Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված
Նետաձգության պատմություն, անդրադառնում է նետաձգությանը, նետի ու աղեղի օգտագործմանը, որը հավանաբար զարգացել է Աֆրիկայում միջին քարի դարի վերջերին (մոտավորապես 70․000 տարի առաջ): Այն դասական ժամանակաշրջանից (որտեղ այն ներկայացված է բազմաթիվ մշակույթների դիցաբանության մեջ) փաստագրված էր որպես պատերազմի և որսորդության մաս, ինչը տևեց մինչև 19-րդ դարի վերջ, երբ բազմալիցք հրազենների գյուտն ու տարածումը նետն ու աղեղը դարձրին գործնականում հնացած (թեև որսորդության մեջ դրանք դեռ օգտագործվում են):
Դասական ժամանակաշրջանում նետաձիգները լայնորեն տարածված էին զինված ուժերում որպես օժանդակող ուժեր, և կռվում էին որպես հետևակ, հեծելազոր կամ ձիավոր նետաձիգներ։ Ուշ միջնադարում նետաձգությունը մեծ կարևորություն ձեռք բերեց Եվրոպայում, որտեղ Ազենկուրի ճակատամարտի նման հաղթանակներից հետո երկար աղեղները կայուն դիրք զբաղեցրին ռազմական պատմության մեջ։
Եվրոպայում ուշ միջնադարի և վաղ ժամանակակից շրջանում թե՛ որսորդության, թե՛ ռազմական ոլորտում նետաձգությունը ի վերջո փոխարինվեց հրազենով: Հրազենն աստիճանաբար տարածվեց ամբողջ Եվրասիայում Վառոդային կայսրությունների միջոցով՝ հետզհետե նվազեցնելով նետաձգության կարևորությունը ռազմական գործում:
Այսօր նետաձգությունը դեռևս կիրառվում է թե՛ որսորդության նպատակով, թե՛ որպես թիրախային մարզաձև։
Նետերի մասին ամենահին վկայությունները հայտնաբերվել են Հարավային Աֆրիկայի այնպիսի վայրերում, ինչպիսիք են Սիբուդու քարանձավը, որտեղ գտնվել են, ենթադրաբար, նետասլաքներ, որոնք թվագրվում են մոտավորապես 72.000-60.000 տարվա վաղեմությամբ, և որոնց մի մասի վրա հնարավոր է, որ օգտագործվել են թույներ։
Ֆրանսիայի հարավում գտնվող Մանդրինի քարանձավից հայտնաբերված, մոտ 54.000 տարի առաջ օգտագործված փոքրիկ քարե ծայրակալները վնասված էին, ինչը վկայում է, որ դրանք կիրառվել են որպես նետողական զենքեր։ Դրանց մի մասը չափազանց․․․ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-պաղեստինյան պատերազմ (2023-2024) • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- փետրվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնի Սպիտակ տանը խիստ վիճահարույց երկկողմ հանդիպում են անցկացրել։
- փետրվարի 23-ին Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՔԴՄ/ՔՍՄ դաշինքը Ֆրիդրիխ Մերցի (լուսանկարում) գլխավորությամբ Բունդեսթագում ամենաշատ մանդատներն է ստացել։
- Հնագետները հայտարարել են, որ Եգիպտոսի Լուքսորի մոտ գտնվող Wadi C-4 դատարկ դամբարանը պատկանում է Թութմոս II փարավոնին (բարձրաքանդակը լուսանկարում):
- փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը բացահայտ ու կոշտ քննադատության է ենթարկել Եվրամիության ղեկավարությանը։
- փետրվարի 14-ին ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի չորրորդ էներգաբլոկի վրա կառուցված սարկոֆագին։
- փետրվարի 4-ին Շվեդիայի Էռեբրու քաղաքի Campus Risbergska կրթական կենտրոնում տեղի ունեցած զանգվածային սպանության' հետևանքով զոհվել է 11 մարդ, իսկ 15-ը՝ վիրավորվել։
Վերջերս մահացածներ՝ Բուվայսար Սայտիև • Բորիս Սպասկի • Ջին Հեքմեն
Գիտե՞ք, որ․․․


- ...աշխարհահռչակ Tchibo ընկերության (լուսանկարում) անվանումն առաջացել է նրա հայ համահիմնադրի ազգանունից։
- ...Միլանի կոնսերվատորիան անվանակոչվել է Ջուզեպպե Վերդիի պատվին, որին ժամանակին մերժել են ընդունել ուսման՝ 18-ամյա երիտասարդին կոնսերվատորիա ընդունվելու համար համարելով շատ ծեր։
- ․․․աշխարհի ամենաթանկ մրգի զույգը վաճառվել է 25-30 հազար դոլարով։
- ․․․Մայքլ Ջեքսոնը Հարավային Ամերիկայի 20-րդ դարի լավագույն կին ֆուտբոլիստների ցանկում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
- ...ռեկորդակիր այս կովի (լուսանկարում) սատկելուց հետո Կուբայի մամուլում տպագրվել են մահախոսականներ, նրա պատվին ստեղծվել է պոեմ, թողարկվել է փոստային նամականիշ և կանգնեցվել է նրա արձանը։
- ...«Փրկվածը» ֆիլմում Լեոնարդո ԴիԿապրիոյի կերպարի հետ արջի փոխարեն գոտեմարտել է կանադացի ռեգբիստը։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբակային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
317 471 հոդված |
584 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։






- ԲՊՀ պրակտիկա Վիքիպեդիայում
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հետաքրքրաշարժ Վիքի
- Art+Feminism 2025
- Երիտասարդ կենսագիր
- ԲՊՀ Թարգմանության ամբիոնի կուրսային աշխատանքների աշխատասեղան
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1535 թ. - իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերեցին Գալապագոսյան կղզիները։
- 1804 թ. - Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնեց ԱՄՆ-ին։
- 1904 թ. - ծնվել է Լևոն Խոջա-Էյնաթովը, հայ խորհրդային երգահան (մահ. 1954 թ.)։
- 1905 թ. - Լոնդոնում հիմնադրվեց Չելսի անգլիական ֆուտբոլային ակումբը։
- 1940 թ. - ծնվել է Չակ Նորիսը, ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ։
- 1945 թ. - ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը ռմբակոծեցին Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվեց մոտ 100 000 մարդ։
- 1945 թ. - մահացել է Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ (ծն. 1874 թ.)։
- 1953 թ. - New York Herald Tribune թերթում առաջին անգամ տպագրվեց հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։
- 1957 թ. - ծնվել է Ուսամա բեն Լադենը, Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից (մահ. 2011 թ.)։
Օրվա պատկեր

