. New observational clues to understand macroturbulent broadening in massive O- and B-type stars // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2016. — Vol. 597. — 17 p. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/201628541 — arXiv:1608.05508
- ↑ Burssens S., Simón-Díaz S., Bowman D. M., Holgado G., Michielsen M., de Burgos A., Castro N., Barbá R. H., Aerts C. Variability of OB stars from TESS southern Sectors 1-13 and high-resolution IACOB and OWN spectroscopy // Astron. Astrophys. / T. Forveille — EDP Sciences, 2020. — Vol. 639. — P. 61. — ISSN 0004-6361; 0365-0138; 1432-0746; 1286-4846 — doi:10.1051/0004-6361/202037700 — arXiv:2005.09658