8-րդ դար
Դարեր
7-րդ դար | 8-րդ դար | 9-րդ դար |
8–րդ դար ժամանակաշրջան, որը համաձայն Հուլյան օրացույցի սկսվել է 701 թվականին և ավարտվել է 800 թվականին։ Մերձավոր Արևելքը, Հյուսիսային Աֆրիկայի առափնյա հատվածը և Պիրենեյան թերակղզին արագ անցան արաբների տիրապետության տակ։ Արաբական կայսրության հետագա առաջընթացը դժվարությամբ կանգնեցվեց Կոստանդնուպոլսի պաշարումով Բյուզանդական կայսրության կողմից և Պուատիեի ճակատամարտով ֆրանկների կողմից։ Արաբական արշավանքները ավարտվեցին 8–րդ դարի կեսերին[1]։
Եվրոպայում, դարի վերջերին վիկինգները, որոնք Սկանդինավիայի ժողովուրներն էին, սկսեցին հարձակվել Եվրոպայի և Միջերկրական ծովի առափնյա հատվածների վրա և հիմնեցին մի քանի կարևոր թագավորություններ։
Ասիայում Պալա կայսրությունը հիմնադրեց Բենգալիան։ Թան դինաստիան հասավ իր հզորության գագաթնակետին չինացի Խուանցոնգ կայսրի օրոք։ Ճապոնիայում սկսվեց Նառա ժամանակաշրջանը։
Իրադարձություններ
խմբագրել- Համարվում է, որ այս դարում է գրվել Բեովուլֆ պոեմը։
- Դասական Մայա քաղաքակրթությունը սկսեց անկում ապրել։
- Դարի սկզբին ստեղծվեց առաջին սերբական պետությունը։
- Սկսվեց Հայտնի Ինդոնեզիական Բուդդիստական կառույց Բորոբուդուրի շինարարությունը։
- Բուդդիստ Ջատակայի պատմությունները թարգմանվեցին սիրիերեն և արաբերեն որպես Պանչատանտրա։
- Բուդդայի կյանքի պատմությունը թարգամնվեց հունարեն սուրբ Հովհաննես Դամասկոսցու կողմից և լայն ճանաչում ստացավ քրիստոնյաների մոտ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Roberts, J., History of the World, Penguin, 1994.