Jump to content

Գլխավոր էջ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վիքիպեդիա

Ազատ հանրագիտարան, որը կարող է խմբագրել յուրաքանչյուր ոք։

Շաբաթվա հոդված

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Մեքսիկական նարկոպատերազմ (իսպ.՝ Guerra contra el narcotráfico en México, Մեքսիկայում սովորաբար կիրառվում է կրճատ տարբերակը՝ «պատերազմ նարկոյի դեմ» (իսպ.՝ Guerra contra el narco)), ասիմետրիկ զինված հակամարտություն Մեքսիկայի կառավարության և թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող տարբեր սինդիկատների միջև։ Մեքսիկայում թմրամիջոցների դեմ պայքարը նոր փուլ մտավ 2006 թվականին, երբ երկրի Զինված ուժերը միջամտեցին՝ նպատակ ունենալով նվազեցնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետևանքով առաջացած բռնությունը։ Կառավարությունը հավաստիացրեց, որ իրենց հիմնական նպատակը կարտելների վերացումն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխումն է։ Այս հակամարտությունը, որը ղեկավարում է Միացյալ Նահանգների դաշնային կառավարությունը, հաճախ նկարագրվում է որպես թմրամիջոցների դեմ գլոբալ պայքարի մեքսիկական թատերաբեմ։

Մեքսիկայի առաջին խոշոր նարկոկարտելի՝ Գվադալախարայի կարտելի ղեկավար և համահիմնադիր Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոյի ձերբակալությունը 1989 թվականին հանգեցրեց բռնի միջադեպերի սրմանը։ Գվադալախարայի կարտելն այդ ժամանակ գոյություն ունեցող կարտելների դաշինք էր, որը ներառում էր Սինալոայի, Խուարեսի, Տիխուանայի և Ալդաիր Մարիանոյի գլխավորած Սոնորայի կարտելները։ Գալյարդոյի ձերբակալությունից հետո այս դաշինքը փլուզվեց։ Արդյունքում, կարտելների բարձրաստիճան անդամները ստեղծեցին իրենց սեփական կարտելները և սկսեցին պայքարել տարածքների ու թմրամիջոցների շրջանառության ուղիները վերահսկելու համար։

Չնայած թմրամիջոցների առևտրով զբաղվող մեքսիկական կարտելները գոյություն են ունեցել տասնամյակներ շարունակ՝ նրանց ազդեցությունն ուժեղացավ 1990-ականներին կոլումբիական Կալիի և Մեդելյինի կարտելների ոչնչացումից հետո։ Մինչև 2007 թվականը մեքսիկական նարկոկարտելները վերահսկում էին Միացյալ Նահանգներ մտնող կոկաինի 90%-ը։ Սակայն մեքսիկական իշխանությունների կողմից կարտելների դեմ ձեռնարկված գործողությունները՝ մասնավորապես Տիխուանայի և Ծոցի (Գոլֆո) կարտելների առանցքային ղեկավարների ձերբակալությունները, հանգեցրին թմրամիջոցների հետ կապված բռնության կտրուկ սրմանը երկրում։ Կարտելների միջև սկսվեց պայքար՝ Միացյալ Նահանգներ մտնող թմրամիջոցների տարածման ուղիները վերահսկելու համար։

1982 թվականից ի վեր դաշնային իրավապահ մարմինները վերակազմավորվել են առնվազն հինգ անգամ՝ կոռուպցիան վերահսկելու և կարտելների հետ կապված բռնությունները նվազեցնելու համար։ Նույն ժամանակահատվածում ստեղծվել են առնվազն չորս հատուկ նշանակության էլիտար ստորաբաժանումներ՝ կազմված անկաշառ զինվորներից, որոնք պետք է պայքարեին երկրում կաշառակերության համակարգի դեմ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ ապօրինի թմրանյութերի վաճառքից մեծածախ եկամուտները տարեկան կազմում են 13,6-ից մինչև 49,4 միլիարդ դոլար։ ԱՄՆ Կոնգրեսը 2008 թվականի հունիսի վերջին օրենք ընդունեց Մեքսիկային 1,6 միլիարդ դոլար տրամադրելու համար՝ Մերիդա նախաձեռնության շրջանակներում։ Այս ծրագիրը նպատակ ուներ նաև տեխնիկական խորհրդատվություն տրամադրել՝ պետական արդարադատության համակարգն ուժեղացնելու համար։ Նախագահ Ֆելիպե Կալդերոնի կառավարման ժամկետի ավարտին (2006 թվականի դեկտեմբերի 1 - 2012 թվականի նոյեմբերի 30) մեքսիկական նարկոպատերազմի պաշտոնական զոհերի թիվը հասել էր... Ավելին

Նորություններ

Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024)  • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա

Վերջերս մահացածներ՝ Ավետիք Իշխանյան  • Ժենևիև Պաժ  • Օլեգ Ստրիժենով  • Դենիս Լոու  • Դեյվիդ Լինչ

Գիտե՞ք, որ․․․



Ներկայացում

Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։

Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։

Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։

Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝
317 095
հոդված
628
ակտիվ խմբագիր

Համագործակցություն

Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։


Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։


Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։


Այս օրը պատմության մեջ

Մինաս Ավետիսյանի կիսանդրին Երևանում
Մինաս Ավետիսյանի կիսանդրին Երևանում

Օրվա պատկեր

Կաղապար:Potd/2025-02-24 (hy)
Կաղապար:Potd/2025-02-24 (hy)