Jump to content

Ազուր և Ասմար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազուր և Ասմար
ֆր.՝ Azur et Asmar
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ, արկածային ֆիլմ[1] և մանկական ֆիլմ
ՌեժիսորՄիշել Օսելո[2][1][3][…]
ՍցենարիստՄիշել Օսելո
ՀնչյունավորումՀիքեմ Ռոսթոմ[4], Պատրիկ Տիմսի[4], Օլիվիե Կլավերի[4], Nicolas Gage?[4], Michel Elias?[4], Hichem Yacoubi?[4], Ֆրենկ Օլիվիե Բոննե[4], Cyril Mourali?[4], Սոֆիա Բուտելա[4], Հիամ Աբբաս[4] և Tassadit Mandi?[5]
ԵրաժշտությունԳաբրիել Յարեդ
Երկիր Ֆրանսիա,  Իտալիա և  Իսպանիա
Լեզուֆրանսերեն և Դասական արաբերեն
ԸնկերությունNord-Ouest Films?
Տևողություն99 րոպե
Թվականմայիս 2006[6], ապրիլի 7, 2011[7], հոկտեմբերի 25, 2006[8], նոյեմբերի 10, 2006[8], մարտի 16, 2007[8] և հոկտեմբերի 17, 2008[8]
MPAA վարկանիշPG
Բյուջե9 000 000 €
Շահույթ11 939 023 $[9] և 11 067 898 $[9]

«Ազուր և Ասմար» (ֆր.՝ Azur et Asmar), 2006 թվականին նկարված ֆանտազիայի ժանրի ֆրանսիական, բելգիական, իտալական համատեղ մուլտֆիլմ։ Սա ռեժիսոր Միշել Օսելոյի չորրորդ լիամետրաժ մուլտֆիլմն է և առաջինը, ստեղծվել է 3 ծավալային անիմացիայի ժանրում, թեև անսովոր (ինքնին գործիչները և կերպարները են համաչափ են, սակայն դասավորվում են միմյանց վրա այնպես, որ հեռանկարի տպավորություն ստեղծվի)։ Մուլտֆիլմի սյուժեն առաջացել «Հազար ու մի գիշերի» տպավորության տակ, ինչպես նաև Հյուսիսային Աֆրիկայի և Պարսկաստանի դեկորատիվ արվեստից։

Օսելոն նկարագրում է անիմացիայի ոճը, որը ըստ նրա տարբերվում է իր նախորդ աշխատանքներից․ այն ձևավորվել է 15-16-րդ դարերի նիդերլանդցի վարպետների, ինչպիսիք են՝ Ժան Ֆուքեն, Լիմբուրգ եղբայրները և Յան վան Էյքը, ինչպես նաև նույն ժամանակահատվածի պարսկական սեֆյան մանրանկարների ազդեցության տակ[10]

Թեև մուլտֆիլմը նկարահանվել է ֆրանսերեն լեզվով, հերոսների մի մասը խոսում են դասական արաբերեն լեզվով՝ առանց թարգմանության, այլ հերոսներ միայն պատասխանում են նրանց ռեպլիկաներին ֆրանսերեն կամ մեկնաբանում են նրանց։

Ինչ-որ արևմտաեվրոպական միջնադարյան ամրոցում կերակրող արաբուհի Ջենան իր որդու Ասմարի հետ միասին դաստիարակում է նաև ամրոցի տիրոջ որդուն Ազուրին։ Ազուրը կապույտ աչքերով շիկահեր տղա է (ֆր.՝ azur — «լազուր»), Ասմարն ունի թուխ մաշկ և շագանակագույն աչքեր։ Ջենանը պատմում նրանց լեգենդ այն մասին, թե ինչպես է հեռավոր երկրում ջիների փերին տանջվում բյուրեղապակյա վանդակի մեջ, սպասելով, թե երբ է խիզախ արքայազնը ազատելու իրեն բանտից և ամուսնանալու իր հետ, և այն խոչընդոտների մասին, որոնք սպասում են նրանց ճանապարհին։ Երբ Ազուրը մեծանում է, հայրը նրան քաղաք սովորելու է ուղարկում, իսկ Ջենանին և Ասմարին դուրս է հանում տանից, առանց որևէ իրերի։

Չափահաս դառնալով, Ազուրը նավով գնում է փնտրելու ջիների փերիին։ Ալիքը նրա մաքրում և նետում է ափ, և ի զարմանս իրեն, նա հասկանում է տեղի բնակիչների լեզուն՝ դա իր դայակի լեզուն է։ Նա խոսում է արաբերեն դժվարությամբ, ինչպես նաև նրան հանդիպող առաջին մարդկանց վախեցնում են նրա կապույտ աչքերը, որոնք, նրանց կարծիքով, բնորոշ են միայն վատ մարդկանց։ Ուստի Ազուրը ձևացնում է, որ կույր է։

Ազուրին նկատում է մուրացկան կուզիկ Կրապուն։ Երիտասարդ տարիներին Կրապուն այստեղ է հասել Եվրոպայից, որպեսզի գտնի ջիների փերիին, բայց ենթարկվելով բազմաթիվ փորձությունների, այժմ թաքցնում իր կապույտ աչքերը սև ակնոցի տակ։ Կրապուն պարտադրում է Ազուրին իրեն վերցնել որպես առաջնորդող։ Ազուրը իր ուսերի վրա Կրապուին բերում է քաղաք, ընդ որում երկու լքված տաճարներում գտնում է թաքցրած բանալիները (Կրապուն նախկինում փնտրել էլ է այնտեղ, սակայն ոչինչ չի գտել)։

Ի վերջո, ցուցադրական կուրության պատճառով բախվելով բազմաթիվ խոչընդոտների, Ազուրը հասնում է Ջենանի տուն, որը դարձել էր հարուստ վաճառականի կին, շուտով այրիացել է, սակայն հաջողությամբ ստանձնել է բոլոր գործերիը և ավելացրել է հարստությունը։ Ջենանը ուրախությամբ ընդունում է նրան, բայց Ազմարը վերաբերում է նրան թշնամաբար։ Այնուամենայնիվ, դայակ հասնում է նրան, որ նրանք երկուսն էլ միասին մեկնեն որոնելու ջիների փերիին։ Նրանց օգնում է մանկահասակ արքայադուստր Շամս ուս Սաբահը («առավոտյան արև»), ում նրանք փրկում են ավազակներից, հրեա բժիշկը, որը Ազուրի երկրից փախել էր Արաբիա ու հասկանում էր նրա լեզուն։

Հաղթահարելով խոչընդոտները, նրանք հասնում են ջիների փերիի մոտ։ Ընդ որում, սկզբում Ասմարը ծանր վիրավորվելով փրկում է Ազուրին, ապա Ազուրը փերիին խնդրում է նրան բուժել։ Բայց երկուսից ո՞վ կդառնա նրա ամուսինը։ Այս հարցի պատասխանը անհասկանալի է մնում։

Երաժշտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության հեղինակըլ լիբանանյան ծագում ունեցող կոմպոզիտոր Գաբրիել Յարեդն է, բացառությամբ մի երգի, որը գրել ու կատարում է Ադիդա Տահրին։ «Ազուրի և Ասմարի թեմաները» բառերի հեղինակը և կատարողը Սուադ Մասին է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0439123/
  2. http://stopklatka.pl/film/azur-i-asmar
  3. http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=57417.html?nopub=1
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://www.imdb.com/title/tt0439123/fullcredits
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. https://www.quinzaine-realisateurs.com/en/film/azur-et-asmar/
  7. http://www.kinokalender.com/film5676_azur-und-asmar.html
  8. 8,0 8,1 8,2 8,3 Internet Movie Database — 1990.
  9. 9,0 9,1 Box Office Mojo — 1999.
  10. Leroy, Elodie (2008 թ․ հունվարի 9). «Interview : Michel Ocelot (Azur et Asmar. DVDrama. DVDrama. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]