Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Իրանական արվեստ, համաշխարհային պատմության ամենահարուստ արվեստի ժառանգություններից մեկը, որը ներառում է ճարտարապետություն, գեղանկարչություն, մանածագործություն, խեցեգործություն, վայելչագրություն, մետաղագործություն և քանդակագործություն։ Տարբեր ժամանակներում հարևան քաղաքակրթությունների արվեստի ազդեցությունները շատ կարևոր են եղել, իրանական արվեստը մեծ ազդեցություն է թողել, ինչպես նաև կրել է որոշակի ազդեցություններ՝ որպես իսլամական արվեստի ավելի լայն ոճերի մաս։ Իրար հաջորդող դինաստիաներին զուգահեռ պարսկական արվեստը կրել է տվյալ ժամանակաշրջանի ազդեցությունները՝ զարգանալով և հարստանալով նոր ու հետաքրքիր տարրերով։
Հին ժամանակներում պարսկական արվեստի պահպանված հուշարձաններն աչքի են ընկնում ավանդույթով, որը կենտրոնանում է մարդու կերպարի (հիմնականում արական, իսկ հաճախ արքայական) և կենդանիների վրա։ Խիտ հարդարման ընդհանուր իսլամական ոճը, երկրաչափական ձևերը Պարսկաստանում զարգացան և վերածվեցին չափազանց էլեգանտ և ներդաշնակ ոճի, որը համակցում է բույսերից ստացված մոտիվները չինական մոտիվներով, ինչպիսիք են ամպե գոտին, և հաճախ կենդանիները, որոնք ներկայացված են շատ ավելի փոքր մասշտաբով, քան նրանց շրջապատող բուսական տարրերը։ 16-րդ դարի Սեֆյան դինաստիայի օրոք այս ոճը լայնորեն կիրառվում և տարածվում էր շահի պալատական արվեստագետներից, որոնց մեծ մասը հիմնականում նկարիչներ էին։
Շոշի շրջակայքում նկարազարդ խեցեգործական քաղաքակրթության մասին վկայությունները թվագրվել են մ.թ.ա. մոտ 5000 թվականին։ Ուրուկի ժամանակաշրջանում Շոշը հաստատապես գտնվում էր շումերական Ուրուկի մշակութային ոլորտում։ Ուրուկի ամբողջ պետական ապարատի ընդօրինակումը, նախագրությունը, շումերական մոտիվներով գլանաձև կնիքները և մոնումենտալ ճարտարապետությունը հայտնաբերվել է Շոշում։ Այն հավանաբար եղել է Ուրուկի գաղութը։ Վաղ, միջին և ուշ Շոշի ժամանակաշրջանները (մ.թ.ա. 3800–3100) համապատասխանում են վաղ, միջին և ուշ Ուրուկի ժամանակաշրջաններին։
Երբ Շոշն առաջին անգամ բնակեցվեց 6000 տարի առաջ, նրա բնակիչները տաճար հիմնեցին մոնումենտալ հարթակի վրա, որը բարձրանում էր շրջակա հարթ լանդշագտում։ Դրա բացառիկ բնույթն այսօր էլ նկատելի է կերամիկական անոթների արվեստով, որոնք որպես ընծա դրված էին տաճարի հարթակի հիմքի մոտ գտնվող հազար կամ ավելի գերեզմաններում։ Գրեթե երկու հազար աման է հայտնաբերվել գերեզմանոցից, որոնցից շատերը այժմ գտնվում են Լուվրում։ Հայտնաբերված անոթները պերճախոս վկայությունն են դրանց ստեղծողների գեղարվեստական և տեխնիկական նվաճումների, և դրանք պարունակում են հուշումներ այն հասարակության մասին, որը պատվիրել է դրանք։ Շոշի կերամիկական անոթները Միջագետքի Ուբեյդյան կերամիկական ավանդույթի ուշ շրջանի տարբերակն են, որը տարածվել է Մերձավոր Արևելքում Ք.ա. հինգերորդ հազարամյակի ընթացքում... Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- ապրիլի 13-ի առավոտյան ռուսական ուժերը երկու բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 117 մարդ։
- ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրների մեծ մասի համար առևտրային մաքսատուրքեր է սահմանել (լուսանկարում):
- մարտի 28-ին Մյանմայում և Թաիլանդում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ։
- մարտի 20-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի 144-րդ նստաշրջանում կազմակերպության 10-րդ նախագահ է ընտրվել Քիրսթի Քովենթրին, որն այդ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ դառնալով ՄՕԿ-ի առաջին կին և առաջին աֆրիկացի նախագահը։
- մարտի 19-ին Թուրքիայում հակակառավարական ցույցեր են սկսվել (լուսանկարում) ազգային ոստիկանության կողմից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Վերջերս մահացածներ՝ Մարիո Վարգաս Լյոսա • Վել Քիլմեր • Ռիչարդ Չեմբերլեն • Արայիկ Օհանյան • Լարիսա Գոլուբկինա • Ջորջ Ֆորման • Արա Դեղտրիկյան • Բեդրոս Կիրկորով
Գիտե՞ք, որ․․․


- ...այս գյուտարարը, որին երբեմն անվանում են «թռչող դերձակ», իր գիտափորձի համար նետվել է Էյֆելյան աշտարակից։
- ...Ադրիանո Չելենտանոն 1970-ական թվականներին թողարկել է ամերիկյան անգլերեն հիշեցնող անհեթեթ խոսքերով մի երգ, ըստ երևույթին ապացուցելու, որ իտալացիները կհավանեն անգլերեն ցանկացած երգ:
- ...ավստրալիական այս լքված նավի (լուսանկարում) ժանգոտ կորպուսը խիտ ծածկվել է մանգրի ծառերով և վերածվել լողացող անտառի։
- ․․․այս «մեծագույն ֆուտբոլիստը» կարիերայի ընթացքում փոխել է 13 ակումբ, սակայն ոչ մի անգամ որևէ խաղի չի մասնակցել։
- ․․․մրցավազքերից մեկում հանդիսականներն ուտում են պարտված մասնակիցներին։
- ․․․Աֆղանստանում 39 թիվը կապվում է մարմնավաճառության հետ։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
318 334 հոդված |
600 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ
- CEE Spring 2025
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

Աշխարհում նշվում է Ռադիոսիրողի համաշխարհային օրը։
- 1826 թ. – Լոնդոնի «Քովենտ Գարդեն» թատրոնում տեղի ունեցավ գերմանացի երգահան Կարլ Մարիա ֆոն Վեբերի «Օբերոն» օպերայի պրեմիերան:
- 1853 թ. – շահագործման հանձնվեց Ասիայի առաջին երկաթգիծը, (Բոմբեյ-Տաննա, 36 կմ):
- 1858 թ. – ծնվել է Ալեքսանդր Շիրվանզադեն, հայ նշանավոր գրող, դրամատուրգ (մահ. 1935 թ.):
- 1877 թ. – Ռուս-թուրքական պատերազմներից վերջինի ժամանակ Ռուսական զորքերի Երևանյան խմբավորումը գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի հրամանատարությամբ ազատագրեց Բայազետը:
- 1906 թ. – Սան Ֆրանցիսկոյում տեղի ունեցավ երկրաշարժ, որը ԱՄՆ-ի պատմության ամենամեծ երկրաշարժներից էր:
- 1946 թ. – իր գործունեությունը դադարեցրեց Ազգերի լիգան, որին հաջորդեց ՄԱԿ-ը:
- 1950 թ. – մահացել է Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խանփերյանց), Խորհրդային Միության ավիացիայի մարշալ, կարմիր բանակի ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ և շտաբի պետ (ծն. 1902 թ.):
- 1955 թ. – մահացել է Ալբերտ Այնշտայնը, գերմանացի հռչակավոր ֆիզիկոս, հարաբերականության տեսության ստեղծողը (ծն. 1879 թ.):
- 1980 թ. – Մեծ Բրիտանիան ճանաչեց Զիմբաբվեի անկախությունը:
Օրվա պատկեր

