Արգոս (քաղաք)
Քաղաք | ||
---|---|---|
Արգոս | ||
Άργος | ||
Երկիր | Հունաստան | |
Շրջան | Պելոպոննես | |
Համայնք | Commune of Argos?, Արգոս Միկենե և Argos Municipal Unit? | |
Հիմնադրված է | մ.թ.ա. 2000 թվական թ. | |
Մակերես | 49,772 կմ² | |
ԲԾՄ | 42 մ մ | |
Բնակչություն | 22209 մարդ (2011) | |
Հեռախոսային կոդ | 2751 | |
Փոստային դասիչ | 21200, 21231 և 21232 | |
Ավտոմոբիլային կոդ | AP | |
| ||
Արգոս[1] (հուն․՝ Άργος)[2], քաղաք Հունաստանում, որը գտնվում է ծովի մակարդակից 42 մ բարձրության վրա, Պելոպոնես թերակղզու հյուսիսարևելյան մասում, Աթենքից 96 կմ հարավ-արևմուտք, Նաֆպլիոնից 10 կմ հյուսիս- արևմուտք և Տրիպոլիսից 34 կմ հյուսիս-արևելք։ Համայնքի (դիմա) վարչական կենտրոն Արգոս-Միկենին ծայրամասային միավոր է Արգոլիդում՝ Պելոպոննեսի ծայրամասում։ 2011 թվականի վիճակագրությամբ բնակչության թիվը հասնում է 22209-ի[2]։
Հնագույն մշտական բնակեցված քաղաք Եվրոպայում[3][4]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքը գտնվում է Հունաստանի ամենաչորային հովտում՝ Ասպիդ և Լարիսա բլուրների բարձունքին, որտեղ եղել են երկու միջնաբերդ։ Այն տեղակայված է եղել հնագույն Միկենի և Տիրինֆա քաղաքների մոտակայքում, որոնք Հոմերոսի պոեմից հայտնի են որպես Ագամեմնոնի թագավորություն, բայց պատմական ժամանակաշրջանում արդեն եղել են լքված և նրանց դերը որպես Արգոլիդի կենտրոնի անցել է Արգոսին։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգոսն ունի միջերկրածովյան կլիմա՝ շոգ ամառներով։ Ամռանը Հունաստանի ամենաշոգ վայրերից մեկն է։
Պիրգելլա (1980 - 2010)ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 14.6 (58.3) |
14.7 (58.5) |
17.4 (63.3) |
21.3 (70.3) |
26.5 (79.7) |
31.4 (88.5) |
34.0 (93.2) |
33.7 (92.7) |
29.7 (85.5) |
24.7 (76.5) |
19.2 (66.6) |
15.5 (59.9) |
23.56 (74.42) |
Միջին օրական °C (°F) | 8.2 (46.8) |
8.4 (47.1) |
10.9 (51.6) |
14.9 (58.8) |
20.3 (68.5) |
25.1 (77.2) |
27.5 (81.5) |
26.8 (80.2) |
22.6 (72.7) |
18.0 (64.4) |
13.0 (55.4) |
9.6 (49.3) |
17.11 (62.79) |
Միջին ցածր °C (°F) | 3.0 (37.4) |
2.9 (37.2) |
4.3 (39.7) |
6.7 (44.1) |
10.5 (50.9) |
14.0 (57.2) |
16.7 (62.1) |
16.8 (62.2) |
14.2 (57.6) |
11.5 (52.7) |
7.7 (45.9) |
4.8 (40.6) |
9.42 (48.97) |
Տեղումներ մմ (դյույմ) | 66.5 (2.618) |
52.5 (2.067) |
52.2 (2.055) |
33.7 (1.327) |
18.7 (0.736) |
8.9 (0.35) |
9.1 (0.358) |
13.0 (0.512) |
20.3 (0.799) |
44.3 (1.744) |
82.5 (3.248) |
69.7 (2.744) |
471.4 (18.558) |
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) | 10.3 | 10.1 | 9.7 | 8.6 | 6.2 | 3.0 | 2.1 | 2.5 | 5.0 | 6.9 | 9.4 | 12.2 | 86 |
% խոնավություն | 75.3 | 73.6 | 72.2 | 68.6 | 60.5 | 54.0 | 52.5 | 56.6 | 65.8 | 71.8 | 76.7 | 77.3 | 67.07 |
աղբյուր: {{{աղբյուր 1}}} |
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրումը թվագրվում է մ.թ.ա. 2000 թվականով[4]։
Արգոսի ծաղկման գլխավոր շրջաններն են համարվում ուշ միջին էլլադական, վաղ միկենյան, ինչպես նաև Հոմերոսյան շրջանը։
Քաղաքի դիցաբանական պատմությունը կապված է Ադրաստ թագավորի և նրա՝ Թեբեի դեմ կատարած արշավների հետ, որոնք հին հունական ողբերգակների սիրված թեմաներից մեկն է դարձել։ «Յոթը Թեբեի դեմ»՝ հերոսների տապալված արշավ, որում զոհվեցին բոլորը, բացի Ադրաստից։ Հոմերոսի Իլիականի գլխավոր հերոսներից մեկը Դիոմեդն է՝ Ադրաստի թոռը, Արգոսի արքան, որը կախված էր Միկենի արքայից՝ Ագամեմնոնից։
Պետք է հիշատակել նաև Ինահ արքայի դստերը՝ Իոյին, որին, ըստ մի վարկածի, առևանգվել է փյունիկցիներից, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ պարզապես նրանց հետ է փախել։ Այդ պատմությունը նկարագրված է Հերոդոտոսի կողմից[5]։
Ինչպես ողջ Պելոպոննեսը, այնպես էլ Արգոսը նվաճվել է դորիացիների կողմից, դրանով հանդերձ, հավանաբար, այն եղել է դորիական իշխանության՝ Պելոպոննեսի վրա ամրապնդման առաջին կենտրոնը։ Արգոսի ղեկավարներից առանձնանում է Ֆիդիոնի կերպարը, որը հավանաբար իշխել է մ.թ.ա. 8-7-րդ դարերում։ Նա վարել է ակտիվ հարձակողական քաղաքականություն՝ իրեն ենթարկեցնելով Արգոլիդը, Էգինա կղզին։ Նրանից հետո հայտնի են բռնակալներ Պերիլլը և Արխինը։ Չնայած ընդհանուր դորիական ծագմանը, Արգոսը միշտ եղել է Սպարտայի ռազմական թշնամին։
Մ.թ.ա. 371 թվականին Լևկտրայի մարտերում սպարտացիների տարած պարտությունից հետո, Արգոսը դուրս է գալիս Պելոպոննեսյան միությունից և պայմանագիր է կնքում Աթենքի հետ, իսկ հաջորդ տարին քաղաքում տեղի է ունենում օլիգարխների ծեծկռտուքը, որը հայտնի է արգոսյան սկիտալիզմ անվամբ։
Մ.թ.ա. 3-րդ դարում հայտնի են բռնակալներ Արխինն ու Լաֆաեսը, ապա Արիստիպպ I-ը, նրա որդին՝ Արիստոմախ I-ը։ Արիստամախ I-ը զոհվել է մ.թ.ա. 241 թվականի դավադրության նախօրեին և նրա իշխանությունն անցել է որդիներին՝ սկզբում Արիստիպպ II-ին, ապա՝ Արիստոմախ II-ին։ Արիստիպպ II-ը զոհվել է մ.թ.ա. 235 թվականին Միկենի մոտ Արատ Սիկիոնսկիի հետ եղած մարտում։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի միջով է անցնում Կալամատա-Կոռինֆ ազգային 7 ճանապարհը։ Ազգային 70 ճանապարհը Արգոսը միացնում է Նաֆպլիոնի և Պալեա-Էպիդավրոսի հետ։
Արգոսի երկաթուղային կայանը բացվել է 1886 թվականին և փակվել՝ 2010 թվականին։
Արգոսի համայնքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արգոսի համայնքային միության մեջ մտնում են չորս բնակավայր։ 2011 թվականի վիճակագրական տվյալներով բնակչության թիվը 22602 մարդ է[2]։ Մակերեսը 49,772 կիլոմետր քառակուսի է[6]։
Բնակավայր | Բնակչություն (2011)[2], մարդ |
---|---|
Ակովա | 167 |
Արգոս | 22209 |
Կոկլա | 153 |
Տիմենիոն | 73 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Բնակչություն, մարդ |
---|---|
1991 | 21983[7] |
2001 | 24630[7] |
2011 | 22209[2] |
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լարիսա ակրոպոլիս
- Պրոֆիտիս-Իլիասի բլուր (հուն․՝ Προφήτης Ηλίας)
- Թատրոն[8], մ.թ.ա. ամենամեծ թատրոնը։
- Հին ագորա[9]։
- Արգոսի հնագիտական թանգարան[10]։
- Հերեոն՝ Հերայի սրբավայր[11] Քաղաքը եղել է Հերա աստվածուհու երկրպագության ամենահայտնի կենտրոնը։ Հերայի սրբավայրը գտնվել է Արգոսից ոչ հեռու՝ լեռան ստորոտին։ Այն եղել է առաջին տաճարը, որը կառուցվել է հավանաբար մ.թ.ա. 8-րդ դարում՝ պերիպտերի գծագրով։
- Ապոլոնի և Աթենասի սրբատեղի[12]։
- Կոնստանդոպուլոսի առանձնատուն՝ կառուցված 1911 թվականին Էռնստ Ցիլլերի հատակագծով[13]
- Քաղաքապետարան. երկհարկանի շինություն նորկլասիկական ոճով[14]
- Ազգային շուկա. 1889 թվականին Ցիլլեր Էռնստի հատակագծով կառուցված միհարկանի շինություն[15]
Անհատականություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ.թ.ա. V-IV դարերում քաղաքը հայտնի էր Պոլիկլետի արհեստանոցով և նրա աշակերտներով։ Հենց այստեղ են դրվել հունական դասական արվեստի հիմքերը։ Պոլիկլետի արձանները՝ «Դորիֆորը» և «Դիադումենը» անվանվել են կանոններ՝ նմուշներ։
- Ջորջ Ջարվիս (1797—1828) — ամերիկյան ֆիլելլին, որը մահացել է Արգոսում և 1821-1829 թվականների Հունաստանի ազատագրական պատերազմի մյուս մասնակիցների և ֆիլելլինների հետ թաղվել Այոս-Իոանիս(Սուրբ Իոաննա) եկղեցում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կաղապար:Карты государств (ГУГК и Роскартография)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Bolender, Douglas J. (2010 թ․ սեպտեմբերի 17). Eventful Archaeologies: New Approaches to Social Transformation in the Archaeological Record. SUNY Press. էջեր 124–129. ISBN 978-1-4384-3423-0. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.
- ↑ 4,0 4,1 Голди, Р. Материковая Греция и Афины. — М.: ФАИР, 2009. — С. 58. — ISBN 978-5-8183-1496-9
- ↑ Геродот. История. I, 1
- ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 350. — ISSN 1106-5761. Архивировано из первоисточника 21 Սեպտեմբերի 2015.
- ↑ 7,0 7,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
- ↑ Όλγα Ψυχογυιού (2012). «Αρχαίο θέατρο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Ηραίο Άργους. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Όλγα Ψυχογυιού (2012). «Αρχαιολογικό Μουσείο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Όλγα Ψυχογυιού (2012). «Ηραίο Άργους. Ιστορικό». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Ιερά Απόλλωνος Δειραδιώτη και Αθηνάς Οξυδερκούς. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Αρχοντικό Κωνσταντόπουλου. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ Ευγενία Γατοπούλου (2012). «Δημαρχείο Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
- ↑ «Δημοτική Αγορά Άργους. Περιγραφή». Οδυσσέας (հունարեն). Υπουργείο Πολιτισμού και Αθλητισμού. 2012. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արգոս (քաղաք)» հոդվածին։ |
|