Ալեատորիկա
Արտաքին տեսք
Ալեատրիկա (իտալ.՝ aleatorío- հանդգնորեն, պատահականությունից կախված), երաժշտություն ստեղծելու և կատարելու ձևապաշտական եղանակ։ Ստեղծագործության հիմքում դրվում է հնչյունների՝ որևէ պատահական ձևով ստացված հաջորդականություն։ Ալեատորիկ ստեղծագործությունը կատարելիս նույնպես թույլատրվում են «պատահականություններ»՝ սկսել ցանկացած հատվածից, առանձին հատվածներ բաց թողնել, տեղափոխել, փոխել տեմպը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 150)։ |