Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն, Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի հետևանքով 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական։
Լայն իմաստով Հայոց ցեղասպանությունը ներառում է 1894-1923 թվականներին Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրված ու հայ ժողովրդի դեմ շարունակաբար իրականացված ցեղասպանական քայլերը, հայրենազրկումը, հայության ոչնչացմանն ուղղված զանգվածային կոտորածները, էթնիկական զտումները, հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացումը, ինչպես նաև ցեղասպանության ժխտումը, պատասխանատվությունից խուսափելու, կատարված հանցագործություններն ու դրանց հետևանքները լռության մատնելու կամ արդարացնելու բոլոր փորձերը՝ որպես հանցագործության շարունակություն և նոր ցեղասպանություններ իրականացնելու խրախուսանք։
Հայերի ցեղասպանությունն իրականացվել է մի քանի փուլերով՝ հայ զինվորների զինաթափում, հայերի ընտրողական տեղահանություն սահմանամերձ շրջաններից, Տեղահանության մասին օրենքի ընդունում, հայերի զանգվածային տեղահանություն ու սպանություն։ Որոշ պատմաբաններ ցեղասպանական գործողություններ և, դրանից ելնելով, Հայոց ցեղասպանության մաս են համարում 1890-ական թվականների Համիդյան կոտորածները, Զմյուռնիայի ջարդերը և թուրքական զորքերի գործողությունները Հարավային Կովկասում 1918 թվականին։
Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներն են երիտթուրքերի առաջնորդներ Թալեաթը, Ջեմալը և Էնվերը, ինչպես նաև «Հատուկ կազմակերպության» ղեկավար Բեհաեդդին Շաքիրը։ Հայերի ցեղասպանությանը զուգահեռ Օսմանյան կայսրությունում տեղի էին ունենում ասորիների և [[Պոնտոսի հույների ցեղասպանություն|Պոնտոսի...Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- ապրիլի 21-ին 88 տարեկանում Սուրբ Մարթայի տուն պապական նստավայրում վախճանվել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (լուսանկարում)։
- ապրիլի 20-ին Քիշնևում կայացած Եվրոպայի 2025 թվականի առաջնությունում աշխարհամասի չեմպիոն է դարձել ծանրամարտիկ Գարիկ Կարապետյանը, իսկ ապրիլի 21-ին գերծանրքաշայինների պայքարում՝ Վարազդատ Լալայանը։
- ապրիլի 13-ի առավոտյան ռուսական ուժերը երկու բալիստիկ հրթիռ են արձակել Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է 34 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, վիրավորվել է 117 մարդ։
- Կոլումբիա շրջան քաղաքապետ Մյուրիել Բաուզերը Ալեքսանդր Օվեչկինի (լուսանկարում) ռեկորդային 895-րդ գոլից հետո հետո ապրիլի 11-ը հռչակել է «Ալեքս Օվեչկինի օր»:
- ապրիլի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկրների մեծ մասի համար առևտրային մաքսատուրքեր է սահմանել:
- մարտի 28-ին Մյանմայում և Թաիլանդում տեղի է ունեցել 7,7 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2600 մարդ։
- մարտի 20-ին Միջազգային օլիմպիական կոմիտեի 144-րդ նստաշրջանում կազմակերպության 10-րդ նախագահ է ընտրվել Քիրսթի Քովենթրին, որն այդ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունիսի 24-ին՝ դառնալով ՄՕԿ-ի առաջին կին և առաջին աֆրիկացի նախագահը։
- մարտի 19-ին Թուրքիայում հակակառավարական ցույցեր են սկսվել ազգային ոստիկանության կողմից Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո։
Վերջերս մահացածներ՝ Աղվան Չատինյան • Զուրաբ Ծերեթելի • Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) • Մարիո Վարգաս Լյոսա • Վել Քիլմեր • Ռիչարդ Չեմբերլեն • Արայիկ Օհանյան • Լարիսա Գոլուբկինա • Ջորջ Ֆորման
Գիտե՞ք, որ․․․


- ...«արևմտյան աշխարհի ամենահայտնի տառային քառակուսիները»՝ SATOR-ները (լուսանկարում) հայտնաբերվել են հռոմեական դարաշրջանի վայրերում։
- ...վնասվածք ստացած այս ֆուտբոլիստն իր ակումբի հետ տարիներ շարունակ տիտղոսներ է նվաճել՝ չհայտնվելով անգամ պահեստայինների նստարանին։
- ...անազատության մեջ գտնված ամենատարեց արու գորիլան կարողացել է չափել իր արյան ճնշումը։
- ...2010-2012 թվականներին ԱՄՆ-ի կառավարությունը տասնյակհազարավոր դոլարներ է փոխանցել Կուբայի կառավարությանը՝ այդ երկրում հակակառավարական հեղափոխական շարժում սկսելու նպատակով։
- ...այս բաժակներն ու պնակները (լուսանկարում) դողացող ձեռքերով մարդկանց հնարավորություն էին տալիս խմել տաք ըմպելիքներ։
- ...այս ուղեղն ուտողը մահացու վտանգի տակ է դնում սեփական ուղեղը:
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
318 287 հոդված |
525 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։




- Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025
- Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակ
- CEE Spring 2025
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

Յուրաքանչյուր տարի Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրվա նախօրեին տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ Ազատության կամ Հանրապետության հրապարակից ջահերով շարժվում են դեպի Ծիծեռնակաբերդ՝ ոգեկոչելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և պահանջելու արդարացի հատուցում Թուրքիայի կողմից իրականացված ոճրագործության համար։
- 303 թ. – Հռոմեական կայսրության կայսր Դիոկղետիանոսի հրամանով Պաղեստինում գլխատեցին քրիստոնեական ռազմիկ Սուրբ Գևորգին։
- 1564 թ. – ծնվել է և նույն օրը 1616 թվականին մահացել է Ուիլյամ Շեքսպիրը, անգլիացի մեծանուն գրող, դրամատուրգ։
- 1907 թ. – ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնը սկսեց իր շուրջերկրյա ճանապարհորդությունը։
- 1917 թ. – ծնվել է Գեորգի Վիցինը, ռուս սիրված դերասան (մահ. 2001 թ.)։
- 1956 թ. – ԱՄՆ-ի Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցավ Էլվիս Փրեսլիի առաջին համերգը։
- 1967 թ. – տիեզերք բարձրացավ խորհրդային «Սոյուզ 1» տիեզերանավը։
- 1974 թ. – Ինդոնեզիայի Բալի քաղաքում Բոինգ 707 օդանավը վթարի ենթարկվեց, ինչի արդյունքում մահացավ 107 մարդ։
Օրվա պատկեր

